Տարածվել են նաեւ սեզոնային սուր շնչառական վիրուսները․ մասնագետը հիշեցնում է՝ անհրաժեշտ է պատվաստվել գրիպի դեմ

«Երբ պատերազմ է, բոլորիս ուշադրությունը դեպի ռազմաճակատն է, սակայն սեզոնային գրիպն ու սուր շնչառական այլ վարակները պատերազմին չեն նայում։ Վիրուսները չեն նայում սահմաններին, հարուստ ու աղքատի։ Գրոհում են, եւ իրավիճակն ավելի է բարդանում»։

Սրանք ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի խոսքերն են։ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ֆոնին ակտիվացել են սեզոնային շնչառական վիրուսային հիվանդությունները։ Պատերազմի ժամանակ բժիշկների գործն ավելի է բարդացել․ վիրուսներն ավելի են ծանրաբեռնում։

«Մարդ կարող է կորցնել առողջությունը եւ կարող է առողջապահական համակարգի համար լուրջ բեռ լինել։ Այսօր ամբողջ առողջապահական համակարգը գրեթե ծանրաբեռնված է՝ մի կողմից վիրուսների գրոհի հետեւանքով, մյուս կողմից՝ վիրավոր զինվորներին օգնություն ցուցաբերելու տեսանկյունից»,- նշեց Սահակյանը։

Բայց եթե կորոնավիրուսը կանխարգելող միջոց դեռ չկա, պատվաստումներ չեն արվում, ապա, ըստ մեր զրուցակցի, սեզոնային գրիպի դեպքում կա արդյունավետ պատվաստանյութ։ Նոյեմբերի սկզբից այն արդեն առկա է բոլոր պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում։ Պատվաստանյութը նախատեսված է ոչ թե ամբողջ բնակչության, այլ ռիսկի խմբում գտնվողների համար։ Նրանց մեջ են մինչեւ 5 տարեկան երեխաները, հղիները, քրոնիկ հիվանդություն ունեցողները, 65 տարեկան եւ բարձր անձինք, փակ կազմակերպությունների (ծերերի, երեխաների խնամքի կենտրոններ եւ այլն) անձնակազմը, սաները, ձմեռային զորակոչին ենթակա զինվորները։ Հիշեցնենք, որ պատվաստումն անվճար է։

Թեեւ սեզոնային գրիպն արդեն տարածվել է, մարդիկ չեն շտապում պատվաստվելու։ Դրա անհրաժեշտության մասին առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաեւ բջջային հեռախոսներին ուղարկվող հաղորդագրությունների միջոցով․ «Գրիպի դեմ պատվաստումը կարեւոր է հատկապես համավարակի ընթացքում։ Կանխարգելենք ռիսկի խմբերի շրջանում հնարավոր բարդությունները եւ անբարեհաջող ելքերը։ Դիմեք պոլիկլինիկա։ Թեժ գիծ՝ 010550602»։

«Ներկրեցինք պատվաստանյութի սկզբնական չափաբաժինը՝ 50․000 հատ, հանրապետության բոլոր պոլիկլինիկական կազմակերպություններն ապահովված են։ Այսօրվա դրությամբ պատվաստումները չեն ընթանում շատ ակտիվ։ Ռիսկի խմբում գտնվողներից միայն 3 տոկոսն է ստացել պատվաստումը ամբողջ հանրապետությունում»,- նշեց Սահակյանը։

Ընդգծենք, որ նախկինում կարճ ժամանակահատվածում բավականին շատ մարդիկ էին դիմում պատվաստման համար։ Հրաժարվելու պատճառը, ըստ մասնագետի, գուցե պայմանավորված է կորոնավիրուսային իրավիճակով, ռազմական դրությամբ։ Մինչդեռ ռիսկի խմբի մարդիկ առավել պետք է շահագրգռված լինեն պատվաստվելու՝ իրենց առողջության համար։

«Պատերազմը մնում է պատերազմ, ռազմական իրավիճակը մնում է ռազմական իրավիճակ, բոլորս պետք է մեր ամբողջ ինքնագիտակցությունն ուղղենք մեր առողջության պահպանմանը, նաեւ հանրային առողջապահությանը, հետո առողջապահական բեռին, բոլոր հիվանդանոցների ծանրաբեռնվածությանը»,- նշեց Գայանե Սահակյանը՝ նկատելով, որ հիվանդացողն անհրաժեշռություն է ունենալու դիմել բժշկի օգնությանը։ Բայց պոլիկլինիկայի բժիշկը կարող է շատ զբաղված լինել ու ժամանակ չունենալ, որպեսզի օգնի։ Ազատ հիվանդանոցներ ու մահճակալներ էլ դժվար թե գտնվեն այսօր։  Մեր զրուցակիցը հիշեցրեց արդեն հայտնի խոսքը՝ ավելի լավ է կանխարգելել հիվանդությունը, քան հետո միջոցներ փնտրել՝ բուժելու համար։

Մասնագետի կանխատեսմամբ, իրավիճակը սուր-շնչառական վիրուսների հետ կապված հետագայում ավելի կսրվի։ Ինչպես փորձն է ցույց տալիս, այս առումով Հայաստանում առավել սրված շրջանը լինում է դեկտեմբերից մինչեւ հունվարի վերջ։ Ռիսկի խմբի անձինք, ըստ նրա, դեռեւս ժամանակ ունեն մտորելու եւ պատվաստվելու, հակառակ դեպքում՝ նրանց համար նախատեսված չափաբաժինները կառաջարկեն առողջ ազգաբնակչությանը։

Գայանե Սահակյանը եւս մեկ անգամ կրկնեց․ այսօր առողջապահական համակարգն ի զորու չէ լիարժեք եւ ժամանակին ապահովել բժշկական օգնություն եւ սպասարկում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4401 դիտում

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան