Երևան
12 °C
Ինչպես արդեն 45 օր շարունակ, այնպես էլ երեքշաբթի, նոյեմբերի 10-ին Հայաստաննու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էին: Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի միջեւ զինադադարի մասին ստորագրված համաձայնագիրը շարունակում է քննարկվել, քննադատվել, մեկնաբանվել տարբեր փորձագետների, պաշտոնյաների ու հասարակ քաղաքացիների կողմից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է, որ ուրախ է Լեռնային Ղարաբաղի մարտերի դադարեցման համար:
«Գլխավոր քարտուղարը թեթեւությամբ է ընդունել լուրն այն մասին, որ խաղաղության համաձայնագիր է ստորագրվել: ՄԱԿ-ը սերտ կապի մեջ է ՌԴ ներկայացուցչի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք աջակցել համաձայնագրի ընթացքին»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Համաձայնագրին անդրադարձել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նա նշել է, որ Ղարաբաղի հարցով ցանկացած երկարաժամկետ որոշում պետք է հաշվի առնվի Հայաստանի շահերի տեսանկյունից:
«Ֆրանսիայի ղեկավարությունը կոչ է անում Թուրքիային դադարեցնել սադրանքները տարածաշրջանում եւ ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են վնասել համաձայնությանը:
Ղարաբաղի հարցով ցանկացած երկարաժամկետ որոշում պետք է հաշվի առնվի Հայաստանի շահերի տեսանկյունից: Ֆրանսիայի նախագահի աշխատակազմն ուսումնասիրում է Ղարաբաղում կրակի դադարեցման ձեւաչափերը»,-այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանն էլ երեքշաբթի ասել է, որ Թուրքիան պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ կնքված զինադադարի պայմանները, հակառակ դեպքում ԵՄ-ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել այդ երկրի նկատմամբ։
Համաձայնագրին եւ դրա իրականացման համար Ղարաբաղի տարածքում տեղակայվող ռուս խաղաղապահներին է անդրադարձել պաշտոնական Իրանը:
Irna-ի փոխանցմամբ, երկրի ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրության մեջ ասվում է, որ Իրանը ողջունում է համաձայնագրի դրույթները, որոնք առաջարկել է նաեւ Իրանի Իսլամական հանրապետությունը՝ հավելելով, որ այն կբերի կայուն խաղաղության Կովկասում՝ «խաղաղություն եւ բարգավաճում ապահովելով» հակամարտության կողմ հանդիսացող բոլոր երկրներում:
Ստորագրված համաձայնագիրը ողջունելու մասին է հայտարարել նաեւ պաշտոնական Վրաստանը: «Վրաստանը ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնագրի ընդունումը եւ հույս հայտնում, որ հետագա բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորման հարցերում կհաջողվի գրանցել առաջընթաց և հաստատել կայուն խաղաղություն, որը կնպաստի ողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը եւ բարօրությանը»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Վրասատանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ թվիթերի իր էջում գրել է, որ Կովկասում նոր դարաշրջան եւ համագործակցության նոր ժամանակաշրջան է մեկնարկում:
Ի թիվս այլ երկրների, ակտիվ արձագանքներ կան Թուրքիայից եւս: Տարբեր թուրքական աղբյուրներ շտապել են հայտարարել, որ թուրք խաղաղապահներ եւս տեղակայվելու են ղարաբաղում: Ըստ TACC գործակալության, ՌԴ ԱԳՆ-ից ի պատասխան, հայտնել են, որ Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում սահմանափակված է ռուս-թուրքական զինադադարի վերահսկման կենտրոնի շրջանակներում եւ անմիջականորեն կապված չէ այս տարածաշրջանում խաղաղապահ գործողության հետ:
«Թուրքիայի դերը սահմանափակվում է ռուս-թուրքական զինադադարի վերահսկման կենտրոնի շրջանակներում, որը ստեղծվում է Ադրբեջանի տարածքում, ոչ թե Լեռնային Ղարաբաղին հարակից: Ենթադրվում է, որ այս կենտրոնից ռուս զինվորականները, թուրք գործընկերների հետ միասին, հետեւելու են հրադադարի ռեժիմի պահպանմանը`օգտագործելով իրենց տրամադրության տակ եղած տեխնիկական միջոցները», -ասել է գործակալության ԱԳՆ զրուցակիցը:
Ամերիկյան The New York Times-ը, անդրադառնալով երկուշաբթի կնքված համաձայնագրին, գրում է, որ սրանով Հարավային Կովկասի անվտանգության քարտեզը շատ ավելի հարատեւ եւ արմատական վերափոխման է ենթարկվել: Անդրադարձում նշվում է, որ Ադրբեջանին ողջ պատերազմի ընթացքում աջակցած Թուրքիայի աճող հավակնությունները այս տարածաշրջանում ամրապնդվում են, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտը հնարավոր եղավ փրկել, սակայն ապագայում այն ռուս խաղաղապահների պահպանությանն է հանձված:
Միջազգային լրատվամիջոցներն անդրադառնում են ոչ միայն կնքված համաձայնագրին, այլեւ դրանից հետո ողջ գիշերվա ընթացքում եւ առավոտյան սկիզբ առած բողոքի ցույցերին, անկարգություններին: Իրադարձությունները ակտիվորեն լուսաբանում են ռուսական, ուկրաինական, վրացական, ամերիկյան, շվեյցարական, գերմանական, թուրքական ու ադրբեջանական, ինչպես նաեւ տասնյակ այլ լրատվամիջոցներ:
Բրիտանական The Guardian-ը, ներկայացնելով համձայնագրի կնքումից հետո Հայաստանում ծայր առած բողոքի ալիքը, գրում է, որ Ադրբեջանը տեղի հայկական կառավարությունից զգալի տարածքային զիջումների կարողացավ հասնել՝ 6 շաբաթ շարունակ ձգվող պատերազմի, հազարավոր զոհերի ու հարյուր հազարի հասնող տեղահանվածների գնով:
Շվեյցարական Neue Zeitung-ը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին, գրել է, որ Բաքվի ռեժիմը նոր տեխնոլոգիաներ էր բացահայտել պատերազմ վարելու համար՝ օգտագործելով մեծ թվով մահաբեր անօդաչու թռչող սարքեր։
«Բացի այդ, ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները հստակ հաշվարկել էին, որ հենց այս տարվա այս ժամանակահատվածը ռազմական գործողություններ սկսելու իդեալական պահն է. Կոչերից բացի գործուն քայլերի անցնելու համար ԱՄՆ-ն չափազանց զբաղված էր նախընտրական եւ ընտրական արշավով, Եվրոպան՝ կորոնավիրուսի համաճարակով, իսկ Ռուսաստանը՝ բելառուսական ճգնաժամով, ներքին խնդիրներով»,-նշված է հոդվածում:
Նաեւ ասվում է, որ Ադրբեջանը հավակնություններ ուներ իբր իր պատմական տարածքների նկատմամբ, սակայն Լեռնային Ղարաբաղի տարածքն ավանդաբար բնակեցված է եղել մեծամասամբ հայերով: Բացի այդ, Ադրբեջանը օգտագործում էր միջազգային իրավունքը՝ որպես ագրեսիայի արդարացում՝ միաժամանակ խախտելով այդ իրավունքն ու հրադադարի մասին համաձայնագրերը, գնդակոծելով բնակելի շրջանները եւ կիրառելով արգելված զենք: Միջազգային հանրությունն էլ, լրատվամիջոցի փոխանցմամբ, բախումների դադարեցման համար նվազագույն քայլեր է գործադրել:
Այս ամենին զուգահեռ, Ռուսաստանն իր խաղաղապահներին արդեն ուղարկում է Լեռնային Ղարաբաղի տարածք՝ այնտեղ տեղակայելու համար: Արդեն ավելի քան 22 Իլ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է մեկնել Ռուսաստանից, ինքնաթիռների մի մասն արդեն վայրէջք են կատարել Էրեբունի օդանավակայանում, մյուս մասը պատրաստ է թռիչքի:
ՌԴ ՊՆ-ում շեշտել են, որ ընդհանուր առմամբ, խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղ է մեկնելու 1960 զինծառայող, ինչպես նաեւ 90 զրահափոխադրիչ ու 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀրշեջ-փրկարարական խմբեր Գյումրու քաղաքապետարանում. ինչ ահազանգ է ստացվել. լուսանկարներ, տեսանյութ
Վիտալի Բալասանյանը «կապիկություն» է անում, ռուսները խաբեցին, էլի թավալվում են ոտքերի տակ. Մելքոնյան. տեսանյութ
Մարտուն Գրիգորյանի հոր և որդու գործի նախաքննությունն ավարտվել է, այն կուղարկվի դատարան. Արթուր Նահապետյան
Իմպիչմենտի գործընթացը ևս մեկ անգամ կամրապնդի վարչապետի դիրքերը. Ստեփանյան. տեսանյութ
Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը. նա և փաստաբանը կրկին բողոք են ներկայացրել
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Գնա՞լ Մայիսի 9-ին Մոսկվա, թե՞ ոչ. կրեմլյան շքերթին մասնակցելու և չմասնակցելու մարտահրավերները. տեսանյութ
Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ նոր բացահայտում
Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի վրա
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում. ժամանակացույց
Իմ սիրտ. Անդրեն դստեր հետ տեսանյութ է հրապարակել
Քրեական հեղինակություն Կանևսկոյին և նրա հետ գտնված անձանց ոստիկանները փողոցից տեղափոխել են գլխավոր վարչություն
Մասուդ Փեզեշքիանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև
Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել
ԲՏԱ նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով մասնակցել է Աթենքի պաշտպանական ցուցահանդեսին
Պուտինն ու Նեթանյահուն տարածաշրջանային արդիական հարցեր են քննարկել
Սուրեն Պապիկյանը Հունաստանում մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացմանը
Ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը. Արայիկ Հարությունյան
ՌԴ քաղաքացին ռուսական զորամասի «ՈւԱԶ»-ով Գյումրի-Ոսկեհասկ ճանապարհին հետիոտնին վրաերթի է ենթարկել
Երևան-Երասխ ճանապարհին 4 մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է. Պապոյան
Ֆրիդրիխ Մերցը՝ Գերմանիայի կանցլեր. քվեարկության երկրորդ փուլն ավարտվել է
19 և 16 տարի ժամկետով ազատազրկում սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ. կայացվել է մեղադրական վերդիկտ
Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարվում են դադարած. արձանագրություն
ԱՍՀ նախարարն այցելել է մտավոր խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող «Երջանկության ճանապարհ» ՀԿ
Վարչապետը ծանոթացել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի արդիականացման աշխատանքներին. տեսանյութ
Ագրոտեխնոլոգիայի խմբակի աշակերտները մասնակցում են գործնական դասընթացին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում. «Իմ քայլը»
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել
Առաջին կադրերը Հայաստանի ներկայացուցիչ Պարգի եվրատեսիլյան փորձից. լուսանկարներ
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է
Անտառտնտեսության տնօրենի և անտառապետների կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է
Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀԸԳՀ իրագործման ընթացքը. Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել
Էթիկան և դուք իրարից այնքան հեռու եք, որքան Գառնիկ Դանիելյանն ու Մոնիկա Բելուչին. ինչո՞ւ է ՔՊ-ն դեմ քվեարկել
Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ Հրայր Կարապետյանը դատապարտվել է ազատազրկման
Gallup-ը համոզում է, որ Քոչարյանի վարկանիշը բարձրացել է, իսկ Gallup-ի վարկանիշից ի՞նչ կա. Չախոյան
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին
Սա վտանգավոր նախադեպ է և բացահայտ անհարգալից վերաբերմունք տեղահանված անձանց հանդեպ. ԼՂ փախստականների միություն
Շուրջ 15 կգ թմրամիջոց Իրանից մաքսանենգությամբ տեղափոխվել է Հայաստան. 4 անձ կալանավորվել է
«Ռուսական համայնքի» ուժայինները ներխուժել են Լենինգրադի բնակարաններից մեկը․ ՀՀ քաղաքացի է մահացել. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT