Երևան
12 °C
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություններ է հայտնել դերասան Արմեն Ջիգարխանյանի մտերիմներին ու հարազատներին, Մոսկվայի դրամատիկական թատրոնի ողջ կոլեկտիվին՝ արտիստի մահվան կապակցությամբ:
Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Ցավով տեղեկացա Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի` մեծ դերասանի, պայծառ, զարմանալիորեն շնորհալի եւ հմայիչ անձնավորության մահվան մասին:
Սա հսկայական կորուստ է մեր ազգային մշակույթի, Ռուսաստանի եւ այլ երկրների միլիոնավոր մարդկանց, բոլորիս համար: Նա անկեղծորեն սիրված էր իր առատաձեռն տաղանդի, ջերմության, մասնագիտությանը եւ հանդիսատեսին նվիրվածության համար:
Մենք հավերժ կպահպանենք Վարպետի, իսկապես ժողովրդական արտիստ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի բարի հիշատակը»,-ասված է ուղերձում:
ՌԴ դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն նույնպես ցավակցական հեռագիր է հղել դերասանի հարազատներին ու գործընկերներին: RBC-ն հրապարակել է Մատվիենկոյի ցավակցական խոսքը, որում նշվում է, որ պաշտոնյային շատ է տխրեցրել դերասանի մահվան լուրը: Ըստ Մատվիենկոյի, նա եղել է ականավոր մշակութային գործիչ, ստեղծագործող եւ բազմակողմանի շնորհալի անձնավորություն:
«Իրապես ժողովրդական արտիստին պայծառ ու բարի հիշատակ: Խնդրում եմ իմ անկեղծ ցավակցությունները փոխանցել Արմեն Բորիսովիչի ընտանիքին եւ ընկերներին », - հավելել է նա:
Մեծ արտիստի մահվան կապակցությամբ ցավակցություններ են հայտնել ականավոր բազմաթիվ դերասաններ, մշակութային գործիչներ, ստեղծագործողներ, հայտնիներ ու պաշտոնյաներ՝ աշխարհի տարբեր ծայրերից:
Արմեն Ջիգարխանյանի վերջին հրաժեշտի եւ հուղարկավորության արարողությունները կկայանան նոյեմբերի 17-ին:
Այս մասին հայտնել է Ջիգարխանյանի մտերիմ ընկերներից Արթուր Սողոմոնյանը: Նրա խոսքով ՝ վերջերս դերասանը շատ հիվանդ էր: Նա հիվանդանոցում էր, նրա հետ այնտեղ էր գտնվում նախկին կինը ՝ Տատյանա Վլասովան:
Սողոմոնյանը «Interfax» -ին հայտնել է, որ նկարիչը կհուղարկավորվի Վագանկովսկոյե գերեզմանատանը ՝ դստեր կողքին:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի լույս 14-ի գիշերը, 86 տարեկան հասակում:
Արմեն Բորիսի Ջիգարխանյանը Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ, խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան է, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:
Նրա մահվան կապակցությամբ ցավակցություններ է հայտնել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Արմեն Ջիգարխանյանը մեծ սեր և ժողովրդականություն էր վայելում ոչ միայն հայ, այլև այլ ժողովուրդների շրջանում ու մենք հպարտ ենք նրա նման հայրենակից ունենալու համար:
Ընդհանուր առմամբ Ջիգարխանյանը խաղացել է մի քանի հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։
1991 թվականից մինչև 1996 թվականը, որպես պրոֆեսոր, դերասանական վարպետության դասեր է դասավանդել ՎԳԻԿ-ում (ռուս.՝ ВГИК – Всероссийский государственный институт кинематографии)։ 1996 թվականին իր կուրսի հիմքով ստեղծում է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնը։ Խորհրդային մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի համար Արմեն Ջիգարխանյանը արժանացել է «ԽՍՀՄ Ժողովրդական դերասան»-ի պատվավոր կոչմանը և պարգևատրվել է կառավարական շքանշաններով։
Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան (ավելի քան 250 դերակատարում կինո և հեռուստաֆիլմերում)։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT