Երևան
12 °C
«Եթե ինձ հարցնեք, թե Փաշինյանն այլընտրանք չունե՞ր՝ չուներ։ Դժբախտաբար․․․ Տեղի ունեցածը ես համեմատում եմ ամերիկյան բիլիարդի հետ։ Գնդակը, որին պետք է հարվածել, անհաջող վայրում է, և ոչ մի տեղից չեք կարողանում հարվածի դիրքը որոշել։ Այդ իրավիճակում հակառակ կողմում դիրք ստեղծելու հաշվին ձեր գնդակի հետ միասին ցրում եք նաև բոլոր գնդակները։ Այն հակառակորդի ձեռքը կհանձնեք, սակայն հաջորդ քայլերին շունչ քաշելու հնարավորություն կունենաք հետագա ընթացքի համար։ Մարդիկ այսպես են ասում․ «Եթե այդ հողերը հանձնվելու էին, ինչո՞ւ այսքան երիտասարդ զոհվեց»։ Այո՛, բոլոր պատերազմների հիմնական հարցը սա է․ կյանքն է կարևոր։ Սակայն պատերազմի ռազմավարությունը մերժում է նման հուզական մոտեցումները․ գլխավորը հողն է, և մարդիկ հանուն այդ հողի էլ իրենց կյանքն են զոհում»,- մեզ հետ զրույցում ասում է Թուրքիայում հայազգի գրող, հասարակական գործիչ Ժակլին Չելիքը։
- Հարգելի Ժակլին, որտե՞ղ սխալվեցինք։
- Ադրբեջանը տարիներ շարունակ պատրաստվում էր այս պատերազմին, Հայաստանը թե՛ վարչական, թե՛ ռեսուրսների տեսակետից այսպիսի հնարավորություններ չուներ, չէր կարող ունենալ։ Ավելին՝ անցյալը սխալներով է լի։ Այսչափ ծայրահեղ վիճակում նման հետեւանքները թերևս անխուսափելի էին։ Այսպիսով Թուրքիան Սիրիայում, Լիբիայում և Իրաքում իր ձեռքը թուլացնող Ռուսաստանին սպառնում է Կովկասը ներքաշել պատերազմի մեջ։ Արցախը բռնելու ամենահեշտ տեղերից մեկն էր: Այդպես էլ եղավ։ Հուսանք, որ սրանով կբավարարվի, եթե ոչ, ապա ոչ միայն Հայաստանը, այլև մյուս սահմանակից երկրներին էլ դրա մեջ ներքաշելու մեծ քաոսը մեր դռան առջև է։ Եթե Հայաստանին անդրադառնանք, իրավիճակի թելադրանքն է՝ նոր ընտրություններն ու ժողովրդի վստահությանն արժանացած վարչապետը։
- Էրդողանը Ալիևի հետ ի՞նչ նպատակի հասավ։
- Տպավորություն է ստեղծվել, որ հայատյացության շնորհիվ Ալիևն ու Էրդողանը ներսում ցնցվող բազմոցները իրենց ձեռքն են գցել։ Մինչդեռ միջազգային ասպարեզում իրենց ապահով չեն զգում։ Այս վիճակը ասես ավելի է խորանալու։ Խաղասեղանը ցրվել է, և նրանք զույգերով շարունակում են խաղալ Հայաստանի դեմ, որը դեռ միայնակ է։ Ռուսաստանն էլ խաղի մրցավարն է, իսկ խաղը նոր է սկսվում։ Շուտով խաղասեղանին հյուր խաղացողներ են հավաքվելու։ Թրամփը գնաց, և Բայդենը հունվարին ասպարեզ դուրս կգա։ Սա առաջիկա ժամանակաշրջանի համար․․․ Եթե հարցնենք, թե ինչի՞ են հասել Էրդողանն ու Ալիևը՝ նրանք իրենց ֆաշիստական հռետորաբանությամբ հասել են միջազգային քաղաքականության ատելության գագաթնակետին։
- Թուրք զինվորների մուտքը Արցախ Ռուսաստանը մերժել է, իսկ Թուրքիան չի հաշտվում դրա հետ։ Ի՞նչ է երևում այս ամենի վերջում։
- Թուրքիան համառորեն տարածաշրջանը իրեն է ենթարկեցնում։ Ադրբեջանի ձեռքը բռնած՝ ասես դպրոցի դռան առջև սպասելիս լինի։ Տնօրեն Պուտինին ասում է՝ դուռը բացեք, ես Ալիևի ծնողն եմ։ Բայց Պուտինը հասկանում է, որ սա Էրդողանի «Կարմիր գլխարկն ու գայլը» հեքիաթն է։ Եթե անկեղծ խոսենք, պատկերացում չունեմ, թե ինչ է լինելու։ Սակայն գիտեմ այն, որ Թրամփի ժամանակաշրջանում Ամերիկայում շատ խնդիրներ ավլել թաքցրել են գորգի տակ։ Այն, որ Բայդենը այդ գորգը բարձրացնելու է, այս առիթով լուրջ մտահոգությունները մեծ չափերի են հասել։ Մինչ այդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջազգային քաղաքականության մեջ ձեռքն ուժեղացնելու համար ամեն տեսակի միջոց փորձարկելու է։
- Թուրքիայի հայերը ինչպե՞ս արձագանքեցին այս ամենին։
- Պատերազմի դադարը բոլորին հնարավորություն տվեց շունչ առնել։ Ամենքը շատ ազդված են մեր կորուստների համար։ Չնայած այսքան կորուստներին՝ նրանք չեն ուզում, որ Հայաստանի հույսերը ներքին խառնաշփոթից մարեն։ Դրսում կարող է կորուստ լինել, սակայն ուզում են, որ այն ներս վերադառնա որպես փորձ։ Թուրքիայում հայերը անհանգիստ են, ասես քաշված լինեն իրենց պատյանները եւ ապագայի մասին մինչ այդ չունեցած լուրջ տագնապների մեջ են։ Արդեն հայկական ինքնությամբ այս երկրում ապրելն ինքնին խնդիր է․ այժմ այդ ներսի չսպիացող վերքը վերստին արնահոսում է։ Սա վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած ամենամեծ աղետներից մեկն է։ Հենց այստեղ մարող հույսերն ու վախը շատերին կստիպեն լքել ծննդավայրը։ Երբ բոլոր այս իրադարձությունները կանգ առնեն, ըստ իս՝ Թուրքիայի հայերի զգալի մասը այստեղից գնալու է։ Ավելին՝ Թուրքիայի կառավարությունն իր ձեռքի տակ Հայկական հարցին հակառակ նույնքան ծեծված հայապահպանության թեմայի տարիների փորձառությունն ունի։ Այստեղ էթնիկ զտում չեն իրականացնի, բայց չտեսնելու կտան իրենց որդեգրած քաղաքականության արդյունքում կամավոր գնացողներին։ Բնակչությունը կնվազի, ինչն էլ, իհարկե, ժամանակի ընթացքում տարածվելով՝ իբրև էթնիկ զտման մի մաս կշարունակվի։
Պատկերացրեք՝ դուք հայ եք և 24 ժամ թուրքական մեդիայում հայատյացությունն է տեղ գտնում։ Պատսպարվում եք՝ ինչ է մտածում հարևանը ձեր մասին, առևտուր անելիս պարենավաճառի հայացքից մտածում եք՝ արդյոք ձեր մասին ինչ-որ վատ բան են փորձել ասել։ Բայց ամենաշատը նվաստացած եք զգում ձեր երեխաների առջև ինչը և ինչպեսը բացատրելու հարցում։ Մի փոքրիկ մարմին, մի փոքրիկ ուղեղ, մի փոքրիկ սիրտ․․․ Ինչպես կուզեք ներկայացրեք, անխուսափելիորեն իրեն լսելի ատելության հետ է ծանոթանում։ Ասելիքս հետևյալն է, որ մեդիան մարդկանց տրամադրում է և դրկից հարևան հայերի հարցում կասկածանքով վերաբերվելն է ապահովում։ Այս ամբողջ հիմքը պատրաստելուց հետո դպրոցներն ու եկեղեցիները 24-ժամյա ոստիկանական հսկողության տակ են առնում։ Ասում են՝ Ձեզ պաշտպանում ենք։ Ումի՞ց, իրենցի՞ց։
- Հայերը Թուրքիայում Արցախի մասին վախենո՞ւմ էին բարձրաձայնել։ Մի՞թե այդքան վտանգավոր է։
- Չափազանց վտանգավոր է։ Այդ օրերին Թուրքիայում Ադրբեջանի հետ եղբայրությունը փուռը դնելու համար պատրաստ խմորի պես հասունացել էր։ Ձեր ուզածի չափ պատերազմին հակառակ եղեք, ասեք՝ թող մարդիկ չմեռնեն, մի խոսքով, ինչ էլ որ ասեք, մի կողմ թողեք հայկական կողմին պաշտպանելը։ Մի հայի՝ երկու կողմերի համար հաշտություն ուզելն անգամ մի մեծ խնդիր է։ Քանի դեռ չեն ստիպել հային ասել՝ Արցախի քաղաքացիները, զինվորները, բոլոր հայերը թող մեռնեն, նրանք չեն կարող վստահել հային։ Կա՛մ դա են ասելու, կա՛մ անհրաժեշտ է լինելու մեկընդմիշտ լռել։
Եթե ստիպեն դա ասել, և՛ այսօրվա ամբողջ պատահածին ի հակառակ իրենց արդարացի լինելն են ներկայացնելու, և՛ կստիպեն մտածել, որ դարասկզբին տեղի ունեցած ցեղասպանությունն իրականում ցեղասպանություն չէր, այլ ճիշտ այսօրվա նման մի պատերազմի արդյունքում տեղի ունեցած իրադարձություն։ Ահա այդ պատճառով էլ բոլորը լուռ են։ Նրանց ուզածն էլ դա է․․․
Լիլիթ Պողոսյան
Թուրքիա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը
Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ
Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները
2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ
Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ
Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով
Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ
Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան
Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին
Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան
Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով
Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան
Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ
Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային
ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները
Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել
Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել
Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները
Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT