Երևան
12 °C
Ավարտվեց ֆուտբոլի Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլը: Հայաստանի հավաքականը, հանդես գալով C դիվիզիոնի երկրորդ խմբում, վաստակեց 11 միավոր և զբաղեցրեց առաջն տեղը, ինչն իրավունք է տալիս ազգային ընտրանուն Ազգերի լիգայի հաջորդ՝ 2022/23 մրցաշրջանում հանդես գալ B դիվիզիոնում:
Ուժեղագույն՝ A դիվիզիոնի 4 խմբում հաղթողներ դարձան Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Բելգիայի հավաքականները: Այս չորս թիմը 2021թ.-ի հոկտեմբերին կպարզի Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի չեմպիոնին: Հոկտեմբերի 6-ին և 7-ին տեղի կունենան կիսաեզրափակիչները, իսկ հոկտեմբերի 10-ին՝ եզրափակիչ հանդիպումները: Եզրափակիչ 4 հանդիպումները տեղի կունենան Իտալիայում, իսկ վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին:
Բոսնիա և Հերցոգովինայի, Իսլանդիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի հավաքականները իրենց խմբերում զբաղեցրին վերջին՝ 4-րդ տեղը և հաջորդ մրցաշրջանում հանդես կգան B դիվիզիոնում:
B դիվիզիոնի 4 խմբերի հաղթողները՝ Ավստրիայի, Չեխիայի, Հունգարիայի և Ուելսի հավաքականները, մյուս մրցաշրջանում կխաղան A դիվիզիոնում: B դիվիզիոնը լքում են Հյուսիսային Իռլանդիայի, Սլովակիայի, Թուրքիայի և Բուլղարիայի հավաքականները, որոնք ձախողեցին ելույթները իրենց խմբերում ու զբաղեցրին վերջին տեղը:
C դիվիզիոնում Հայաստանի հավաքականի հետ միասին B դիվիզիոնի ուղեգիր ձեռք բերեցին Սլովենիայի, Չեռնոգորիայի և Ալբանիայի հավաքականները: Դիվիզիոնի 4 ամենաթույլ թիմերը 2021թ.-ի մարտ ամսին կորոշեն, թե որ երկու հավաքականներն են իջնելու D դիվիզիոն: Մոլդովա-Ղազախստան, Էստոնիա-Կիպրոս դիմակայությունների հաղթողները կմնան C դիվիզիոնում, մյուս երկու թիմերը կիջնեն կարգով ցածր դիվիզիոն: Վերջինների փոխարեն C դիվիզիոնում հանդես կգան D դիվիզիոնի երկու խմբերի հաղթողները՝ Ֆարերյան Կղզիների և Ջիբրալթարի հավաքականները:
Ազգերի լիգայի խաղարկությունը նաև հնարավորություն է տալիս խմբային փուլի հաղթող լավագույն երկու հավաքականներին հանդես գալ 2022թ.-ի աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլում: Այդ դասակարգման ցուցակում Հայաստանի հավաքականը 12-րդն է: Դա նշանակում է, որ Խոակին Կապառոսի թիմն իրավունք կստանա մասնակցել աշխարհի առաջության որակավորման փլեյ-օֆֆ փուլին միայն այն դեպքում, եթե իրենից վերև գտնվող 11 թիմերից (A, B ու C դիվիզիոնների խմբերի բոլոր հաղթողները) 10-ը աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլում նվաճեն եզրափակիչ կամ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT