Համածառայակիցների հետ Հադրութի դպրոցում էր, վերջին անգամ հոկտեմբերի 8-ին ենք խոսել. 18-ամյա Էրիկը գերեվարվել է

Ադրբեջանական սոցիալական ցանցերում նախօրեին հերթական հայ գերու տեսանյութն է հրապարակվել: Տեսանյութում երեւացող գերեվարված զինվորը Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի բնակիչ 18-ամյա Էրիկ Մխիթարյանն է, որից ընտանիքի անդամները լուր չունեին հոկտեմբերի 8-ից:

Զինծառայողի եղբայրը՝ Արտյոմ Մխիթարյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց, որ Էրիկը բանակ է զորակոչվել այս տարվա հուլիսին, ծառայության էր անցել Ջաբրայիլում, երկու ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց. «Վերջին անգամ հոկտեմբերի 8-ին ենք խոսել, Հադրութի դպրոցում էր, դրանից հետո կապն ընդհատվեց ու այլ տեղեկություն մինչ օրս չունենք: Հադրութի դպրոցից եղբայրս զանգեց ասաց՝ դպրոցում է, լավ են, հետո էլ չկարողացանք կապվել»:

Էրիկի գերեվարվելու մասին ընտանիքի անդամներն իմացել են ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածված տեսանյութից. «Վիդեոն տեսանք, մեր երեխուն ճանաչեցինք, բացի Էրիկից, տեսանյութում էլի հայ զինծառայողներ կային, բայց չգիտեմ՝ Էրիկի համածառայակիցներն էին, թե ոչ»:

Տեսանյութը ընտանիքի անդամները այսօր առավոտյան արդեն ներկայացրել են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ:

Մինչ եղբոր՝ գերի լինելու մասին իմանալը Արտյոմ Մխիթարյանը անհետ կորած զինծառայողների հարազատների հետ օրեր առաջ հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Մինչեւ տեսանյութը Էրիկը համարվում էր անհետ կորած, այդ ուղղությամբ էինք աշխատում: Վարչապետն ասաց՝ Կարմիր խաչը զբաղվում է անձերի ճշտմամբ, գերիների փոխանակմամբ, նաեւ այցեր են արվում գերիներին: Երեկ էլ ենք հանդիպել վարչապետին, ասում է՝ աշխատանքներ են տարվում, բայց կոնկրետություն է պետք այս ամենում, թե որ օրն են գերիների փոխանակում կամ հանձնում անում: Մեզ պետք է, որ Կարմիր խաչը օր առաջ այցելի, մենք կարողանանք կապ հաստատել երեխու հետ, մեզ հստակ ժամկետներ են պետք, ու չպետք է մոռանալ, որ մեր երեխեքը թշնամու ձեռքին են, ոչ թե բարեկամի»:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում երեկ ևս հանդիպում էր ունեցել արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Վարչապետն անդրադարձել է զոհվածների դիերի, գերիների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տարվող աշխատանքների ընթացքին: Անդրադարձ էր կատարվել նաև ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությանը:

Արտյոմ Մխիթարյանի խոսքով՝ Էրիկի նման բազմաթիվ անհետ կորած զինծառայողներ կան. «Կոնկրետ Ջաբրայիլի 5-րդ գումարտակը 450 հոգանոց գումարտակ է եղել, այդտեղից մի 50 զինվորից են տեղյակ, մյուսները Հադրութի դպրոցում են եղել, հետո՝ դիրքեր, հետ նահանջ ու ոչ մի լուր: Մինչեւ էսօր մենք պահանջում էինք, որ վարչապետը միջոցներ ձեռնարկի՝ մտնեին այդ տարածքներ: Սկզբում ասում էին՝ հրադադար պետք է լինի, հրադադարը եղավ, մենք պահանջում էինք, որ ինչ-որ մեկը՝ կլինի Հայաստանից, Կարմիր խաչից, թե Ռուսաստանի խաղաղապահ ուժերից, մտնի այդ տարածքներ ու հանի զինվորներին, քանի որ ծնողներից շատերը տեղեկություն ունեին, որ այդտեղ ողջ զինվորներ կան: Երեկ վարչապետն ասաց, որ ռուսական կողմի հետ են բանակցել, ավելի ուշ ասաց, որ Ադրբեջանը տվել է որոնողական աշխատանքների թույլտվություն, բայց արդեն ուշ է»,- ասաց հետագայում եղբոր գերեվարվելու մասին լուրը ստացած Արտյոմ Մխիթարյանը:

Էրիկի եղբայրը դժգոհ է համապատասխան կառույցների, այդ թվում՝ Կառավարության այս ուղղությամբ տարվող աշխատանքի տեմպից: Ասում է՝ մինչ իրենք բանակցում էին, տղաներին գերի վերցրին. «Ադրբեջանի Կառավարությունը առաջ ընկավ, մտավ ու բոլորին գերի վերցրեց, հետո էլ թույլտվություն տվեց, թե մտեք դատարկ անտառներում զինվոր փնտրեք»:

«Մենք պահանջում ենք, որ անհապաղ միջոցներ ձեռնարկեն, այցելեն գերեվարված զինծառայողներին, կապ հաստատեն նրանց հետ: Մեր իշխանություններն իրենց ելութները ամեն անգամ սկսելուց շեշտում են՝ մեր առաջ թշնամին է, բա որ գիտեք՝ մեր առաջ թշնամին է կանգնած, ուրեմն անհապաղ գործողություններ ձեռնարկեք, որ չխոշտանգվեն ու ողջ-առողջ վերադառնան մեզ»:

Մինչեւ երեկ անհետ կորած համարվող, այսօր արդեն գերեւարված Էրիկի եղբայրն ասում է՝ միայն վերջերս են հանձնաժողով ստեղծել, այն էլ՝ անհետ կորած զինծառայողների պահանջով. «Ուլնեցի 6 հասցեում գործող հանձնաժողովը ստեղծվեց մեր պահանջով, տեղեկություններն էլ մենք՝ ծնողներս ենք հայտնում հանձնաժողովին, մինչեւ հիմա ոչ մի բան ո՛չ ճշտել էին, ո՛չ ասել»:

«Խնդիրն այն է, որ Ջաբրայիլի 5-րդ գումարտակի զինվորների ծնողներն օրեր առաջ էլի փնտրում էին նրանց, հետո տեսանյութ հրապարակվեց, որտեղ մի քանի ծնող ճանաչել էին իրենց երեխաներին: Հիմա մեր տղայի մասին հրապարակված տեսանյութում մեր տղայի կողքից հայ զինվորների ձայներ են լսվում, բայց թե ովքեր են, դեմքները չեն երեւում: Պետք է ռեսուրսները մեծացնել, չսպասել, թե Ադրբեջանը երբ նոր տեսանյութ կհրապարակի»,- կարծիք հայտնեց Էրիկի եղբայրը:

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք պարբերաբար տեսակցել են երկու կողմերում գտնվող մի շարք անձանց. «Ես չեմ կարող տրամադրել թե վիճակագրական ու թե այլ տիպի տվյալներ, թե քանի հոգու ենք այցելել եւ ովքեր են այդ անձինք: Մենք տեսակցում ենք, առանձնազրույցներ ենք ունենում, գրանցում ենք այդ անձին, ինչն օգնում է, իհարկե, բացառել հետագայում այդ անձի անհետացումը: Մենք տեղեկացնում ենք անմիջապես ընտանիքին, կապի մեջ ենք իշխանությունների հետ, միեւնույն ժամանակ, ունենալով մտահոգություններ տվյալ անձի հետ կապված, քննարկում ենք պատասխանատու իշխանությունների հետ»:

Հարցին՝ կան արդյոք որոշակի ժամկետներ, թե երբ տեղի կունենա գերիների փոխանակում կամ գոնե հայ գերիների վերադարձ, Զառա Ամատունին պատասխանեց. «Մենք իրավասու չենք այդ հարցում որոշակիություն մտցնելու, որովհետեւ վերադարձնելու որոշումը կողմերի ձեռքերում է: Մեր կազմակերպության առաքելությունն այստեղ աջակցելն է կողմերին կազմակերպել գործընթացը, իսկ համաձայնության գալը կողմերի այսպես ասած քաղաքական բանակցային մասն է կազմում եւ իրենց որոշումն է»:

Լուսանկարը ՀԺ-ին տրամադրել է Արտյոմ Մխիթարյանը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14390 դիտում

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել