Քարվաճառն այսօրվանից անցնում է ադրբեջանական վերահսկողությանը. Արցախի ցուցանակն ապամոնտաժվել է

Հայաստանը Արցախին կապող Սոթք-Քարվաճառ մայրուղին այսօրվանից արդեն չի գործի. Քարվաճառն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ամբողջ Քարվաճառի շրջանում արդեն ադրբեջանական զորքն է, որն այնտեղ է մտել երեկ, երբ ավտոբուսներով տեղափոխվեցին հայ զինծառայողները:

Երեկ փակվել է Գեղարքունիքի մարզով դեպի Արցախ տանող ճանապարհը, տեղադրվել են դարպասներ, ապամոնտաժվել է «Բարի գալուստ Արցախ» ցուցանակը:

Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին Քարվաճառի շրջանը պետք է հանձնվեր նոյեմբերի 15-ին, սակայն ժամկետը երկարաձգվել էր եւս 10 օրով՝ մինչեւ նոյեմբերի 25-ը:

Մինչեւ վերջին օրը բնակիչները տարածքում գտնվող իրենց տներից տեղափոխում էին իրերը, նրանց մի մասը հեռանում՝ հրդեհելով բնակարանները:

Քարվաճառի և Դադիվանքի շրջակայքում են տեղակայված ռուս խաղաղապահները, համաձայն ռուսական կողմի փոխանցած տեղեկատվության՝ Դադիվանքը գտնվելու է ռուս խաղաղապահների անմիջական վերահսկողության տակ:

Քարվաճառում զինադադարի օրերին մեծածավալ անտառահատումներ էին տեղի ունենում, փայտը տեղափոխվում էր օրական մի քանի անգամ բեռնատարներով ու անգամ թեթեւ մարդատար մեքենաներով, ապամոնտաժվում էին պետական ու մասնավոր նշանակության կառույցներ:

Մի շարք լրատվամիջոցների եւ համացանցում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Քարվաճառից դուրս եկած զորքի մոտոհրաձիգային վաշտի տղաները հեռանալուց առաջ պայթեցրել են իրենց զորամասը:

Ստեփանակերտ-Դրմբոն-Դադիվանք-Սոթք-Վարդենիս մայրուղին, որն այսուհետ հայերի համար փակ է լինելու, պաշտոնապես բացվել էր ընդամենը 2 տարի առաջ՝ 2018-ի սեպտեմբերին։ Այն հիմնովին վերանորոգվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով համայն հայության հանգանակությունների շնորհիվ:

Այժմ Հայաստանն ու Արցախը կապվելու են միայն Լաչինի միջանցքով՝ Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս ճանապարհով, որը սկսել է գործել նոյեմբերի 17-ից եւ դարձյալ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4516 դիտում

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում

Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով