Չկա՞, ոչինչ․ ԱՆ մասնագետը հորդորում է չտագնապել կորոնավիրուսով վարակվածներին նշանակված վիտամինները դեղատներում չգտնելով

Հայաստանում նոր կորոնավարակը, չնայած համեմատաբար նվազող տեմպերին, շարունակում է հաղթարշավը, իսկ զուգահեռաբար էլ դեղատների ցուցափեղկերն են թեթեւանում։

Այսօր արդեն մեծ հաջողություն է համարվում, եթե կորոնավիրուսով հիվանդների հարազատները կարողանում են ձեռք բերել անհրաժեշտ վիտամիններն ու սննդային հավելումները, որոնք բժիշկները նշանակում են մի շարք դեղերի հետ միասին։ Դեղատների աշխատակիցները պարզաբանում են՝ վիտամին С-ի, վիտամին D-ի եւ «Ցինկի» առաջացած դեֆիցիտը կապված է պահանջարկը մեծանալու հետ, քանի որ շատերը դրանք օգտագործում են նաեւ կորոնավիրուսային հիվանդությունը կանխարգելելու նպատակով։

Առողջապահության նախարարության՝ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու Նարինա Սարգսյանցը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ընդգծեց, որ վիտամինների ու սննդային հավելումների բացակայության պատճառով տագնապելու կարիք չկա, որովհետեւ դրանք չեն կարող որեւէ էական դեր ունենալ ցանկացած վարակային հիվանդության բուժման գործում, մինչդեռ այդ անհանգստությունների պատճառով հնարավոր վնասը կարող է ավելի մեծ լինել, քան տվյալ դեղամիջոցներն ընդունելու դեպքում դրանց տված օգուտը կլիներ։

«Դրանք ունեն ընդհանուր կազդուրող, օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող հատկություն, սակայն ակնկալել, որ նման պրեպարատներով կամ սննդային հավելումներով բուժումը ինչ-որ էական, բեկումնային կամ ճակատագրական ընթացք է ստանալու, պետք չէ։ Եվ քանի որ սա վիրուսային վարակ է, միակ լուրջ ազդեցությունը կարող են ունենալ հակավիրուսային դեղերը, բայց աշխարհում առայժմ չկա իսկապես արդյունավետ հակավիրուսային դեղ։ Վիրուսների դեմ պայքարը ընդհանրապես բժշկագիտության համար խնդիր է, եւ մենք շատ քիչ վիրուսային վարակներ ունենք, որոնց դեպքում բժշկագիտությունը հասել է լուրջ փոփոխությունների։ Օրինակը կարող է լինել հեպատիտ С-ն, որի բուժման ասպարեզում փոփոխությունները եւ նորություները իսկապես բեկումնային դեր են խաղացել, որովհետեւ մենք այդ խրոնիկական շատ լուրջ հիվանդոթյունը կարող ենք իսպառ վերացնել, որոշակի դրական արդյունքներ կան ՄԻԱՎ վարակի, Հեպատիտ B-ի բուժման առումով»,- ասաց Նարինա Սարգսյանցը։ 

Իսկ արդյոք վերը նշվածը նշանակո՞ւմ է, որ կորոնավիրուսակիր հիվանդները չպետք է անհանգստանան նաեւ նշանակված հակավարակային դեղորայքի սղության դեպքում, որովհետեւ ստացվում է՝ դա էլ, ըստ էության, բուժման հարցում էական դեր չունի․

«Ասեմ այսպես, ըստ Հայաստանում եղած գործելակարգի՝ կիրառում ենք հակավիրուսային այն դեղամիջոցները, ինչը, որ կա այսօր աշխարհում։ Առայժմ լավագույններից մեկը «Ռեմդեզիվիրն» է, որը մեր կլինիկաներում առկա է ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտների համար։ Ունենք նաեւ եւս մեկ դեղամիջոց՝ «ֆավիպիրավիրը» (ճապոնական «Ավիգանը»), որի կիրառումը նույնպես հոսպիտալային պայմաններում հնարավոր է»։

Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ տնային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությունից բուժվող պացիենտներին բժիշկները միեւնույն պրոտոկոլային դեղացանկն են նշանակում չնչին բացառություններով։ Եթե այդպես է, գուցե կարելի՞ է դրանք հրապարակել եւ առաջարկել որոշակի ախտանշանների դեպքում ընդունել առանց բուժհաստատություն այցելելու՝ թե՛ բուժաշխատողների ծանրաբեռնվածությունը չմեծացնելու եւ թե՛ վարակի տարածումը որոշակիորեն կրճատելու համար։

«Մեծ ցավով եմ արձանագրում, որ վերջին ամիսների ընթացքում կարող եք տեսնել այսպիսի իրավիճակ, որ հանրապետությունով մեկ շրջանառում են Քովիդ 19-ի բուժման անհասկանալի սխեմաներ։ Բժշկության մեջ չի կարող գոյություն ունենալ որեւէ ստանդարտ, որ բոլոր մարդիկ ստանան նույնանման բուժում, անկախ տվյալ մարդու առանձնահատկություններից, ուղեկցող հիվանդություններից, հիվանդության ծանրությունից եւ այլն։ Կան ստանդարտացված մոտեցումներ, բայց չի կարող լինել մեկ սխեմա, որ բոլոր պացիենտները ստանան միանման բուժում»,- ասաց Նարինա Սարգսյանցը։

Հարցին, թե կա՞ ուսումնասիրություն, եւ արդյո՞ք առաջնային օղակում բուժաշխատողները հենց այդպես էլ չեն վարվում, նախարարության խորհրդականը պատասխանեց, որ ինչքանով իրեն է հայտնի, Հայաստանում նման ուսումնասիրություն չի արվել։ «Բայց հնարավոր է այդպիսի հետազոտություն փորձենք իրականացնել։ Մտածել ենք այդ մասին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է տարածված այն կարծիքին, թե նոր կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո որքան երկար ժամանակ է անցնում, այնքան վարակը պակաս ագրեսիվ է դառնում, ու մարդու օրգանիզմն ավելի է հարմարվում դրա գոյությանը, վարակաբանը նկատում է, որ դա ապացուցված չէ։ Ավելին՝ հակառակի մասին վկայություններ են առկա․ «Չեմ կարծում, որ այդ կարծիքը ճիշտ է, որովհետեւ կան նաեւ տվյալներ, որ երկրորդ ալիքի ժամանակ գրանցված դեպքերը եղել են ավելի ծանր, քան առաջինի։ Դրա համար պետք է սպասենք ավելի լուրջ՝ առողջապահական միջազգային կառույցների ամփոփմանը երկրորդ ալիքի վերաբերյալ»։

Անդրադառնալով կրկնավարկի հավանականությանը, ըստ Նարինա Սարգսյանցի՝ համարվում է, որ դա կարող է տեղի ունենալ երեք ամսից ոչ շուտ։ Կրկնավարկի դեպքեր եղել են Հոնկոնգում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Հնդկաստանում, Էկվադորում։ Կրկնավարակը հաստատված է համարվում, երբ վիրուսի սեկվենավորում է իրականացվում ու հիմնավորվում, որ հիվանդության առաջին ու երկրորդ էպիզոդները հարուցված են գենետիկորեն տարբեր վիրուսներով։

«Ինչ վերաբերում է հարցին՝ երկորրդ էպիզոդը ընթանում է ավելի թեթեւ, թե ծանր, նույնպես տարբեր պատկեր է․ եղել են դեպքեր, որ հիվանդությունն ընթացել է ավելի ծանր, եղել է, որ ընթացել է ասիմպտոմ»,- մանրամասնեց առողջապահության նախարարության խորհրդականը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2597 դիտում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ

Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել

Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը պատասխանը կստանա. Ալեքսանյանի տան դիմաց սատկած մուկ են նետել, պաստառներ փակցրել

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար. ինչու է լարվել իրավիճակը 2 երկրում

Հայրս մորս հետ գիշերը հողաթափեր էր կարում, ցերեկը՝ նկարում զոհված տղաների դիմանկարներ. Դանիելյան

Ալեքսանյանի մայրը քաղաքական գործի՞չ է, պաշտոնյա՞, հանրային դե՞մք, ո՞վ է իրավունք տվել նրան սադրել. Աթանեսյան

Վրաերթ Երևանում. 30-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է

Դատարանը չեղարկել է համայնքապետի որոշումը, որով նա իր աշխատակցին կարգապահական տույժի էր ենթարկել

Առաջիկա օրերին որոշ հատվածներում կարճատև, մյուսներում հորդառատ անձրևներ են սպասվում

Իսրայելի անտառային հրդեհները որակվել են ամենախոշորը երկրի պատմության մեջ. այն հասնում է ռազմական օբյեկտներին

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ. ՆԳՆ-ն պարզաբանել է Արմավիրի բնակչի հետ կապված միջադեպը

Ուժգին երկրաշարժ Իրանում. կան տուժածներ

21 գույք և 1 տրանսպորտ. ամփոփ՝ պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ

Գրանցված աշխատատեղերի թիվը նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ աճել է 40 հազար 490-ով․ Պապոյան

Դաշնակներին ու եկեղեցական տարրերին իշխանություն վերադարձնելու փորձը ոչնչացավ 70-անց կնոջ ոտքերի տակ. Սիմոնյան

ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքները

Տարատեսակ բլոգերների, ակտիվիստների անվան տակ պետությունը ներսից քանդելու հրահանգ ստացածներն են. Ադամյան

Արարատի մարզում տղամարդը, հացատանը մատուցողուհուց մերժում ստանալով, շշերով հարվածել է նրան և կին տնօրենին

Որքան ընտրությունները մոտենան, խուլիգանությունը, «ռազբորկաները» ավելի շատ են լինելու մեր կյանքում. Դալլաքյան

ՌԴ նախագահի աշխատակազմը ակտիվացրել է տեղեկատվական աշխատանքը ՀՀ-ի 2026 թ-ի ընտրությունների հետ կապված. Մկրտչյան

Քյամրան Ալիևը կրկին կնշանակվի Ադրբեջանի գլխավոր դատախազ

Կարևոր է ստեղծել միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման, այլև ինքնադրսևորման աղբյուր է. ԱՍՀ նախարար

Հզոր ավազե մրրիկը հարվածել է Եգիպտոսի հյուսիս-արևմուտքին. տեսանյութ

Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Ավտովթար Երևանում․ կան տnւժածներ

Աշխատող քաղաքացու հուսալի ձեռքերով է ձևավորվում, ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը. ԱԺ նախագահ

ԱՄՆ-ը և Ուկրաինան ստորագրեցին օգտակար հանածոների մասին համաձայնագիրը. ի՞նչ է ստանալու կողմերից յուրաքանչյուրը

Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես անձնական բարեկեցությունը, այնպես էլ պետության. նախագահ

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

Ջայլամային դիվանագիտություն, կամ երբ հարմար չէ, կույր ու խուլ ենք. ինչո՞ւ է Կալլասը Բաքվում լռել կարևորի մասին

Հավասար և անվտանգ պայմաններում բոլորիս մաղթում եմ արդյունավետ և ստեղծագործ աշխատանք. ՀՀ ՄԻՊ

Աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց․ ՀՀ վարչապետի ուղերձը

Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նա կկալանավորվի

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Շրջափակել, ինչ-որ ձայներ են հանել. սրա քաղաքական պատասխանը ստանալու եք. Ալեքսանյանը՝ մոր հետ կատարվածի մասին

Փաշինյանը «կուլ տվող» լիներ՝ Քոչարյանը ֆիզիկապես էդ մտքերն արտահայտելու հնարավորություն չէր ունենա. Չախոյան