Երևան
12 °C
Բաց տեսանյութերի հիման վրա այս պահին ունենք մոտ 50-60 ռազմագերու մասին հաստատված տվյալ, որոնցից մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ բոլոր տվյալները փոխանցում են Կարմիր խաչին եւ, ըստ անհրաժեշտության, նաեւ ռուսական կողմին եւ քաղաքական ղեկավարությանը։
«Մեր ներկայացրած տվյալների՝ լուսանկարների, կոնտակների, տեղանքի վերլուծությունների շնորհիվ հնարավոր է եղել նաեւ փրկել կյանքեր, եւ Կարմիր խաչը կարողացել է կապ հաստատել այդ ռազմագերիների հետ»,- ասաց Բեգլարյանը՝ նշելով, որ Կարմիր խաչը եւ պաշտպանության նախարարություններին կից գործող գերիների եւ անհետ կորածների հանձնաժողովները եւս իրենք իրենցով զբաղվում են տվյալների հավաքմամբ։
Խոսելով քաղաքացիական գերիների մասին՝ Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ նրանց վերաբերյալ տվյալների ողջ վերլուծությունը կատարում են իրենք, քանի որ բոլորը գտնվել են Արցախում, եւ երբ ադրբեջանական կողմը ներխուժել է, հիմնականում եղել են իրենց բնակավայրերում կամ տներում․ «Մոտավոր հաշվարկով՝ ի սկզբանե կար մոտ 30 անհետ կորած, նրանց մի մասի ճակատագիրը այժմ պարզվել է․ նրանք քաղաքացիական ներկայացած անձինք են, որոնց հետ Կարմիր խաչը կապ է հաստատել: Մի մասով էլ, եթե չեմ սխալվում՝ 11-ով, հաստատվել են մահվան դեպքեր, եւ նրանցից 7-ի մարմինները վերադարձվել են մեզ կամ մեր փրկարար ծառայություններն են գտել»։
Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ նշված 7 քաղաքացիական անձինք էլ սպանվել են, եւ գրեթե բոլոր դեպքերով, եթե ոչ բոլորով, նրանց մարմնի վրա առկա են եղել խոշտանգման, խեղման հետքեր, այդ թվում՝ հետմահու․ «Այդ թվում՝ ականջներ կտրելու, աչք հանելու, գլխատման փորձեր, հետմահու դանակահարության եւ սարսափազդու մի շարք դեպքեր են արձանագրվել: Փորձաքննություններ են ընթանում»։
Արտակ Բեգլարյանը նշեց, որ կան նաեւ ադրբեջանական կողմից հրապարակված տեսանյութեր, որոնցում երեւում են, որ կենդանի վիճակում մարդկանց գլխատում են կամ ականջները կտրում, եւ այս բոլոր տեղեկությունները իրենք վերլուծում են, անձնանց ինքնությունները պարզում, ներկայացնում Կարմիր խաչին եւ ռուսական կողմին․ «Գլխավոր պատասխանատուն եւ միակ հանցագործը այստեղ ադրբեջանական կողմն է, որը ժամանակ է ձգում գերիների, որոշ դեպքերում՝ նաեւ դիերի փոխանակման համար»։
Արտակ Բեգլարյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի կեսերից սկսած՝ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ փակ զեկույցներ են պատրաստել Հայաստանի ՄԻՊ-ի հետ համատեղ, վերջերս հրապարակեցին 4-րդը, այժմ պատրաստում են 5-րդ զեկույցը․ «Ինչո՞ւ փակ, որովհետեւ այնտեղ կան բավականին դաժան պատկերներ եւ անձնական տվյալներ, մենք և նախընտրել ենք, որ դրանք չմտնեն հայկական իրականության մեջ, քանի որ ակնհայտորեն Ադրբեջանի նպատակներից մեկը հենց հոգեբանորեն ճնշելն է, լրացուցիչ վախեր զինծառայողների եւ հայ հասարակության մոտ առաջացնելը»։
Ըստ Բեգլարյանի՝ քանի որ պատերազմը ավարտվել է, այս խնդիրը նույն ուժգնությամբ առկա չէ, բայց այն հոգեբանական տառապանքը, որ պատճառում են այդ տեսանյութերը, մնում են, եւ Ադրբեջանը բավականին «արդյունավետ» դրանից օգտվում է եւ փորձում հնարավորինս լայն տարածում ապահովել, ինչը անընդունելի է եւ միանշանակ հանցագործություն․ «Կան նաեւ ապացույցներ՝ պնդելու, որ սա պետության վերահսկողության եւ ուղիղ կազմակերպման տակ է, քանի որ այդ տեսանյութերը հրապարակող էջերը տարբեր ուղիներով կապվում են ադրբեջանական պետական մարմինների հետ, եւ բոլորս էլ հասկանում ենք, որ նման տեսանյութեր, այն էլ՝ այդ ծավալի, հնարավոր չէ առանց պետական մարմինների, այդ թվում՝ Հատուկ ծառայությունների վերահսկողության եւ իմացության դուրս հանել բանակից»։
Բեգլարյանը հայտնեց, որ հնարավորինս վերլուծում են թե՛ հրապարակային, թե՛ ընտանիքների կողմից տրված տվյալները, փորձում մշակել եւ ներկայացնել թե՛ Կարմիր խաչին, թե՛ ՊՆ-ին կից գործող գերիների եւ անհետ կորածների հանձնաժողովներին, որը լիազոր մարմինն է այս հարցի․ «Եվ Կառավարությունը՝ հանձին այս հանձնաժողովի, պատասխանատու է այս գործողությունների համար: Մենք եւ մնացած մարմինները պարզապաես աջակցող գործառույթ ենք իրականացնում»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT