Երևան
12 °C
Այսօր հրավիրված առցանց քննարկման ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձավ զինծառայողների դիերի ինքնության պարզման գործընթացին։
Նա տեղեկացրեց, որ դին նախ փոխանցվում է համապատասխան դատաբժշկական մարմնին, որտեղ փորձում են նրա ինքնությունը պարզել, լուսանկարում են, դրանք ցույց տալիս հարազատներին․ եթե մարմնի ֆիզիոլոգիական վիճակը թույլ է տալիս, հարազատը ճանաչում է իր զինվորին, իսկ եթե քայքայման գործընթացների պատճառով նման հնարավորություն չի լինում, վերցվում են ԴՆԹ անալիզներ թե՛ դիերից, թե՛ հարազատներից, եւ արդյունքների պարզ լինելուց հետո համեմատում են առկա տվյալների բազաների հետ․ «Այդպես անհետ կորածների շատ հարազատներ գտել են իրենց զինվորների մարմինները, այժմ մենք ունենք կոնկրետ թվով մարմիններ, որոնց ինքնությունը պարզված չէ, դեռ սպասում ենք անալիզների արդյունքներին: Ես հույս ունեմ, որ առաջիկա օրերին եւ շաբաթներին նրանց հարազատներն էլ իրենց կգտնեն, եւ ոմանց ճակատագրերը պարզ կլինեն»։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ այդ գործընթացներում կարեւոր դերակատարություն ունի նաեւ անհետ կորածների ցուցակագրումը։ Սաքունցը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 5-ից զբաղվելով այդ աշխատանքներով՝ ստացել են անհետ կորելու հանգամանքի վերաբերյալ 666 զանգ, հետագայում պարզվել է, որ նրանցից մոտ 52-ը ողջ են, 43-ը՝ զոհվել, եւ մարմինները նույնականացվել են, եւս 3 անձ գերեվարված է։
«Պետք է լինեն անհետ կորածների հստակ ցուցակներ, որոնց մի մասը կդասակարգվի որպես գերի, մի մասը՝ զոհված, եւ սրա վրա պետք է աշխատանք տարվի, մեր կողմից էլ պիտի լինի ցուցակարգում, թե քանի ադրբեջանցի ռազմագերի եւ դիակ ունենք»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, որ այս հարցերը աշխատանքի կազմակերպման հիմքում են, եւ սրանց պետք է լուրջ մոտենալ, որպեսզի հնարավոր լինի փրկել նաեւ ողջ մնացած գերիների կյանքը․ «Անընդհատ պետք է այս ամենի մասին համոզիչ տեղեկություններ տրվեն, պետք է համոզմունք առաջանա, որ քայլեր կատարվում են»,- ասաց նա՝ զարմանք հայտնելով, թե ինչպես է պատահել, որ Կարմիր խաչը մինչ օրս չունի հստակ թվով ցուցակներ։
Անդրադառնալով մեզ մոտ պահվող ադրբեջանցի գերիների հարցին՝ ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշեց, որ պատերազմի ընթացքում ինքն այցելել է այն ռազմագերիներին, որոնց մասին տեղեկություններ ունեցել է, բայց քանի որ այս հարցն իր լիազորությունների շրջանակում չէ, հրապարակելու տվյալներ չունի․ «Ամեն դեպքում, նրանց պահպան պայմանների խնդիր չկա, եւ պատահական չէ, որ մեր կողմից անմարդկային վերաբերմունքի որեւէ տեսանյութ չի հրապարակվել, այսինքն՝ ռազմագերիների մասով ՀՀ-ն եւ ԱՀ-ն կատարում են իրենց միջազգային պարտավորությունները»։
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ որեւէ կապ չկա, եւ ենթադրելի է, որ իրենք բոլոր հնարավոր ձեւերով բացառում են Արցախի Հանրապետության որեւէ պետական մարմնի հետ կոնտակը․ «Որքանով տեղյակ եմ, նաեւ ՀՀ ՄԻՊ-ի հետ կապ չկա, Ադրբեջանի ՄԻՊ-ը մի քանի անգամ քաղաքական բնույթի նախապայմաններ է դրել, հայտարարել, որ կարող է համագործակցել ՀՀ-ի հետ, երբ ՀՀ-ն վերջ տա իրենց տարածքների օկուպացիային, ինչը աբսուրդ է ՄԻՊ-ի համար»։
Խոսելով գերիների վերադարձի ժամկետների մասին՝ Արտակ Բեգլարյանն ասաց, որ դրանք շատ անկանխատեսելի են եւ առաջին հերթին կախված են Ադրբեջանից․ «Ես շատ կուզեի, որ հենց այսօր ավարտվեր, եւ ռազմագերիները, ներկալված անձինք եւ անհետ կորածները վերադառնային իրենց ընտանիքներ: Ես անձնապես շատ լավ եմ հասկանում նրանց վիճակը, ողբերգությունը եւ իմ լիազորությունների շրջանակում եւ դրանցից դուրս էլ մարդկայնորեն առավելագույնը փորձում եմ կատարել, ցավոք սրտի, լայն առումով, արդյունքները մեծ չեն»։
Զինծառայողների հարազատներին Արցախի ՄԻՊ-ը հորդորեց զգույշ լինել մանիպուլյացիոն հարցերում: Ըստ նրա՝ տարբեր կողմեր, առաջին հերթին՝ Ադրբեջանը, նաեւ՝ ներքին որոշակի խմբեր, տարբեր նպատակներով փորձում են մանիպուլյացիներ անել․ «Հորդորում եմ հարազատներին անհետ կորածների մասին անձնական տեղեկություններ չհանրայնացնել սոցցանցերում: Տեսնում ես՝ «Ֆեսբուքում» հրապարակում են լուսանկար, գրում՝ իմ հարազատը այսինչ տեղում թաքնվել է, բայց սրանով կարող են բացասական ազդեցություն ունենալ հարազատի ճակատագրի վրա։ Այսպիսի տեղեկությունները պետք է կիսեն լիազոր մարմիների հետ՝ ՊՆ, Կարմիր խաչ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, իրավապաշտպան կազմակերպություններ, բայց երբեք պետք չէ հրապարակայացնել»։ Բեգլարյանի հավաստմամբ՝ ադրբեջանական կողմը շատ ուշադիր հետևում է մեր սոցցանցերին եւ չի բացառվում, որ կոնկրետ հասցեներով գնում ու գտնում են մեր կորածներին․ «Նույնը վերաբերում է գերիներին․ եթե անձնական տվյալներ ենք հրապարակում, ադրբեջանական կողմը դրանք կարող է օգտագործել գերիների դեմ, կարող է հարազատների նկարները օգտագործել՝ նրանց շանտաժի ենթարկելու համար, ուստի զգույշ եղեք նման տվյալներ հրապարակելուց եւ տարածելուց»։
Նույն հորդորով Արցախի ՄԻՊ-ը դիմեց նաեւ լրատվամիջոցներին․ «Մարդկային կյանքն ու մարդկային թեկուզ մեկ հույզը ավելի կարեւոր են, քան որեւէ լրատվամիջոցի դիտումները»,- եզրափակեց նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT