Բողոքի ակցիայի մասնակցին վրաերթի ենթարկելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է

Նոյեմբերի 19-ին Ամիրյան փողոցում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 30-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով։ Խոսքն օրենսգրքով նախատեսված այն դեպքերի մասին է, երբ քրեական գործ չի կարող հարուցվել, եթե բացակայում է դիմողի բողոքը։

Այդ դեպքերը սահմանված են Քրդատ օրենսգրքի 183-րդ հոդվածով, որը սպառիչ թվարկում է գործերը, որոնք հարուցվում են տուժողի բողոքի հիման վրա։ Դրանց թվում է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ՝ ծեծի հոդվածը։ Դատախազության հանրային կապերի բաժնից մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրին, որ հիշյալ դեպքի առթիվ նյութերը նախապատրաստվել են հենց ծեծի հոդվածի շրջանակում։ Նկատենք, սակայն, որ դեպքից անմիջապես հետո ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ էլ նշվել էր, որ ավտոմեքենայի վարորդը ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի է ենթարկում։ Թե ինչ հանգամանքներ հաշվի առնելով է որոշվել, որ նկարագրված արարքը կարող էր ծեծի հատկանիշներ պարունակել, պարզ չէ։

Դատախազությունից հայտնեցին, որ քաղաքացին հրաժարվել է նաեւ դատաբժշկական փորձաքննության ենթարկվել։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 19-ին «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ էր կազմակերպել Երեւանի տարբեր հատվածներում։ Դրանցից մեկի ժամանակ արտակարգ դեպք էր տեղի ունեցել․ 88 FU 988 համարանիշով մեքենայի վարորդը, ընդդիմանալով փողոցը փակած քաղաքացիների պատնեշին, համառորեն վարել էր նրանց ուղղությամբ, ինչի հետեւանքով մասնակից աղջիկներից մեկը վայր էր ընկել։ Ավելի ուշ նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրեն լավ է զգում, բուժօգնության կարիք չկա։

Կարճ ժամանակ անց ոստիկանությունը հաղորդել էր, որ հայտնաբերել է քաղաքացուն վրաերթի ենթարկած 27-ամյա վարորդին։ Նա տեղափոխվել էր ոստիկանության Կենտրոնի բաժին, իսկ ավտոմեքենան՝ բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Սկսվել էր նյութերի նախապատրաստումը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1657 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել