Երևան
12 °C
Ինչպես պոլսահայ հասարակական գործիչ Ջան Էրզրումլուօղլուն, այնպես էլ Ստամբուլի «Նոր Զարթոնք» շարժման մյուս անդամները մտահոգված են վտանգված հայրենիքի ապագայով և իրենց ջանքերն ուղղում են գալիքի հզոր Հայաստանի համար։ Միշտ չէ, որ հայրենիքում պատկերացնում են՝ ինչ է նշանակում իբրև հայ ապրել Թուրքիայում, ավելին՝ ապրել Թուրքիայում՝ հայրենիքի երազանքներով, հոգսերով ու ցավով։
«Ակնհայտ է, որ մեզ հետ պատահածը վերջին 25-30 տարիների խնդիր է, և բոլոր քաղաքական գործիչներն իրենց բաժինն ունեն այս պարտության մեջ։ Փաշինյանը թերևս ավելի խաղաղ լուծումներ կարող էր գտնել, ժողովրդի մեծամասնության աջակցությունն էլ ստացել էր ընտրությունների ժամանակ։ Բայց հավանաբար երկրի մեջ իշխող ազգայնական մթնոլորտը արգելք եղավ նման քայլերի համար։ Ամեն պարագայում պատերազմի ժամանակ ուժերի անհավասարությունը անվիճելիորեն բացահայտ էր, և եթե այն շարունակվեր, մարդկային զոհերի թիվը մի քանի անգամ կարող էր աճել»,- մեզ հետ զրույցում ասում է Ստամբուլի «Նոր Զարթոնք» շարժման անդամ, պոլսահայ հասարակական գործիչ Ջան Էրզրումլուօղլուն։
- Հարգելի Ջան, Թուրքիայում իշխանական թերթերն այս օրերին գրում են՝ «Թյուրքական աշխարհը միավորվում է»։ Քաջատեղյակ լինելով Արցախի հարցում Թուրքիայի Հանրապետության քաղաքական օրակարգին՝ Արցախի հարցում Ադրբեջանին սատարելուն, կարո՞ղ ենք արձանագրել, որ այս պատերազմը նախևառաջ բխում էր Թուրքիայի պետական շահերից։
- Թուրանը Թուրքիայի պետական գաղափարախոսության մասն է կազմում, սա նոր բան չէ։ Թուրքիայի զինված ուժերի ԳՇ նախկին պետ Իլքեր Բաշբուղը պատերազմի ժամանակ տված հարցազրույցներից մեկում ասել է, որ իր երազանքն է տեսնել երկու երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի միավորումը (մեկ ազգ, երկու պետություն)։ Միևնույն ժամանակ, իշխանական թիվ մեկ թերթի՝ «Ենի Շաֆաք»-ի խմբագիրը կոչեր արեց Հայաստանի՝ Իրանի սահմանին գտնվող հողերը գրավելու մասին և այլն։ Անշուշտ, սրանք ոչ թե պահանջ են, այլ զուտ մտադրություններ, որոնք պետք չէ անտեսել։ Այս բոլորը պետք է նկատի ունենալ։ Ավելի շոշափելի պատճառներ էլ կան։ Թուրքիայի ներկա տնտեսական վիճակն օրըստօրե վատանում է, Էրդողանի ժողովրդականությունը՝ նվազում։ Հետևաբար, «հաղթանակի» անհրաժեշտություն ուներ, և Արցախն ավելի դյուրին թիրախ էր, քան մյուսները։
- Պատերազմում Ադրբեջանի արձանագրած հաղթանակի համար թուրքական կրթական համակարգի՞ն են պարտական։
- Զարմանում եմ, երբ լսում կամ կարդում եմ այնպիսի վերլուծություններ, որոնք պնդում են՝ Թուրքիայում կրթական համակարգը շատ լավ վիճակում է։ Ընդհակառակը, Թուրքիան լուրջ խնդիրներ ունի կրթական ոլորտի մեջ: Օրինակ՝ միայն 1-2 համալսարանի է հաջողվում մտնել առաջատար 500-ի շարքերը, դրանք էլ ընդհանրապես զբաղեցնում են աշխարհի լավագույնների վերջին կարգերը: Հատկապես անցած 20 տարիների ընթացքում գիտական միտքը նահանջել է: Կրոնական գաղափարախոսությունը ընդլայնել է իր ազդեցության շրջանակը: Էրդողանը միշտ խոսում է կրոնասեր, պահպանողական սերունդ դաստիարակելու անհրաժեշտության մասին: Թուրքիան իր բանակի հզորության համար պարտական է իր ունեցած տնտեսական հնարավորություններին եւ ՆԱՏՕ-ի հետ կապերին:
- Եթե վերհանելու լինենք մեր սխալներն ու բացերը, ի՞նչ արմատական բարեփոխումների կարիք կա Հայաստանում։
- Համոզված եմ, որ նախ կրթական համակարգի մեջ լուրջ փոփոխություններ պետք է կատարվեն: Հայաստանի տնտեսական հնարավորությունները սահմանափակ են, հետևաբար միայն իր մարդկային ներուժով է հնարավոր կանգուն մնալ: Սփյուռքի հետ սերտ կապեր պետք է հաստատվեն: Սփյուռքի մեջ ունենք բազմաթիվ գիտնականներ, որոնք կարևոր դիրքերի են հասել: Հաջողություններ են ձեռք բերել: Մեր համալսարանները (գոնե մեկ հատը) պետք է մրցունակ լինի: Ինչպես բազմաթիվ արևելյան երկրներ, Հայաստանի մեջ էլ բազմակարծությունը չի հարգվում։ Տեսնում ենք քաղաքական բանավեճերի մակարդակը։ Եթե կրթական համակարգը ժողովրդավարական սկզբունքները հարգող, բազմակարծությունը խրախուսող բովանդակություն ունենար, հավանաբար խնդիրները ավելի առողջ կերպով կլուծվեին: Ըստ երևույթին՝ Արցախի խնդիրի լուծումն էլ զոհ գնաց ազգայնականության:
- Թուրքիան անթաքույց մասնակցեց այս պատերազմին, այժմ էլ համառում է ներգրավվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Առհասարակ, Թուրքիան ի՞նչ հավակնություններ ունի այս հարցում, և ինչո՞վ է պայմանավորված նրա ակտիվացումը տարածաշրջանում։
- Ըստ իս՝ նախ պետք է նկատի առնել այն իրականությունը, որ Թուրքիայի տնտեսական վիճակը վերջին շրջանում ավելի է վատթարացել։ Թուրքական լիրայի արժեզրկումը շարունակվում է։ Երկրում տնտեսական լուրջ խնդիրներ կան։ Վերջերս Էրդողանն իր ելույթներից մեկի ժամանակ ասաց, որ Թուրքայի ապագան տեսնում է Եվրոպայի մեջ։ Այսինքն՝ այն Եվրոպայի, որի հասցեին Էրդողանը ծանր քննադատություններ էր ուղղում։ Տնտեսական տագնապը պատճառ դարձավ, որ զիջումներ անի։ Հետևաբար, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների մեջ էլ հավանաբար տնտեսական ակնկալիքները կարևոր դեր են խաղում։ Այլևս Ադրբեջանը ավելի կապված պետք է մնա Թուրքիային: Իսկ երկրորդը, թերևս ավելի ընդհանուր պատճառ է, Թուրքիայի հատկապես վերջին տարիների որդեգրած ծավալապաշտական քաղաքականությունն է։ Օրինակները տեսնում ենք Միջին Արևելքի, Լիբիայի, Կիպրոսի մեջ և այլուր։ Փաստորեն նաև Եվրոպայի մեջ Թուրքիան ջանում է զորացնել իր ազդեցությունը զանազան կազմակերպությունների միջոցով։ Ղարաբաղյան պատերազմի մեջ ցուցաբերած դիրքորոշումն էլ այս քաղաքականության բնական հետևանքն է։ Բացի այդ, ներքին քաղաքականության մեջ Էրդողանը ազգայնականների աջակցության կարիքն ունի։ Ազգայնականների և մեծամասնության կողմից հավանության արժանացող հայերի հանդեպ թշնամանքը՝ Հայաստանի խաղաքարտը, իշխանության համար ներքաղաքական ասպարեզում շատ հարցեր է լուծում։
Լիլիթ Պողոսյան
Թուրքիա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱդրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ
Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները
2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ
Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ
Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով
Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ
Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան
Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին
Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան
Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով
Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան
Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ
Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային
ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները
Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել
Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել
Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները
Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս
Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT