Լոռու մարզի քաղաքներում Ամանորյա եղեւնին այս տարի չի զարդարվի

Լոռու մարզի քաղաքային եւ ոչ մի համայնքում այս տարի տոնածառ չի տեղադրվի՝ ի նշան պատերազմում զոհված հերոսների հիշատակի ու նրանց հանդեպ ունեցած հարգանքի․ ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրին մարզի խոշոր քաղաքային համայնքների ղեկավարները:

Ստեփանավանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն ասաց՝ քաղաքի տոնական ձեւավորում, լույսերի վառման արարողություն միանշանակ չի լինելու: Թե ինչի վրա կծախսվի այս նպատակով համայնքային բյուջեից նախատեսված 4,5 մլն դրամ գումարը, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց. «Քանի որ համայնքի ավագանին հրաժարական է ներկայացրել ամիսներ առաջ, եւ այսօր բյուջեի մեջ փոփոխություն չենք կարող անել, հարցը կքննարկենք համապատասխան կառույցների հետ՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք այդ գումարներն ուղղել մեր զոհված եւ վիրավր ազատամարտիկների ընտանիքներին, ինչպես նաեւ Արցախից Ստեփանավանում ապաստանած ընտանիքներին»:

Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը եւս նշեց՝ իրենք տոնական միջոցառումներ չեն կազմակերպելու, փոխարենը մեծ դրոշ կպատվիրեն, կփակցնեն քաղաքում: Թե որքան գումար էր բյուջեից հատկացվել՝ համայնքի ղեկավարը չհիշեց:

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի խոսքով տոնական զարդարանքներ քաղաքում չեն լինի: Համայնքի բյուջեով Նոր տարվա միջոցառումների համար նախատեսված 1 մլն դրամը որեւէ տեղ չի ուղղվի, կմնա համայնքային բյուջեում։

Ալավերդի քաղաքը եւս տոնական տեսք չի ստանա: Բյուջեից հատկացված 1,5 մլն դրամ նպատակային գումարը, ավագանու համապատասխան որոշմամբ կուղղվի քաղաքի բնակչության սոցաջակցությանը: Հարցը ընդգրկված է ավագանու առաջիկա նիստի օրակարգում:

Մարզկենտրոն Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց՝ տոնական զարդարանք մարզկենտրոնն այս տարի չի ունենա: Փոքր միջոցառումներ գուցե կլինեն, բայց դա կլինի միայն փոքրիկներին ուրախացնելու ու նվերները հանձնելու համար: Բյուջեից այդ նպատակով նախատեսված գումարի տնօրինման վերաբերյալ որոշումը, ըստ Ասլանյանի, կկայացվի ավագանու անդամների հետ քննարկումների արդյունքում։ «Կարծում եմ՝ գլխավոր եղեւնին նույնպես չենք զարդարի այս տարի»,- հավելեց Մամիկոն Ասլանյանը: Վանաձորում Ամանորյա միջոցառումների համար այս տարի ի սկզբանե նախատեսված էր շուրջ 7 մլն դրամ գումար: Քննարկումները՝ գումարի տնօրինման ու նպատակի շուրջ դեռեւս ընթացքի մեջ են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2526 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի