«Երեխաներին պետք չէ զրկել Ամանորի հեքիաթից»․ հոգեբանն առաջարկում է նրանց համար տանը տոն կազմակերպել

09/12/2020 schedule21:54

Ամանորն այս տարի չնշելու հետ կապված բազմաթիվ առաջարկ-կարծիքներ կան, որոնց հասարակության մեծ մասը կողմ է։ Պարզ է ՝ Արցախյան պատերազմ, էլ ո՞վ ունի տոնի տրամադրություն։ Սակայն երեխաների համար Ամանորը նշելու, տոնածառ դնելու հետ կապված ոչ բոլորն են միակարծիք։  Ուստի ֆեյսբուք սոցիալական ցանցում ծնողները տարբեր կարծիքներ են արտահայտում ՝ «Մենք տանը տոնածառ դնելու ենք, երեխաներս ամբողջ տարի դրան են սպասել»,  «Սեղան չի լինի, բայց տոնածառ կլինի», «Ի՞նչ տոնածառ, ամոթ է, ինչ էլ հավես ունեք․․․»։

Հոգեբան Անուշ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ընդգծեց՝ երեխաները նույն կերպ չեն ընկալում աշխարհը, ինչպես մեծահասակները, ուստի փոքրիկներին ամանորյա հեքիաթից զրկել պետք չէ․ «Եթե մենք փորձենք երեխային զրկել այդ տոնից և բացատրել, որ գիտես մենք ունենք զոհված զինծառայողներ, որոնք իմ, քո, մեր Հայրենիքի համար զոհվել են, ու դու պիտի Ամանոր չունենաս, մենք քեզ նվերներ չենք գնելու, տոնածառ չես տեսնելու՝ սա երեխայի համար կարմատավորի մեղքի զգացման պաշար, որից երեխան իր ողջ կյանքի ընթացքում հնարավոր է որ չազատվի։ Այսինքն՝ շատ մեղմ ու նուրբ պետք է մոտենալ հարցին»։

Ըստ հոգեբանի՝  պետք է հասկանալ, որ Նոր տարին երեխայի համար ևս ապահովության հիմք է հանդիսանում ու պետք է կարողանալ նրանց չզրկել այդ ապահովության հիմքից։ Պետք է թողնել, որ երեխաները մեծանան ոչ տագնապային միջավայրում։

Հոգեբանը կողմ է, որ Հանրապետության հրապարակում, մարզկենտրոներում տոնածառ չպետք է լինի, բայց յուրաքանչյուր ծնող ինքը պետք է որոշի թե ինչպես կազմակերպի Ամանորը իր երեխայի համար։

«Աղմկոտ միջավայր, ճոխություն, երաժշտություն իհարկե պետք չէ, բայց կարող ենք այն կազմակերպել տանը, համեստ միջավայրում։ Պետք չէ զրկել երեխային ամանորյա հրաշքին հավատալուց, անակնկալին հավատալուց, Ձմեռ պապիկին սպասելուց, գոնե թե մի փոքր նվերից։ Տանը կազմակերպվող տոնը, նվերը, Ձմեռ պապիկի այցը տուն արդեն բավական են, որ երեխան իր տոնն ունենա»,- ասաց Անուշ Գրիգորյանը։

Հոգեբանը շեշտեց՝ հիմա հատկապես այդ տոնը կարևոր է նաև արցախցի մանուկների համար․ «Մեզանից շատերը վստահ եմ նաև արցախցի երեխաների համար են դա փորձելու կազմակերպել, որովհետև հիմա նրանք ավելի շատ ունեն դրա կարիքը։ Նրանք տեսել են պատերազմի ողջ արհավիքը, և նրանց համար Ամանորը ինչ-որ չափով լուսավոր կետ է»։

«Երեխաների համար պետք է կարողանանք ապահովել անհոգ մանկություն ու երիտասարդություն»,- ասում է հոգեբանը ու կարևորում․ «Երեխաներին չպետք է մեզ պես խոցելի դարձնենք։ Նրանք պետք է մեծանան ապահով, ոչ տագնապային միջավայրում, չէ որ նրանք մեր ապագան են»։ 

Մերի Խաչատրյան                                                          
                                                                      

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3199 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի