Հայտնի է Երեւանի նոր փոխքաղաքապետի թեկնածուի անունը․ նախագիծը ներկայացվել է ավագանուն

Սպասվում է, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին կփոխարինի Երեւանի ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Գայանե Մելքոմ Մելքոմյանը։ Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանից, որը, ի դեպ, այս փոփոխության հետ համաձայն չէ։

Խաչատրյանը հայտնեց, որ որպես անհետաձգելի հարց այսօր են ավագանու անդամները ստացել նախագիծը։ «Գայանե Մելքոմ Մելքոմյանի անձի հետ կապված ոչ մի խնդիր չունեմ, նա իրավական հարցերի հանձնաժողովի շատ լավ նախագահ է։ Երեւի շատ լավ իրավաբան է, դրա համար կարողանում է հանձնաժողվի նիստերը նորմալ վարել, բայց կրթություն, մշակույթ, սպորտ, թափառող կենդանիներ, մանկապարտեզներ, վերջապես քաղաքի մշակութային միջոցառումները կազմակերպելու համար ես նրան չեմ տեսնում։ Չեմ պատկերացնում, թե ինչպես է զբաղվելու նա այդ ամենով»,- ասաց Խաչատրյանը։

Նա նաեւ նկատեց՝ չի պատկերացնում, թե Մելքոմյանն ինչպես է աշխատելու թատրոնների տնօրենների, դպրոցների ուսուցիչների եւ մանկապարտեզների վարիչների հետ։ «Ստացվում է՝ մենք քաղաքում, առհասարակ Հայաստանում չունենք մշակութային եւ կրթութայն գծով մասնագետ ու բերում ենք ավագանու անդամին։ Շատ աղետալի է, որ մենք չունենք այսօր մասնագետ, որոնք ոլորտին տիրապետում են ու կարող էին այդ պաշտոնում նշանակվեին»,- նկատեց Խաչատրյանը։

Վերջինս նաեւ կարծիք հայտնեց՝ փոխքաղաքապետները պիտի ղեկավարի ջիղ ունենան ու խիստ տեսակ լինեն, որին չի համապատասխանում Գայանե Մելքոմ Մելքոմյանը։

Խաչատրյանը նաեւ շեշտեց՝ ավագանու ընդդիմադիր անդամները բազմիցս գովել են Տիգրան Վիրաբյանի գերազանց աշխատանքը։ Ցանկացած միջոցառում, որը կազմակերպել է Վիրաբյանը, եղել է բացառիկ։

Ըստ Անի Խաչատրյանի՝ այս ամենից կարելի է հետեւություն անել, որ մենք չենք փնտրում եւ ընտրում ոլորտային մասնագետներ, այլ նշանակում ենք նրանց, ում հարմար ենք համարում եւ ում կարող ենք ուղղակի հրահանգներ տալ։ 

Գործող օրենքի համաձայն՝ փոխքաղաքապետի թեկնածուին ավագանու անդամների հաստատմանն է ներկայացնում քաղաքապետը, այսինքն՝ Մելքոմյանի թեկնածությունն այս պարագայում առաջարկել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել։ Վիրաբյանը հայտնել էր, որ Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ է ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը:

Գայանե Մելքոմ Մելքոմյանը, «Հայկական ժամանակի» հարցին պատասխանելով, հաստատեց, որ քաղաքապետն իր թեկնածությունն է առաջարկել, բայց ավագանին այն դեռ պետք է հաստատի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3003 դիտում

Հրապարակվել է Ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Պուտինը կրակի հետ է խաղում. Թրամփ

Ռուսները ԼՂ-ում մտել էին գյուղեր և մարդկանց ասել՝ մի ժամ ժամանակ ունեք դուրս գալու համար. Մելքոնյան

Երկու օր որոշակի ժամերի փակ կլինի Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը. ինչպես երթևեկել

Մայիսի 28-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի

31-ամյա վարորդը «Տոյոտա Քեմրի»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ

Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը ընդգծել են սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման սկզբունքայնությունը

Քննարկվել են իրավահավասարության ապահովման, հակախտրականության քաղաքականության շրջանակում առկա մարտահրավերները

Ռուսները չցանկացան գնալ Վատիկան. Քելլոգը հայտնել է՝ որտեղ կարող է տեղի ունենալ ՌԴ-Ուկրաինա հաջորդ հանդիպումը

ՀՀ ՏԿԵ և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Արարատ Միրզոյանը Կատարի պետնախարարին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը

Արմեն Գրիգորյանն ու Լիտվայի փոխարտգործնախարարը միջազգային և տարածաշրջանային հարցեր են քննարկել

ՆԳՆ-ն իրազեկում է հուշանվեր թղթադրամներով խարդախությունների մասին և զգոնության կոչ անում. տեսանյութ

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի

Հայտնաբերել ենք կարագ, պանիր այն գնով, որով անհնարին էր ստանալ. ներկայացվել է ՄՊՀ 2024-ի գործունեությունը

Արման Եղոյանը Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ հանդիպման ժամանակ արժևորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը

Հայաստանի և Իսրայելի միջև առկա է համագործակցության զարգացման ներուժ. Ծովինար Վարդանյանը՝ դեսպան Ջոել Լիոնին

Նախ պատմել է՝ ինչպես է կոտրել սանհանգույցը, հետո կացինը նետել է բժշկի ուղղությամբ. մանրամասներ Երևանի դեպքից

Նոյեմբերյանի Ոսկեվան բնակավայրի գյուղամիջյան ճանապարհը տուֆապատված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ինչ վերահսկողություն է իրականացնելու ՊՎԾ-ն ՏԻՄ-երում. Ռոմանոս Պետրոսյանը մանրամասնել է

Նկատելի են ստանձնած պարտականությունների կատարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերը. ՄՔԴ ռեգիստրար

Մայրաքաղաքային ռադիոհեռարձակման դաշտը նոր խաղացող ունի. տեղի է ունեցել ՀՌՀ նիստը

Վարչապետն ընդունել է Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին

Արարատ Միրզոյանն ու Բելեն Մարտինես Կարբոնեն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 27-ին

Գրիգորյանն ու Կատարի ԱԳ պետնախարարը վերահաստատել են համագործակցության օրակարգի առաջ մղման պատրաստակամությունը

Դասախոսը քննական բարձր գնահատականների համար ուսանողներից կաշառք է պահանջել և ստացել. նախաքննության ավարտ

Ջեյքոբ ՄաքԳին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանը ձգտում է ավելի խոր համագործակցության Եվրամիության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ. Ռուբինյան

Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցիչները կարևորել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները

Խաղաղությունը, անվտանգությունն ու ինքնիշխանություն պահպանող վահանն արդարադատությունն է. Գլխավոր դատախազ

Տանել գցել բանտ, ինչ-որ ձևով ինչ-որ բան կորզել, դրա վրա կառուցել քրգործ. արատավոր գործառույթ է. Սիմոնյան

Կաշառք տալու, ստանալու վարույթով ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի 2 նախկին աշխատակիցներ

Վիճաբանություն և դանակահարություն Երևանում. կա ձերբակալված

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնահերթությունները

Կոտայքի բնակիչը ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով փորձել է պետական միջոցներից հափշտակել շուրջ 121 մլն դրամ

Յունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է 9:30-ից մինչև 19:30

Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանի համար էներգետիկ հանգույց դառնալ Եվրոպայում. Սիբիգա