Երևան
12 °C
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին նախագիծը ՀՀ Կառավարությունն այսօր չհաստատեց։
Ի սկզբանե նախատեսված էր հարցը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել, սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը խնդրեց, որ այն զեկուցվի։
Հարցը զեկուցող կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ ուղիղ 5 ամիս առաջ՝ հուլիսի 17-ին, տեղի են ունեցել ՀՊՏՀ ռեկտորի ընտրություններ, նախապես հայտարարված մրցույթին դիմած թեկնածուների միջեւ եղել է մրցակցային ընտրություն. «Մասնակցել են 2 թեկնածու, ընտրվել է Դիանա Գալոյանը։ Ամբողջ գործընթացը առկա փաստաթղթերով համապատասխանում է սահմանված կարգին, առաջարկում եմ հաստատել ընտրության արդյունքը»։
Արձագանքելով Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ ընտրություններին տեղի ունեցած նիստի հետ կապված եղել է դատական հայց. «Դատարանի կողմից եղել է որոշում ընտրությունների իրականացումը կասեցնել՝ հաշվի առնելով խորհրդի եւ ընտրական գործընթացի հետ կապված խնդիրները։ Ես ինքս խորհրդի անդամ եմ, նշանակվել եմ վարչապետի խորհրդական լինելու ժամանակ այդ կարգավիճակում։ Այդ ժամանակ դատարանի մեկ այլ որոշմամբ՝ նիստից ընդամենը 10 րոպե առաջ չեղյալ է համարվել դատարանի մյուս որոշումը։ 2 դատարաններն էլ եղել են առաջին ատյանի»։
Առաքելյանի խոսքով՝ այս պահին նաեւ ԿԳՄՍ նախարարության դեմ դատական հայց կա այդ ընտրություններին տեղի ունեցած խորհրդի նիստի հետ կապված։
«Հետեւաբար, ես կարծում եմ, որ առնվազն հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտություն կա այս հարցի շուրջ։ Համաձայն եմ, որ 5 ամիսը բավական երկար ժամկետ է, քանի որ նաեւ խաթարվում է կրթական գործընթացը։ Սակայն մյուս կողմից դատական գործընթացի արդյունքը հնարավոր է, որ առաջիկայում այդ որոշման մեջ փոփոխություն մտցնի, հետեւաբար հավելյալ քննարկման առարկա կա»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ մինչեւ ընտրությունները խորհրդի կողմից առաջարկ է ներկայացվել նախարարություն, որ բուհը վերակազմավորվի հիմնադրամի, քանի որ բոլոր բուհերը գրեթե վերակազմավորված են հիմնադրամի, եւ այդ հիմնադրամի կարգավիճակով նոր տեղի ունենան ընտրություններ. «Խորհրդի որոշումը մինչեւ հիմա ներկայացված չէ Կառավարությանը, որ բուհը վերակազմավորվի հիմնադրամի։ Այսինքն՝ 1 տարի նույնպես հիմնադրամի վերակազմավորվելու հարցը լուծում չի ստացել։ Հիմա, եթե հիմնադրամի որոշումը կայացվի, արդյունքում ձեւավորվելու է նոր խորհուրդ, տեղի են ունենալու նոր ընտրություններ, եւ արդյունքում մի քանի ամիս հետո նոր գործընթաց ենք սկսելու»։
Արձագանքելով Վահրամ Դումանյանն ասաց, թե չի կարծում, որ արժե Կառավարության նիստում քննարկել դատարանների որոշումների հետ կապված որեւիցե հարց. «Մենք այստեղ պետք է քննարկենք եւ պարտավոր ենք քննարկել այն փաստը, ինչը դրված է այսօր սեղանին, այն փաստաթղթերի փաթեթը, որը վերաբերում է միմիայն ռեկտորի ընտրությանը։ Ես քաջատեղյակ եմ բոլոր խոսակցություններին։ Իհարկե, եթե ապագայում կլինեն համապատասխան վճիռներ, սահմանված կարգով կարվի։ Հիմա խոսքը մեր իսկ սահմանած կարգերի շրջանակում տեղի ունեցած մի փաստի մասին է, որտեղ մենք սահմանել ենք ընտրության կարգ»։
ԿԳՄՍ նախարարն ընդգծեց՝ գործընթացն ավարտվել է, եւ իրենք պարտավոր են վերջակետ դնել այդ գործընթացին։ Վերջակետը հաստատել կամ չհաստատելն է ընտրության արդյունքը։
«Չհաստատելու որեւիցե ֆորմալ հիմք փաստաթղթային փաթեթի շրջանակներում գոյություն չունի։ Ես ասում եմ ընդամենը այդքանը։ Ինչ կլինի ապագայում՝ կապրենք, կտեսնենք։ Այս գործընթացում ամենաշատ տուժող կողմը բուհն է իր պրոֆեսորադասախության կազմի եւ իր ուսանողության բնականոն գործընթացը կազմակերպելու գործում։ Ավելի բարձր եւ կարեւոր խնդիրներ կան այս ճանապարհին։ Իմ ունեցած տեղեկություններով՝ բուհը սպասում է որեւէ որոշման՝ կա՛մ այո, կա՛մ ոչ։ Ոչի հիմք ես պնդում եմ՝ այս պահին գոյություն չունի, հետեւաբար առաջարկում եմ՝ այո-ն, որպեսզի բուհը մտնի իր բնականոն գործունեության մեջ։ Անձի խնդիր չի լուծվում եւ չի լուծվելու, բուհի խնդիր է լուծվելու եւ կրթության որակի»,- ասաց Դումանյանը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այս փուլում հարցը օրակարգից կհանեն, կքննարկեն, եթե իրավական տեսանկյունից որեւէ այլ հարց չառաջանա, այդ դեպքում կհաստատեն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT