Գորիսի քաղաքապետը բերման է ենթարկվել ապօրինի հավաք կազմակերպելու փորձի կասկածանքով․ Մելիքյան

21/12/2020 schedule15:33

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն այսօր բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտե ՀՀ քրեական օրենսգրքի 34-225․1-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ ապօրինի հավաքներ կազմակերպելու փորձի կասկածանքով։

Այս պահին նա ՀՀ քննչական կոմիտեում է, որտեղ նրան աջակցելու նպատակով հավաքվել են ընդդիմադիր քաղաքական գործիչներ, մասնավորապես՝ ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը եւ ուրիշներ։

Հիշեցնենք՝ Գորիսի քաղաքապետը բերման էր ենթարկվել այսօր՝ վաղ առավոտյան։ Ոստիկանությունից մեզ տեղեկացրել էին, որ նա բերման է ենթարկվել հարուցված քրեական գործի շրջանակներում եւ ներկայացվել նախաքննական մարմին:

Առուշան Առուշանյանը երեկ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր արել՝ համաքաղաքացիներին կոչ անելով առավոտյան՝ ժամը 06:00-ից, միանալ իրենց ավտոերթին, շարժվել դեպի Սյունիքի դարպասներ եւ արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք։

Այս պահին Քննչական կոմիտեի բակում է նաեւ «Իրավական ուղի» ՀԿ նախագահ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, որը լրագրողներին տեղեկացրեց, որ զրուցել է Առուշանյանի փաստաբանների հետ եւ նրանցից է տեղեկացել հոդվածի մասին։ Մելիքյանը, սակայն, հիշեցրեց, որ ՀՀ-ում հավաքների ազատության արգելք այլեւս չկա, եւ տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս կարող էր Առուշանյանը փորձ անել ապօրինի հավաք կազմակերպել․ «Եթե սա ապօրինի հավաք է, ապա մենք բոլորս իրավունք ունենք պահանջել, որ 2018 թվականին նույն արարքը կատարելու առիթով եւս քրեական գործ հարուցվի, եւ Նիկոլ Փաշինյանին գիշերը՝ ժամը 5-ին, տնից հանեն եւ ձերբակալեն: Մենք տեսանք, որ անկախ նրանից՝ Առուշանյանին ապօրինի ձերբակալեց, թե ոչ, միեւնույն է, Նիկոլ Փաշինյանը Սյունիքում անելիք չուներ եւ խայտառակ ձեւով վերադարձավ Երեւան»։

Մելիքյանի խոսքով՝ տեղի են ունեցել դատավարական խախտումներ․ «Երբ 6-7 ժամ հետո փաստաբանները ահազանգում են, որ չգիտեն, թե որտեղ է գտնվում իրենց վստահորդը, արդեն իսկ նշանակում է կոպտագույն խախտում, որովհետեւ ազատությունից զրկված անձի նվազագույն իրավունքներից, թերեւս, ամենակարեւորներից մեկը փաստաբանի հետ կապվելու իրավունքն է: Օրենքը թույլ է տալիս փաստաբանից զատ՝ այլ անձանց հետ կապվելու իրավունքը մի քանի ժամով հետաձգել, բայց ոչ մի դեպքում թույլ չի տալիս հետաձգել փաստաբանի հետ կապվելու իրավունքը»։

Այս պահին Առուշ Առուշանյանն ու իր փաստաբանները Քննչական կոմիտեի ներսում են։

Նշենք, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման մեջ, որով ամբողջությամբ հանվել են հավաքների եւ գործադուլների կազմակերպման, անցկացման եւ դրանց մասնակցելու սահմանափակումները։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ին, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը Արծվիկ Մինասյանի եւ Վահե Գրիգորյանի հետ միասին վարչական հայց էին ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» Կառավարության որոշման որոշ կետեր, որոնց թվում էր նաեւ հավաքների ազատության արգելքը։ Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, նոյեմբերի 27-ին հայցը բավարարել էր մասնակի՝ որոշում կայացնելով հավաքների ազատության արգելքի նորմը կասեցնելու մասին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3456 դիտում

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային