Արցախի անվտանգությունն ապահովված չէ. Սարսելի քաղաքային խորհուրդը կոչ է հրապարակել

23/12/2020 schedule09:13

Սարսելի քաղաքային խորհուրդը կոչ է հրապարակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Այն ներկայացնում ենք ստորեւ.

2020 թ. դեկտեմբերի 1

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ առանձնահատուկ ուժգնության հարձակում սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ, որը հայտնի է Լեռնային Ղարաբաղ անվամբ:

Ադրբեջանի Հանրապետության կողմից օգտագործված զանգվածային ռազմամիջոցները (հրթիռներ, ծանր հրետանի, զինված անօդաչու թռչող սարքեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր, մարտական ավիացիա, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների զանգվածային ռմբակոծություններ, միջազգային իրավունքով արգելված կլաստերային զինամթերքի օգտագործում) ապացուցում են, որ տարածքային անհամաձայնությունից անդին խոսքն այս տարածքից հայ բնակչությանն էթնիկ զտման ենթարկելու իրական փորձի մասին է։

2020 թ.-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց հրադադար, որն ուժի մեջ մտավ նոյեմբերի 10-ին:

Արցախի Հանրապետության մի զգալի մասը, որ բնակիչները հարկադրված լքել էին, զավթվել է Ադրբեջանի կողմից:

Սարսելի հետ բարեկամության հռչակագիր ստորագրած Մարտակերտ քաղաքը մնում է Արցախի Հանրապետության վերահսկողության տակ: Այնուամենայնիվ, կան ինչպես նյութական, այնպես էլ մարդկային զգալի վնասներ:

Այսպիսով, Արցախի Հանրապետության բնակիչների անվտանգությունն ապահովված չէ:

Այս իրավիճակից ելնելով՝ Սարսել քաղաքը միաձայն.

- հաստատում է հակամարտության վերջնական կարգավորման հասնելու հրատապ անհրաժեշտությունը, որը կերաշխավորի խաղաղ բնակչության կայուն անվտանգությունը,

- հաստատում է Արցախի Հանրապետությունը լքած խաղաղ բնակչության՝ իրենց բնակավայրեր անվտանգ հետ վերադառնալու բացարձակ անհրաժեշտությունը,

- կոչ է անում միջազգային հարթակում Եվրոպական միության և ՄԱԿ-ի ներգրավվածությամբ, Մինսկի խմբի օրինակով, միջոցներ իրականացնել, որպեսզի ընհանուր համաձայնեցված լուծում գտնվի, որը թույլ կտա հայերի կայուն և անվտանգ հաստատումը Արցախի Հանրապետության ողջ տարածքում,

- ճանաչում է Արցախի Հանրապետության հայերի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության երաշխիքի միակ հնարավորություն,

- կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել վերջինիս իշխանությունների հետ՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով,

- 5000 եվրոյի չափով օժանդակություն է տրամադրում Ֆրանսիայի համահայկական հիմնադրամին՝ հակամարտությունից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1380 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն. տեսանյութ

Ուժը բռնության մեջ չէ. Լուսինե Թովմասյանն անդրադարձել է Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառմանը

Մեր երեխաները պետք է ունենան վերլուծելու, մտածելու կարողություն, պատասխանատվություն կրելու հմտություն. Ավինյան

Անցորդից բջջային հեռախոս հափշտակած երիտասարդը ձերբակալվել է

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտում

«Բենթլի»-ի վարորդը ձերբակալվել է․ ինչ է հայտնաբերվել նրա խուզարկությամբ. լուսանկար

Իրան-ԱՄՆ փոխադարձ «մկանների ցուցադրությունը» արդյոք կվերածվի պատերազմի, և ինչ հետևանքներ կունենա. մանրամասներ

Ըմբշամարտի ԵԱ. Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հայտնի է Ստամբուլում կայանալիք ռուս-ամերիկյան նոր բանակցությունների օրը

Հորդորում ենք լինել զգոն. Երևանում և մարզերում պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել. տեսանյութ

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզում. ժամանակացույց

Պատվերով սպանություններ, թե ականների պայթյունների հետևանք․ ինչո՞ւ է Ադրբեջանը օրակարգ բերել ականազերծման հարցը

Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր

«Ֆորդ Տրանզիտ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակող չպետք է լինի. ներկայացվել է ՀՌՀ 2024 թվականի տարեկան հաղորդումը

Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին Փարիզի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել

Գեղարքունիքում ընտանիքի 6 անդամները, որոնցից 3-ը՝ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց․ պատճառը հայտնի է

2026-ին Հայաստանում կտրվի «Այգ-1»-ի շինարարության մեկնարկը. հանդիպել են Պապոյանը և «Մասդար»-ի գործադիր տնօրենը

Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. Սոնա Ղազարյան. տեսանյութ

Անդրանիկ Քոչարյանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին. ինչ հարցեր են քննարկվել

Քանի ծնողազուրկ դպրոցական և ուսանող իրավունք ունի օգտվել տրանսպորտի սակագների արտոնության փաթեթից․ մանրամասներ

Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը եզրափակչում է

2025-ը՝ մտքի և հոգու հեղափոխության տարի. «Կրթվելը նորաձև է» շարժման ևս մեկ հանդիպում Մատենադարանում. տեսանյութ

Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը. ինչ հանձնարարական է տրվել ԿԳՄՍՆ-ին

Զինվորի տանը պուրակ-սրճարան է բացվել. շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը

Շարունակվում են «Հորիզոններ» ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթացները Սյունիքում

Ես Էրդողանին եմ սիրում, նա էլ՝ ինձ, մենք երբեք խնդիր չենք ունեցել. Դոնալդ Թրամփ

Աննա Վարդապետյանը ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ վարպետաց դաս է անցկացրել

Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները Ստամբուլում կանցկացվեն ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով. Պեսկով

Վիզաների ազատականացման հեռանկարն օրակարգում է․ ՆԳ փոխնախարարն ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը

Խմած վարորդի փոխարեն սթափության զննություն է անցել այլ անձ. պարեկի պաշտոնավարումը կասեցվել է

«Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

12.500 տարի առաջ անհետացած «Գահերի խաղ»-ից հայտնի գայլերը վերադարձել են. ինչպե՞ս են վերակենդանացել գիշատիչները

Կայք գյուղում ավտոմեքենա է այրվել. տուժած վարորդը հոսպիտալացվել է

Նոր բանկային ծառայությունների փաթեթներ պրեմիում սեգմենտի համար

Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է. տեսանյութ

Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնողներն ամաչում են նույնականացվել նրա հետ, հեռու են մնում. Հարությունյան

Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 8-ին

Սիմոնյանը և Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ և միջազգային հարթակներում համագործակցության մասին հարցեր