Երևան
12 °C
«Ես նախատեսում եմ այսօր հրաժարականի երկրորդ դիմումը ներկայացնել, որից հետո Ազգային ժողովը արձանագրություն կկազմի, կհրապարակի, եւ այդ պահից սկսած՝ ես կհամարվեմ ազատված ՄԻՊ պաշտոնից»։
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ պարզաբանելով, որ երկրորդ դիմումի անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի պահանջով․ ըստ օրենքի՝ նա կա՛մ պետք է երկու անգամ դիմում ներկայացնի, կա՛մ մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնի:
ՄԻՊ պաշտոնից ազատվելու մասին Արտակ Բեգլարյանը հայտարարել էր՝ մանրամասնելով, որ դա պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով։ Այսօր էլ Բեգլարյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ պաշտոնի մասին է խոսքը՝ ասելով, որ կոռեկտ չի համարում նախագահից առաջ դա հրապարակելը, միայն նշեց, որ այն գործադիր իշխանությունում է․ «ԱՀ նախագահի կողմից առաջարկ եմ ստացել գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու, սրա մասին երկար եմ մտածել, դժվար որոշում է եղել՝ արդյոք այս շրջանում պետք է թողնել ՄԻՊ կարգավիճակը, թե ոչ, բայց հաշվի առնելով այն աշխատանքը, որ պետք է կատարեմ, դրա կարեւորությունը եւ առկա կարիքը գործադիր իշխանությունում՝ կարծում եմ, որ իմ կարողություններին համապատասխան աշխատանք է, եւ, իմ կարծիքով, գործադիր իշխանությունում, հատկապես տվյալ պաշտոնում, ավելի օգտակար կարող եմ լինել առկա ճգնաժամը հաղթահարելու համար»։
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ ՄԻՊ աշխատակազմի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից փաստահավաք լայնածավալ աշխատանք է կատարվել, որոշ զեկույցներ են հրապարակել, մի քանիսը ավարտման փուլում են, այսօր էլ հավանաբար կհրապարակեն 2 զեկույց։ Ընդհանուր առմամբ, այս գործընթացները Բեգլարյանը ավարտին մոտեցող է համարում․ «Թեեւ այլ ուղղություններով, կոնկրետ թեմաներով փաստահավաք գործուենության կարիք դեռ կա, կամ հավաքագրված տվյալների ամփոփման եւ զեկույցներով ներկայացնելու կարիք կա, բայց ես համոզված եմ, որ ՄԻՊ աշխատակազմը, հետագայում նոր ՄԻՊ-ը կշարունակեն այս աշխատանքները»։
Բեգլարյանը նշեց, որ թեեւ լքում է ՄԻՊ դիրքը, բայց մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը չի լքում․ «Ոչ թե ի պաշտոնե, այլ որպես անձ, իմ բնույթով մարդու իրավունքների պաշտպանությանը հակված գործիչ՝ գործադիր իշխանությունում աջակցելու եմ տարբեր խնդիրների համակարգային լուծմանը»։
ՄԻՊ-ի կարծիքով՝ գործադիր իշխանությունում ինքը կարճաժամկետ ճգնաժամային լուծմամբ է զբաղվելու, որքանով որ իր լիազորություններն ու կարողությունները թույլ կտան․ «Քանի որ առկա իրավիճակում բավականին շատ խնդիրներ պայմանավորված են կառավարման բացերով ու սխալներով, հետեւաբար խնդիր կա կառավարման համակարգը վերադարձնել իր հուն՝ նախապատերազմյան շրջանի, արագ քայլերով հաղթահարելու գոնե հաղթահարելի խնդիրները, որից հետո ավելի երկարաժամկետ պիտի պլանավորենք բարեփոխումներ նախագահի ծրագրին համապատասխան»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT