Ֆրանսիական Օքսիտանիայի շրջանի խորհուրդը Արցախի մասին բանաձեւ է ընդունել

23/12/2020 schedule14:05

ՕՔՍԻՏԱՆԻԱՅԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԸ՝ ՀԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԵՐԻ

2020 թ․-ի դեկտեմբերի 17-ի լիագումար նիստ

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքը իր պատմության ընթացքում եղել է դառը վիճարկությունների առարկա: Այս անկլավի հայերը տասնամյակներ շարունակ պահանջում են ճանաչել իրենց անկախությունը՝ համաձայն միջազգային իրավունքով սահմանված և ամրագրված «ժողովուրդների ինքնորոշման իրավունքի» սկզբունքի:

Ղարաբաղյան հակամարտությունը կրկին բռնկվեց սույն թվականի հուլիսին, որին հաջորդեցին սեպտեմբերին սկիզբ առած ուժգին բախումները: Սեպտեմբերի 27-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը հանգեցրեց մի քանի շաբաթներ տևած զինված բախումների, որոնց ընթացքում թիրախավորվեցին Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու խաղաղ բնակչությունը:

Չնայած իր գործադրած ջանքերին՝ ֆրանսիական դիվանագիտության որդեգրած չեզոքության ռազմավարությունը տապալվեց դեպքերի բերումով: Քաղաքացիական անձանց ռմբակոծումը, այս տարածքից բնակչությանը վերացնելու բացահայտ ցանկությունը, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) սահմաններից անդին Հայաստանի դեմ հարձակումը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, հարևան Թուրքիայի ռազմատենչ ազդեցությունը և այս անկայուն տարածաշրջանում հակամարտության ընդլայնման ռիսկերը հակասում են ԵԱՀԿ-ի ներքո և Ֆրանսիայի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համանախագահությամբ գործող Մինսկի խմբի որդեգրած խաղաղ կարգավորման ուղուն:

Այս հակասությունը եզրահանգեց նոյեմբերի 10-ին Ռուսաստանի հովանու ներքո կնքված համաձայնագրին, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասի զիջումը և կցումը Ադրբեջանին։ Սա հանգեցնում է հայերի վտարմանը մի տարածքից, որտեղ նրանք միշտ են բնակվել: Կանխարգելելու փոխարեն չեզոքությունն անգամ տեղի տվեց անընդունելի բռնությունների և տառապանքների:

Օքսիտանիայի շրջանի բնակիչները լավ գիտեն, թե որոնք են զինված ուժերով, մարտերով, բռնությամբ, էքսպանսիոնիստական և ծայրահեղական գաղափարախոսություններով պայմանավորված հարկադրական արտաքսման պատճառած տառապանքները, քանզի մեր շրջանը իր պատմության ընթացքում միշտապես եղել է գաղթականներին ապաստանող տարածք:

Որպեսզի Օքսիտանիա շրջանը կարողանա իր կողմից համագործակցության և ֆինանսավորման միջոցով ցույցաբերել այս բնակչության համար խիստ անհրաժեշտ աջակցությունը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր օրենսգրքի Լ.1115-1 հոդվածի դրույթների համաձայն, Կառավարությունը պետք է վերացնի տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ սահմանած արգելքը և քայլեր ձեռնարկի Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ:

Վերոնշյալից ելնելով՝ Օքսիտանիայի շրջանային խորհուրդը իր լիագումար նիստին․

- արտահայտում է իր բարեկամությունն ու աջակցությունը Արցախի հայերին,

- խնդրում է Ֆրանսիայի կառավարությանը գործադրել դիվանագիտական և մարդասիրական ջանքեր,

- հայցում է Ֆրանսիայի կառավարությունից ճանաչել Արցախի Հանրապետությունը,

- դիմում է Ֆրանսիայի կառավարությանը վերացնել Արցախի հետ կապեր ունենալու հարցում տեղական ինքնակառավարման մարմինների առջև դրված արգելքը և այդպիսով թույլ տալ վերջիններին համագործակցել մասնավորապես մարդասիրական օգնության և ֆինանսական աջակցության տրամադրման համատեքստում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1251 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն. տեսանյութ

Ուժը բռնության մեջ չէ. Լուսինե Թովմասյանն անդրադարձել է Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառմանը

Մեր երեխաները պետք է ունենան վերլուծելու, մտածելու կարողություն, պատասխանատվություն կրելու հմտություն. Ավինյան

Անցորդից բջջային հեռախոս հափշտակած երիտասարդը ձերբակալվել է

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտում

«Բենթլի»-ի վարորդը ձերբակալվել է․ ինչ է հայտնաբերվել նրա խուզարկությամբ. լուսանկար

Իրան-ԱՄՆ փոխադարձ «մկանների ցուցադրությունը» արդյոք կվերածվի պատերազմի, և ինչ հետևանքներ կունենա. մանրամասներ

Ըմբշամարտի ԵԱ. Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հայտնի է Ստամբուլում կայանալիք ռուս-ամերիկյան նոր բանակցությունների օրը

Հորդորում ենք լինել զգոն. Երևանում և մարզերում պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել. տեսանյութ

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզում. ժամանակացույց

Պատվերով սպանություններ, թե ականների պայթյունների հետևանք․ ինչո՞ւ է Ադրբեջանը օրակարգ բերել ականազերծման հարցը

Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր

«Ֆորդ Տրանզիտ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակող չպետք է լինի. ներկայացվել է ՀՌՀ 2024 թվականի տարեկան հաղորդումը

Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին Փարիզի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել

Գեղարքունիքում ընտանիքի 6 անդամները, որոնցից 3-ը՝ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց․ պատճառը հայտնի է

2026-ին Հայաստանում կտրվի «Այգ-1»-ի շինարարության մեկնարկը. հանդիպել են Պապոյանը և «Մասդար»-ի գործադիր տնօրենը

Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. Սոնա Ղազարյան. տեսանյութ

Անդրանիկ Քոչարյանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին. ինչ հարցեր են քննարկվել

Քանի ծնողազուրկ դպրոցական և ուսանող իրավունք ունի օգտվել տրանսպորտի սակագների արտոնության փաթեթից․ մանրամասներ

Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը եզրափակչում է

2025-ը՝ մտքի և հոգու հեղափոխության տարի. «Կրթվելը նորաձև է» շարժման ևս մեկ հանդիպում Մատենադարանում. տեսանյութ

Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը. ինչ հանձնարարական է տրվել ԿԳՄՍՆ-ին

Զինվորի տանը պուրակ-սրճարան է բացվել. շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը

Շարունակվում են «Հորիզոններ» ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթացները Սյունիքում

Ես Էրդողանին եմ սիրում, նա էլ՝ ինձ, մենք երբեք խնդիր չենք ունեցել. Դոնալդ Թրամփ

Աննա Վարդապետյանը ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ վարպետաց դաս է անցկացրել

Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները Ստամբուլում կանցկացվեն ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով. Պեսկով

Վիզաների ազատականացման հեռանկարն օրակարգում է․ ՆԳ փոխնախարարն ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը

Խմած վարորդի փոխարեն սթափության զննություն է անցել այլ անձ. պարեկի պաշտոնավարումը կասեցվել է

«Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

12.500 տարի առաջ անհետացած «Գահերի խաղ»-ից հայտնի գայլերը վերադարձել են. ինչպե՞ս են վերակենդանացել գիշատիչները

Կայք գյուղում ավտոմեքենա է այրվել. տուժած վարորդը հոսպիտալացվել է

Նոր բանկային ծառայությունների փաթեթներ պրեմիում սեգմենտի համար

Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է. տեսանյութ

Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնողներն ամաչում են նույնականացվել նրա հետ, հեռու են մնում. Հարությունյան

Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 8-ին

Սիմոնյանը և Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ և միջազգային հարթակներում համագործակցության մասին հարցեր