Երևան
12 °C
Մինչ օրս Ադրբեջանից վերադարձված գերիների ընդհանուր թիվը 53 է։ Բացի նրանցից՝ պաշտոնապես հաստատված եւս 2 քաղաքացիական գերիներ մահացել են ադրբեջանական բանտում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ մանրամասնելով, որ նրանցից մեկի մարմինը փոխանցվել է, մյուսինը՝ դեռ ոչ․ «Երկուսի պարագայում էլ կան հստակ, բավարար ապացույցներ՝ պնդելու, որ նրանք բանտում սպանվել են, երկուսն էլ տարեց անձինք են՝ 79-80 տարեկան»։
Բեգլարյանի խոսքով՝ կան նաեւ վկայություններ, որ գերության մեջ գտնվող անձինք արժանանում են անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, հոգեբանական ճնշումների․ «Մի զգալի մասը առ այսօր կրում է հետեւանքները առողջական տեսանկյունից եւ բուժում է անցնում, իմ տպավորությամբ՝ եթե ոչ բոլորը, ապա ճնշող մեծամասնությունը ենթարկվել է ֆիզիկական բնռության, իսկ հոգեբանական բռնության համոզված եմ՝ բոլորն են ենթարկվել»։
Բեգլարյանը նշեց՝ քանի որ վերադարձված գերիների ճնշող մեծամասնությունը Երեւանում է, Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմը նրանց հիմնական մասի հետ հանդիպումներ դեռ չի ունեցել, նրանց ՀՀ ՄԻՊ-ն է այցելել․ «Այս բոլոր հանցագործությունները պատշաճ կերպով արձանագրվելու են նաեւ մեր կողմից, նաեւ՝ անհատ փաստաբանների եւ իրավապաշտպանների կողմից, եւ ներկայացվելու են համապատասխան հայցեր միջազգային ատյաններ»։
Խոսելով միջազգային կառույցների արձագանքների մասին՝ Արտակ Բեգլարյանն ասաց, որ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, խոշտանգման, խեղման, գլխատման եւ մի շարք այլ դեպքերի վերաբերյալ փակ զեկույցներ ուղարկել են միջազգային կառույցներին․ «Գլխավորապես լռություն է, բայց կոնկրետ դեպքերում կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերվել է, եւ միջազգային կազմակերպությունների, հատկապես ոչ կառավարական, օրինակ՝ Human Right Watch-ը, Amnesty International-ը եւ հանրահայտ մի քանի այլ կազմակերպություններ արդեն սկսել են այցելություններ կատարել կամ հեռակա հետազոտություններ կատարել, որոնց շրջանակում մեր փաստահավաք գործունեության արդյունքները իրենց շատ են պետք գալիս, ու ես իմ լիազորությունների, կարողությունների շրջանակում իրենց աջակցում եմ»։
ՄԻՊ-ի խոսքով՝ ՄԱԿ-ի եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարների եւ մի շարք այլ փորձագիտական խմբերի կողմից էլ անընդհատ հետազոտություններ կատարվում են, իրենք հետեւում են գործընթացներին, ուսումնասիրում են ՄԻՊ-ի զեկույցները, բայց իրենց հայտարարություններում զուսպ են․ «Մի քանի հայտարարություն եղել է, որոշ դեպքերում՝ օբյեկտիվ, բայց հիմնականում արհեստական հավասարության նշան են դրել, ինչը խիստ անընդունելի է»։
Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարների կողմից արդեն հայտարարվել է, որ մտադրություն ունեն փաստահավաք առաքելություն կամ մոնիթորինգային այց իրականացնել Արցախ, ինչը ուշացած է, բայց՝ ողջունելի․ «Իրենց պարտականությունների մեջ է մտնում այցելել եւ իրավիճակը գնահատել այստեղ, շատ լավ կլիներ, որ մինչ պատերազմը արդեն Արցախում ներկայություն ունենային, Արցախը չմեկուսացնեին, շատ լավ կլիներ, որ գոնե պատերազմի ընթացքում այցելեին, ո՛չ մեկն են արել, ո՛չ մյուսը, բայց լավ է, որ գոնե պատերազմից հետո մտադրություն ունեն»։ Բեգլարյանը հույս հայտնեց, որ այսուհետ չճանաչված պետություններ եւ հատկապես Արցախ այցելելը չեն քաղաքականացնի եւ իրենց մանդատի շրջանակում կիրականացնեն իրենց պարտականությունները՝ անկախ Ադրբեջանի դիրքորոշումից կամ ապակառուցողական վարքից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT