Հրապարակվել է միջանկյալ զեկույց՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանելու դեպքերի մասին. ԱՀ ՄԻՊ

24/12/2020 schedule09:23

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը պատրաստել և հրապարակել է միջանկյալ զեկույց՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Զեկույցում ամփոփվել են 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում թիրախային հարվածների հետևանքով և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ ընկած (գերեվարված) քաղաքացիական անձանց սպանության դեպքերը՝ վերաբերելի հակիրճ տեղեկությունների ներկայացմամբ: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպանվել է ապացուցված 60 քաղաքացիական անձ, այդ թվում՝ թիրախային հարվածների հետևանքով՝ 39, իսկ գերեվարման մեջ՝ 21 քաղաքացիական անձ: Արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով:

Փաստաթղթում ներկայացվել են միայն ապացուցված դեպքերը՝ անառարկելի հիմքերով, սակայն ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է նաև այլ ենթադրյալ դեպքերի վերաբերյալ կիսատ տեղեկություններ, որոնք դեռևս հնարավոր չի եղել ամբողջապես ստուգել: Բացի դրանից, զեկույցի հրապարակման պահի դրությամբ՝ Պաշտպանի փաստահավաք գործունեության հիման վրա արձանագրված են շուրջ 40 անհետ կորած քաղաքացիական անձանց անուններ, որոնց մի մասը, ապացուցված տվյալներով, գտնվում է ադրբեջանական գերության մեջ՝ անկախ ադրբեջանական իշխանությունների պաշտոնական լռությունից: Սակայն պրակտիկան հուշում է, որ նշված քաղաքացիական անձանց մի մասն էլ ենթադրաբար սպանվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, և չի բացառվում, որ առաջիկայում կգտնվեն նրանց մարմիններն իրենց բնակության վայրերում կատարվող որոնողական աշխատանքների արդյունքում, ինչպես որոշ մարմիններ գտնվել են առ այսօր: Նշված պատճառներով ներկայացված ցանկերն ու վիճակագրությունը դեռևս նախնական են, և փաստահավաք աշխատանքները շարունակվում են:

Զեկույցի 2-րդ բաժնում ներկայացվում են 39 քաղաքացիական զոհեր, որոնք սպանվել են ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների հետևանքով, ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների դեպքերը:
Բաժին 3-ն ամփոփում է 21 քաղաքացիական զոհերի վերաբերյալ տվյալները, որոնք սպանվել են ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի և այլ անմիջական միջոցների կիրառմամբ: Հաշվի առնելով, որ զոհերի մի մասի մարմինները գտնվել են մահվանից բավականին ժամանակ անց, կոնկրետ դեպքերով անհնար է դարձել մանրամասնորեն գնահատել մահվան հանգամանքներն ու կատարված հանցագործությունների հետքերը: Այնուամենայնիվ, որոշակի դեպքերով ներկայացվում են նաև հակիրճ տեղեկություններ դատաբժշկական փորձաքննությունների նախնական եզրակացություններից»,- նշվում է հաղորդագրությունում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1306 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում