Դատարանը մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը

Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը չի կալանավորվի։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր մերժեց նրան կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։

Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը մեր զրույցում ասաց, որ որոշումը դեռ չեն ստացել, սակայն դատավորը բանավոր կերպով տեղեկացրել է, որ միջնորդությունը մերժվել է կալանավորման հիմքերի բացակայությամբ։

Հիշեցնենք՝ Գորիսի քաղաքապետը բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել դեկտեմբերի 21-ին օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու փորձի կասկածանքով։ Խոսքը դրա նախորդ օրը Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին է, որոնց ժամանակ մի շարք սյունեցիներ խոչընդոտեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը մարզ։ Ձերբակալումից հետո ՀՀ քննչական կոմիտեն Առուշանյանին որպես մեղադրյալ էր ներգրավել նաեւ նրան առնչվող՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու այլ գործերով եւ կալանավորման միջնորդություն էր ներկայացրել դատարան։ 

Մինչ կալանավորման միջնորդության քննությունը դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել քաղաքապետի ձերբակալումը, եւ նա ազատ էր արձակվել։ 

Առուշանյանը հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2819 դիտում

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

Արցախցիների հանրահավաքը՝ բարձրությունից. լուսանկար

Իսրայելական ուժերը 48 ժամվա ընթացքում հարվածել են Գազայում շուրջ 250 թիրախի

«Իմ Քայլը»-ի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի մասնակիցները Չինաստանում ամառային ճամբարի են մասնակցել

Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի

Մանկական կաթի վկայականով Երեմյան կաթնամթերքը միակն է․ տեսանյութ․ լուսանկարներ

Արմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Սյունիքի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Սերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները

Ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայի տնտեսության համար մոտ 2 տրիլիոն դոլար է արժեցել. Էրդողան

Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

SOCAR-ն ու Սիրիայի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր են կնքել

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

«ՔՊ 6-րդ Քաղաքական ժողովը տեղի ունեցավ Գորիսում». վարչապետը տեսանյութ է հրապարակել

Շղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց է տեղափոխվել հղի կին

Բաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումը

ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները

Երեխայի իրավունքների ոլորտում ՄԻՊ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը արգելված է․ հայտարարություն

Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ

Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական երկխոսությունը

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսաբի առաջին գյուղին

Կապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ ու վիրավոր

ԼՂ առաջին պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին

Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են․ Զելենսկի

Շախմատի կանանց աշխարհի գավաթի 2-րդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջել է Անտոանետա Ստեֆանովային

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» էջը չի պատկանում Առողջապահության նախարարությանը․ ՀՀ ԱՆ

Ռուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհեր

Սիսիանի շինություններից մեկում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ջաֆար Փանահիի Ոսկե արմավենու ճյուղի մրցանակակիր ֆիլմը՝ 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմ

Երևանում ավտոմեքենան շրջվել է, կա երկու տուժած

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՄԻՊ-ը՝ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու վերաբերյալ

Ես իմ երկրում նախաձեռնեցի «Կրթվելը նորաձև է» շարժումը, իմ ուշադրության կենտրոնում հիմա կրթությունն է․ Հակոբյան

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա․ սպասվում է առանց տեղումների եղանակ

«Զվարթնոց»-ի օդանավակայանի բաժնի ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի

Վրաստանի պաշտոնակցի հետ հանդիպմանը նախարարը կարևորել է համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները

Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիային․ լուսանկարներ