Արցախի ԱԻՊԾ նյութատեխնիկական բազան համալրվել է նոր ու ժամանակակից տեխնիկայով

Արցախի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գործընկեր կառույցների միջև վերջին ամիսներին ձեռքբերված համագործակցությունն օր-օրի ավելի է ամրապնդվում: Այս մասին հայնտել է Արցախի ԱԻՊ ծառայությունը։

Արցախում փրկարարական առաքելությունն ավելի դյուրին դարձնելու համար արտակարգ իրավիճակների պետական ծառայայության նյութատեխնիկական բազան այսօր Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ համալրվել է նոր ու ժամանակակից տեխնիկայով:

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը՝ Արցախում ՌԴ ԱԻՆ համահավաք խմբավորման ավագ՝ գնդապետ Վադիմ Գարշենի ուղեկցությամբ ծանոթացել է ստացված ավտոտեխնիկայի հնարավորություններին:

Ծառայության տնօրենը վստահություն է հայտնել, որ այս հատուկ մեքենաներով ծառայության աշխատանքը կդարձնենք ավելի անվտանգ ու արագ:

Ռազմագործողությունների ընթացքում բազմիցս թիրախավորվել և վնասվել էր նաև ԱԻՊԾ վարչական տարածքը, միաժամանակ տեխնիկան: Այդ հարցով Կարեն Սարգսյանը դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը և պատասխանը չի ուշացել:

Այսօր ծառայության տեխնիկական պարկը համալրվել է արդի չափանիշներին համապատասխան «Կամազ և Ուրալ» մակնիշի բազայի հիմքի վրա ստեղծված հրշեջ փրկարարական 6 ավտոցիստեռնով, բարձր անցանելիությամբ (ամենագնաց) 4 հատ «ՈՒԱԶ ՀԱՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենաներով, մեկ «ԿԱՄԱԶ» ավտոկրունկով:

Բացի այդ, համագործակցության շրջանակներում ՌԴ-ը հետպատերազմյան Արցախում հումանիտար աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որի շրջանակում պատերազմից ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար տրամադրվել է անհրաժեշտ քանակի շինանյութ, կահույք, կապի որոկի բարձրացման համար՝ էլեկտրալարեր, ինչպես նաև 100 ԿՎՏ հզորությամբ գեներատորներ ու դաշտային խոհանոց:

Ռուս սակրավորական ջոկատները ևս ընդգրկված են Արցախում ականազերծման ու այլ փրկարարական աշխատանքներում:

Կարեն Սարգսյանը Արցախի Հանրապետեւթյան իշխանությունների, ժողովրդի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամբողջ անձնակազմի և անձամբ իր անունից խորին երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին, փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն և իհարկե որոնողափրկարարական աշխատանքներին միջամտելու և կազմակերպելու համար առանձնապես շնորհակալություն է հայտնել Արցախում խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1237 դիտում

Իսրայելական ուժերը 48 ժամվա ընթացքում հարվածել են Գազայում շուրջ 250 թիրախի

«Իմ Քայլը»-ի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի մասնակիցները Չինաստանում ամառային ճամբարի են մասնակցել

Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի

Մանկական կաթի վկայականով Երեմյան կաթնամթերքը միակն է․ տեսանյութ․ լուսանկարներ

Արմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Սյունիքի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Սերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները

Ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայի տնտեսության համար մոտ 2 տրիլիոն դոլար է արժեցել. Էրդողան

Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

SOCAR-ն ու Սիրիայի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր են կնքել

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

«ՔՊ 6-րդ Քաղաքական ժողովը տեղի ունեցավ Գորիսում». վարչապետը տեսանյութ է հրապարակել

Շղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց է տեղափոխվել հղի կին

Բաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումը

ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները

Երեխայի իրավունքների ոլորտում ՄԻՊ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը արգելված է․ հայտարարություն

Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ

Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական երկխոսությունը

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսաբի առաջին գյուղին

Կապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ ու վիրավոր

ԼՂ առաջին պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին

Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են․ Զելենսկի

Շախմատի կանանց աշխարհի գավաթի 2-րդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջել է Անտոանետա Ստեֆանովային

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» էջը չի պատկանում Առողջապահության նախարարությանը․ ՀՀ ԱՆ

Ռուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհեր

Սիսիանի շինություններից մեկում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ջաֆար Փանահիի Ոսկե արմավենու ճյուղի մրցանակակիր ֆիլմը՝ 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմ

Երևանում ավտոմեքենան շրջվել է, կա երկու տուժած

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՄԻՊ-ը՝ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու վերաբերյալ

Ես իմ երկրում նախաձեռնեցի «Կրթվելը նորաձև է» շարժումը, իմ ուշադրության կենտրոնում հիմա կրթությունն է․ Հակոբյան

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա․ սպասվում է առանց տեղումների եղանակ

«Զվարթնոց»-ի օդանավակայանի բաժնի ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի

Վրաստանի պաշտոնակցի հետ հանդիպմանը նախարարը կարևորել է համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները

Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիային․ լուսանկարներ

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը

Տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը