«Ծառացած մարտահրավերները կարող ենք հաղթահարել միայն համախմբված աշխատանքով»․ ՊԵԿ նախագահի ուղերձը

30/12/2020 schedule11:25

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ էդվարդ Հովհաննիսյանը ամանորյա ուղերձ է հղել համակարգի աշխատակիցներին։ Նա ամփոփել է տարին, նշել, որ չնայած անցնող տարվա մարտահրավերներին՝ հարկային և մաքսային ոլորտներում շարունակվել է բարեփոխումների գործընթացը։ ՊԵԿ նախարարի խոսքով՝ այսուհետ ևս պետք է գործեն սրտացավորեն եւ իրենց լավագույն ջանքը ներդնեն` ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար:

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ընտանիքների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը։

Անցնող տարվա մարտահրավերները, պայմանավորված կորոնավիրուսային համավարակով և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմով, խաթարեցին յուրաքանչյուրիս բնականոն կենսակերպը` լրջագույն փորձությունների առջև կանգնեցնելով նաև մեր երկրի տնտեսությունը:

Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում կարող ենք արձանագրել, որ հարկային և մաքսային ոլորտներում շարունակվել է բարեփոխումների գործընթացը, ակտիվ քայլեր են կատարվել տնտեսության մեջ ստվերի նվազեցման և հարկ վճարողների կարգապահության բարձրացման ուղղությամբ։ Ընդլայնվել են էլեկտրոնային հարթակում ՊԵԿ-ի կողմից մատուցվող ծառայությունները։ Համավարակի պայմաններում առավել ինտենսիվ է դարձել հանրության հետ հաղորդակցությունը: Օգտվելով հաղորդակցման ժամանակակից գործիքակազմից և նորարական լուծումներից՝ ՊԵԿ-ն ակտիվորեն շարունակել է նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության և փորձի փոխանակման աշխատանքը։

Հարգելի՛ գործընկերներ, մենք պետք է հետայսու ևս գործենք սրտացավորեն և մեր լավագույն ջանքը ներդնենք` ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար: Պետության առջև ծառացած մարտահրավերները, այդ թվում` տնտեսական ոլորտում, կարող ենք հաղթահարել միայն համախմբված և համառ աշխատանքով, համահայկական շահի գիտակցմամբ։ Տնտեսությունն է այն քաշող ուժը, որը երկիրը դուրս կբերի ճգնաժամային ամեն տեսակի փորձություններից։ Այդ ուղղությամբ քայլերը պետք է սկսենք ինքներս մեզանից։

Նոր տարում հարկային և մաքսային ծառայողը պետք է տասնապատկված եռանդով և առավել մեծ հետևողականությամբ շարունակի մասնագիտական կարողությունների և վերլուծական ունակությունների կատարելագործման ուղղությամբ ջանքերը: Կարևոր առաջնահերթություն պետք է դառնա հանրության շրջանում օրինապահ հարկ վճարողի կերպարի հանդեպ հարգանքի ամրապնդման, նմանօրինակ վարքագծի խրախուսման ուղղությամբ աշխատանքը, ինչպես նաև՝ արատավոր երևույթների դեմ անզիջում պայքարը։ Օրենսդրության տառի ու ոգու պահպանումը մեր սուրբ պարտականությունն է, պետության առաջընթացն ապահովող կարևորագույն նախապայմանը:

Գալիք` 2021 թվականին, մեր կարևոր անելիքներից է Հայաստանի սահմանների տնտեսական անվտանգության ապահովման մակարդակի բարձրացումը, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը։

Սիրելի՛ գործընկերներ, մաղթում եմ, որ գալիք տարին մեր Հայրենիքի համար լինի հզորացման, զարգացման, ստեղծագործ և խաղաղ աշխատանքի տարի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1656 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի