Երևան
12 °C
2020թ. հունվարի 10-ին տեղի ունեցած բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի «Վահագնի Սիթի» - «Մեդ Ֆոքսիս» խաղը ընդհատվել է առաջին քառորդի 7-րդ րոպեին, երբ երկու թիմերի խաղացողների մասնակցությամբ սկսվել է ծեծկռտուք:
Նշենք, որ «Վահագնի Սիթին» և «Մեդ Ֆոքսիսը» Ա-Լիգայի ընթացիկ կանոնավոր առաջնության առաջատարներն են․ «Վահագնի Սիթին» տարած 18 հաղթանակով առաջինն էր, «Մեդ Ֆոքսիսը» 15 հաղթանակով՝ երկրորդը։ Խաղի առաջին քառորդում՝ խաղի ընդհատվելու պահին, հյուրերի բասկետբոլիստները առջևում էին հաշվի մեջ 18-14 հաշվով։ Առաջին քառորդում խաղահրապարակում մի քանի անգամ լարված իրավիճակ էր ստեղծվել, մասնավորապես մինչ միջադեպը արդեն մեկ անգամ հասցրել էին վիճաբանել «Մեդ Ֆոքսիսի» ավագ Արկադի Մկրտչյանն ու «Վահագնի Սիթիի» առաջատար Դարիուս Քլարկը։ Առաջին քառորդի ավարտից երկու րոպե 39 վայրկյան առաջ «Վահագնի Սիթիի» խաղարկող Թադե Քեշիշյանը քաշեց Մկրտչյանի մարզաշապիկից, Մկրտչյանը բուռն արձագանքեց՝ ցույց տալով գլխավոր մրցավարին իր դժգոհությունը։ Այնուհետև վիճաբանություն ծագեց Քլարկի և Դամիան Արչերի («Մեդ Ֆոքսիս») միջև, սկսվեց հրմշտոց Թադևոսյանի ու Քլարկի միջև, որին միացան մյուս բասկետբոլիստները, թիմերի ներկայացուցիչները։ Քանի որ խաղը տեղի էր ունենում Օլիմպավանի մարզադահլիճում, որտեղ երկրպագուների աթոռները միանգամից խաղահրապարակի եզրային գծերի կողքին են, իսկ անվտանգության աշխատակիցներ այդ պահին չկային, միջադեպին խառնվեցին նաև թիմերի երկրպագուները, ինչն արդեն անկառավարելի դարձրեց միջադեպը։
«Վահագնիի» առաջատար խաղացողներից մեկը՝ Ալբերտ Թադևոսյանը, կարողացավ հանգստացնել հավաքականում իր թիմակից Մկրտչյանին, սակայն այդ պահին արդեն ծեծկռտուք էր սկսվել «Մեդ Ֆոքսիսի» մեկ այլ խաղացող՝ Լիստեր Անտուանի և «Վահագնիի» պահեստային խաղարկող Թեո Վարդանյանի միջև, ինչն արդեն վերածվեց մասշտաբային ծեծկռտուքի երկու թիմերի գրեթե բոլոր բասկետբոլիստների ու երկրպագուների մասնակցությամբ։ Մեծ դժվարությամբ Ա-Լիգայի ղեկավարության ներկայացուցիչները՝ լիգայի նախագահ Արա Պողոսյանի գլխավորությամբ, կարողացան հանդարտեցնել բասկետբոլիստներին, սակայն խաղն այլևս չշարունակվեց։
Ա-Լիգայի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ լիգան և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մանրակրկիտ կուսումնասիրեն առկա տեսանյութերը և որոշում կկայացնեն թիմերի եւ խաղացողների պատժամիջոցների վերաբերյալ: Խաղը կշարունակվի կասեցման պահից: Առաջիկայում կլինի նաև հանդիպման անցկացման օրվա վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT