Երևան
12 °C
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը հանդես է եկել հայտարարությամբ աշխարհի երեխաների կրթության իրավունքի մասին: Այն ներկայացնում ենք ստորեւ.
«Թևակոխելով կորոնավիրուսային համավարակի երկրորդ տարին և ականատես լինելով ամբողջ աշխարհում դեպքերի աճին, այնուամենայնիվ, պետք է առաջնահերթություն տրվի դպրոցների վերաբացմանն ու ամեն ջանք գործադրվի, որպեսզի կրթօջախները շարունակեն գործել:
Չնայած որ երեխաների վրա դպրոցների փակման բացասական ազդեցությանը զուգահեռ աճում են ապացույցները, որ երեխաները վարակի տարածման հիմնական աղբյուր չեն, բազմաթիվ երկրներ, միևնույնն է, նախընտրել են փակ պահել դպրոցները, ընդհուպ՝ գրեթե մեկ տարով։
Համավարակով պայմանավորված՝ դպրոցների փակումը հասել է ծայրահեղության, ինչի հետևանքով աշխարհում տուժել է սովորողների 90 տոկոսը: Երեխաների ավելի քան 1/3-ը ընդհանրապես զրկված է եղել անգամ հեռավար ուսուցման հնարավորությունից, ինչը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ հետագայում:
Դպրոց չհաճախող երեխաների թիվը կարող է հատել 24 միլիոնի շեմը։ Սա մի թիվ է, որին չենք հանդիպել տարիներ շարունակ, և որի նվազեցման համար չափազանց մեծ ջանքեր են գործադրվել:
Տուժել են երեխաների կարդալու, գրելու ու տարրական հաշվարկներ անելու ունակությունները՝ նվազեցնելով 21-րդ դարի զարգացող տնտեսություններում նրանց ներգրավվելու հնարավորությունները։
Երեխաների առողջությունը, զարգացումը, անվտանգությունն ու բարեկեցությունը վտանգի տակ են։ Ամենածանր հարվածը կրելու են խոցելի խմբերը։
Տուժելու է այն երեխաների սնուցումը, որոնք մեծապես ընդգրկված են դպրոցական սննդի ծրագրում: Հասակակիցների հետ ամենօրյա շփման բացակայության և շարժունակության պակասի պատճառով երեխաները կորցնում են ֆիզիկական պատրաստվածությունը, տուժում է նրանց հոգեկան առողջությունը։
Ահա՛ թե ինչու դպրոցների փակումը պետք է լինի մնացած բոլոր դիտարկվող միջոցներից ամենածայրահեղը։
Դպրոցների գործունեությանը առնչվող որոշումների հիմքում պետք է լինեն տվյալ համայնքում վարակի տարածման ցուցանիշները: Հնարավորության սահմաններում անհրաժեշտ է խուսափել կրթօջախները համատարած փակելուց:
Վարակի տարածման բարձր ցուցանիշ ունեցող համայնքներում, որտեղ առողջապահական կազմակերպությունները չափազանց ծանրաբեռնված են, և դպրոցների փակումը համարվում է անխուսափելի, պետք է գործի դրվեն նրանց կրթության երաշխիքներ: Սա նշանակում է երաշխավորել ուսման շարունակականությունը նաև այն երեխաների համար, ովքեր ընտանեկան բռնության վտանգի տակ են, նրանց համար, ովքեր հիմնականում սնվում են դպրոցներում, և ում ծնողները, չնայած համավարակային սահմանափակումներին, պարտավոր են աշխատել առկա (essential worker)։
Համավարակով պայմանավորված սահմանափակումները մեղմացնելիս առաջնահերթությունը պետք է տրվի կրթական հաստատություններին։ Անհրաժեշտ է հավելյալ դասեր ապահովել այն երեխաների համար, որոնք, զրկված լինելով հեռավար ուսուցման հնարավորությունից, հետ են մնացել կրթական ծրագրից։
Եթե դպրոցները շարունակեն փակ մնալ, դրա հետևանքները կզգացվեն նաև հետագա սերունդների համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT