Ադրբեջանի կողմից գերիների հարցը ՄԱԿ-ի հաթակ տեղափոխելը պատասխանատու քայլ էր, որից հետնահանջ չկա․ Ղազարյան

14/01/2021 schedule16:06

Այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված առցանց քննարկման ընթացքում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը անդրադարձավ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին որպես ահաբեկիչ ներկայացնելու հանգամանքին։ 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել նոր լեգենդ ստեղծելուն։ «Այդ լեգենդն այն է, որ, մեծ ուժեր կենտրոնացնելով փոքրաքանակ հայկական զինված միավորման դեմ, իրենց հաջողվեց 62 հոգու գերեվարել արդեն զինված հակամարտությունից հետո, թեև խաղաղության պայմանագիր չկա, և ներկայացնել լեգենդ, որ ահա այս խմբավորումները անօրինական խմբավորումներ են, որովհետև հայկական են, Հայաստանի Հանրապետության բանակի, բայց գտնվում են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս»։

Արա Ղազարյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից գերիների հարցը ՄԱԿ-ի հարթակ տեղափոխելը բավականին պատասխատու քայլ էր, որից հետնահանջ չկա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նամակով դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշին՝ Հադրութից գերեվարված 62 զինծառայողներին անվանելով «դիվերսանտներ» և առաջարկելով Հայաստանի նկատմամբ քայլեր ձեռնարկել։

«Ուշադրության դարձրեք տերմինի վրա․ դիվերսիոն խմբեր, դա իրավական կատեգորիա չէ, իրավական կատեգորիա է ահաբեկչությունը և ահաբեկիչները, այն, ինչը Ադրբեջանի իշխանությունները և՛ Մանվել Սարիբեկյանին որակեցին 10 տարի առաջ, և՛ Կարեն Ղազարյանին որակեցին։ Եվրոպական դատարանում նշեցին, որ իրենք դիվերսիոն խմբերի ներկայացուցիչներ էին, բայց կրկնում եմ այդպիսի իրավական հիմք միջազգային իրավունքում չկա»։

Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ այս ամենը Ադրբեջանին կարող է փակուղի տանել։ «Եթե 62 հոգուն անվանում են ահաբեկիչներ, իսկ ՄԱԿ-ի հարթակում ներկայացնում է որպես դիվերսիոն խմբեր, ահաբեկչությունը ունի իրավական հիմք, դիվերսիան չունի իրավական հիմք, այսինքն՝ այսպես թե այնպես պետք է նրանց համար փնտրի իրավական հիմք, որն է ահաբեկչությունը և ահաբեկիչները, հետևաբար Ադրբեջանը պետք է արդեն մտնի փնտրտուքների մեջ՝ գտնելու համար իրավական հիմք, փաստական հիմքեր»։

Արա Ղազարյանի խոսքով, սակայն, նման իրավական հիմքեր չկան, ուստի Ադրբեջանը փորձելու է ստեղծել շինծու իրավական հիմքեր։ «Մենք գիտենք, որ այդ տղաները ահաբեկիչներ չեն, օրինական, ոչ թե անօրինական զինված ուժերի ներկայացուցիչներ են, արդեն իսկ դա վերացնում է նրանց ահաբեկիչ լինելու իրավական հիմքերը»։

Փաստաբանն ընդգծեց, որ հայկական կողմը փաստերի ուժով պետք է կոտրի այդ կեղծ օրակարգը՝ ցույց տալու համար, որ դրա նպատակը բացարձակապես քաղաքական է։ «Այն է՝ թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետության տարածքից զինվորները ծառայեն Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ դրանով թուլացնելու Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2035 դիտում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել