Արեւածաղկի սերմ էր կճպում ու սիրում էր բանաստեղծի ուսին նստել․ գողացել են Գեւորգ Էմինի քանդակի իրական պերսոնաժ կատվին

15/01/2021 schedule23:29

Երևանի Սիրահարների այգուց երեկ՝ հունվարի 14-ին, գողացել են հայ մեծ բանաստեղծ Գեւորգ Էմինի հուշարձանի մաս կազմող սիամական կատվի արձանիկը։ Այգու աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ կատվի բացակայությունը առաջինը առավոտյան նկատել է այգու ղեկավար Լեւոն Մայիլյանը: Այգու աշխատակիցների  պատմածի մեջ զարմանալի էր այն, որ ասում էին, թե այսօր եկել ու տեսել էին, որ չկա նաեւ կատվի պոչը: Այսինքն՝ գողություն անողները սկզբում արձանի հիմնական մասն են տարել, հետո՝ պո՞չը: Պատասխանեցին, որ երբ կատուն տարել են, պոչը մնացած է եղել։ Մի որոշ ժամանակ հետո են նկատել, որ պոչի հատվածն էլ արդեն չկա։ Հնարավոր է՝ դա արրդեն այգու ղեկավարության պահանջով է հեռացվել։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Լեւոն Մայիլյանի հետ՝ ճշտելու դեպքի հետ կապված մանրամասները:

Աշխատողների կարծիքով՝ գողությունը հավանաբար  կատարվել է գիշերը, եւ գողը գուցե ծանոթ է եղել տեղանքին ու իմացել է, որ տեսախցիկները միայն այգու մուտքերն են նկարում:  Նրանց  խոսքով՝ տարածքը առավոտյան հսկում են իրենք՝ այգու աշխատողները, իսկ երեկոյան՝  անվտանգության աշխատակիցները, որոնք հերթապահության գալիս են ժամը վեցին: 

ՀՀ ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է հաղորդում, եւ նյութեր են նախապատրաստվում:

Մեր այցելության ընթացքում տարածքում աշխատում էին նաեւ ոստիկանները:  

Արարքի մասին գնահատական տվեց Գեւորգ Էմինի թոռը՝ Գեւորգ Էմին-Տերյանը: Նա ասաց. « Քայլը  վանդալիզմ է. գիտեմ, որ ոստիկանությունը ֆեյսբուքյան հրապարակումներից է տեղեկացել դեպքի մասին, իրենք ասել են, որ զբաղվում են այդ  գործով, փորձում են գտնել գողոնը: Սա, կարծում եմ, կապված է մեր երկրում անիշխանության, քաոսի, անտերության տարիների վերադարձի հետ:  Շատ երկար ժամանակ քաղաքից արձաններ չէին գողանում. նման բան ես հիիշում եմ 90-ականների սկզբին, բայց  հիմա նորից վերադարձել է: Ես հույս ունեմ, որ երկաթի ընդունման կետերը չեն ընդունի մի քանի կգ բրոնզը, եւ մենք կկարողանանք այն նորից վերականգնել, որովհետեւ դրա ձուլելը շատ մեծ գումար կարժենա»:

Հիշեցնենք, որ Գեւորգ Էմինի բրոնզե արձանի հեղինակն է քանդակագործ  Աշոտ Արամյանը: Արձանը կերտելիս նա ցանկացել է շեշտել Գ. Էմինի մարդկայնությունն ու պարզությունը: Կատուն էլ իրական պերսոնաժ է. Գևորգ Էմինը ունիկալ սիամալան կատուն ուներ, որ արեւածաղկի սերմ էր կեղեւազրկում ու սիրում էր բանաստեղծի ուսին նստել։

Մենք կապվեցինք նաեւ քանդակի հեղինակի հետ: Մեր հարցին՝ ինչպես եք որակում արձանիկը գողանալու փաստը, նա նշեց, որ  դա մեծ արձանի կոմպոզիցիայի կարեւոր մաս է եւ ոչ թե արձանիկ, իսկ արարքը բարբարոսություն է: Հարցին՝ պատրա՞ստ եք նորը քանդակել, եթե նորից Ձեզ դիմեն, նա առանց վարանելու պատասխանեց՝ իհարկե, առանց դիմելու:

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3399 դիտում

Գեղամ Նազարյանը «շակալների» մեջ է, պետք է դուրս գա «Հայաստան» դաշինքից, դառնա անկախ պատգամավոր. Մկրտչյան

Ինչո՞ւ է ԵԱՏՄ նիստը նախագահող Հայաստանի խնդրանքով այն անցկացվելու ՌԴ-ում. ԱԳՆ-ն պարզաբանել է

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են

Ցավում ենք «հեռադիտակ-շոուի» համար. Ադրբեջանը սպառնացել է հայ-ադրբեջանական սահման այցելած Լեհաստանի նախագահին

Եթե սահմանազատում ենք մեր սահմանը, դիտորդ դուրս կգա, տուրիստ, թե ով, ոչ մեկի գործը չէ. Մեհրաբյան (տեսանյութ)

Կորցրել է մեքենայի կառավարումը, բախվել ծառին. պարզվում են Գյումրիում երթուղային «Գազել»-ի վթարի հանգամանքները

Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության հարցը

ՊՆ-ն հերքել է Ջերմուկի մոտակա դիրքերից նահանջելու վերաբերյալ տարածվող լուրերը

Ինչպես են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել Լեհաստանի նախագահին և տիկնոջը (լուսանկարներ)

Հույս ունենք, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ում լայնածավալ համագործակցության, մեր դռները բաց են. Զախարովա

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. «Մեղրու սար» հատվածում մառախուղ է

Մեքենաներ են բախվել, «Մերսեդես բենց»-ը բռնկվել է. կա տուժած

Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Նոր նշանակումներ ԶՈՒ-ում. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Վլադիմիր Պուտինը պետական ​​այցով Ղազախստանում է

Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկում

Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ. Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վասիլիս Մարագոսի հետ

Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է, որոշ հատվածներում առկա է մերկասառույց

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Պաշտոնանկություն ֆինանսների նախարարությունում. վարչապետը որոշում է ստորագրել

Արմեն Ղազարյանը նոր պաշտոն ունի

Wildberries-ում Իդրամ կա

Մինչեւ 18 տարեկաններին էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. օրինախախտները կտուգանվեն (տեսանյութ)

Արգելափակումից 63 մեքենա է դուրս բերվել, օգնություն է ցուցաբերվել 100-ից ավել քաղաքացու

Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի հաստատումը. ԱԳՆ

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դիտորդների հետ (տեսանյութ)

C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 27-ին

17-ամյա տղայի սպանությունից հետո փորձել են հրկիզել մեղադրյալներից մեկի տունը. կա 4 կալանավորած, 1 հետախուզվող

Լեհաստանում Պուտինի մասին ֆիլմ է նկարահանվել. կիրառվել է «դիպֆեյք» տեխնիկա (տեսանյութ)

Վրաստանի ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մանդատներից

Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա մնացել է խցանման մեջ՝ չկարողանալով տեղաշարժվել

ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին

Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ

18-ամյա երիտասարդի վարած մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)

ՀՀ արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա

Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, կա 5 տուժած

ՌԴ ԱՀԾ-ն հայտարարել է՝ նոր հետախուզական տվյալներ է ստացել Հայաստանի հետ կապված «ԱՄՆ-ի պլանների» մասին

Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ. Պապոյանը՝ արագաչափերը հանելու մասին

Գյումրեցին կընտրի հաջորդ ավագանուն և համայնքապետին. Պապոյան