Երևան
12 °C
«Ես խիստ հիասթափված եմ այս մրցույթի արդյունքներից, այս արդյունքներով հայաստանյան եթերը չի մաքրվելու»,- այսօր հայտարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով Մեդիա կենտրոնում հրավիրված «Ի՞նչ սկզբունքով ընտրվեցին Հայաստանում սփռվող հեռուստաալիքների հաճախականությունների մրցույթի հաղթողները» թեմայով քննարկմանը։
Հիշեցնենք, որ ՀՌՀ-ն արդեն ամփոփել է Հայաստանում սփռվող հեռուստաալիքների վարկանշային մրցույթի արդյունքները: Ըստ այդմ՝ 2002-ից եթերազրկված «Ա1+»-ը հերթական անգամ չստացավ հանրապետական սփռման լիցենզիա, «Հ2» հեռուստաալիքը զրկվեց եթերից, «Արմնյուզի» եւ «5-րդ ալիքի» ստացած միավորները չբավարարեցին հանրապետական սփռման իրավունք ստանալու համար, եւ լիցենզիան տրվեց միայն մայրաքաղաքային սփռման համար։
Աշոտ Մելիքյանը նշեց, որ խիստ կասկածում է, թե մայրաքաղաքային մի քանի եւ, ինչու չէ, հանրապետական սփռման իրավունք ստացած հեռուստաընկերություններ գնահատում ու հասկանում են, թե ինչ է նշանակում հանրային շահը ու թե ինչպես պիտի հաղթահարեն քաղաքական շահեր սպասարկելու իրենց տենդը։
Մելիքյանը նշեց, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, նախկինում միշտ հղում կատարելով վատ օրենքին, ասել է, որ առաջնորդվում է օրենքով ու սխալ որոշումներ է կայացրել, հիմա, չնայած օրենքը փոփոխվել է, բայց այն դարձյալ թերի է։
«Նույն ձեւով տարիներ առաջ հղում կատարելով վատ օրենքին՝ «Ա1+»-ը եթերազրկեցին, իսկ հիմա հղում կատարելով վատ օրենքին՝ ունենալու ենք վատ եթեր։ Եթե համեմատենք հայաստանյան եթերը Տեսալսողական մեդիայի մասին նոր օրենքի ընդունումից հետո, ապա, ցավոք, պետք է արձանագրենք, որ այն ավելի վատն է դարձել»,- կարծիք հայտնեց Մելիքյանը՝ վստահեցնելով, որ եթերում ատելության խոսքի, կողմնակալության եւ մանիպուլյացիայի դրսեւորումները շատ ավելի են ուժեղացել։
Վերջինս նաեւ կարծիք հայտնեց, որ ՀՌՀ-ն պիտի ամեն մի հեռուստաընկերության լիցենազիա տրամադրել-չտրամադրելու որոշման հետ մեկտեղ ներկայացներ հստակ հիմնավորում, որը չի արել։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն էլ նկատեց՝ այս տարիների ընթացքում լիցենզավորման գործընթացի ժամանակ տեսել են շատ փայլուն հայտեր, որոնք ինչ-որ պահի դադարել են ուղղակի գործել։ Եվ լավ հայտ ներկայացնելը բոլորովին չի նշանակում լինել լավ հեռուստաընկերություն։
«Ես հիշում եմ՝ նախկինում հանձնաժողովի անդամներից մեկն էլ «Ա1+»-ի հայտը անվանեց թույլիկ հայտ, մինչդեռ բոլորս ենք տեսել, որ Ա1+-ն ապացուցել է իր ապրելու եւ գործելու ունակությունը, իր ստաբիլությունը՝ որպես լրատվամիջոց»- ասաց նա։ Նունե Սարգսյանը եւս կարծիք հայտնեց, որ նոր օրենքը թերի է, եւ այն դաշտում էական որեւէ փոփոխություն չի բերել, ուստի ելնելով այդ օրենքից՝ ինքն այս մրցույթից այնքան էլ մեծ սպասումներ չի ունեցել։ «Լիցենզավորման գործընթացը շատ լուրջ բացեր ունի, ամենալուրջ խնդիրն այն է, որ մենք չունենք ռազմավարություն այս դաշտում, մենք ունենք ոչ ադեկվատ չափորոշիչներ եւ հետեւաբար ոչ ադեկվատ գնահատականներ»,- ասաց նա։
Քննարկման մասնակիցներից Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ շեշտեց՝ 2002 թվականին տեսել են, թե ինչպես եթերից դուրս մնացին այն հեռուստաընկերությունները, որոնք անցանակալի էին տվյալ ժամանակաների իշխանությունների համար, սակայն այս անգամ դա չեղավ։ «Սպասում էին, որ նույնատիպ մոտեցում կլինի նաեւ այս անգամ, սակայն մենք տեսանք, որ իշխանության նկատմամբ քննադատական մոտեցում ունեցող համարյա բոլոր հեռուստաընկերությունները մնացին եթերում։ Չեմ կարծում, որ այդ հեռուստաընկերությունները փոխելու են իրենց քաղաքական ուղղավածությունն ու աշխատելու ոճը»,- նկատեց նա։
Ըստ Նավասարդյանի՝ այս անգամ ավելի շատ փորձեր արվեցին նոր հեռուստաընկերություններին դաշտ մտցնել, քան հներին եւ, այսպես ասած, անցանկալիներին վերացնելու։ Նրա կարծիքով՝ այն հեռուստաընկերությունները, որոնք դուրս են մնացել լիցենզավորման մրցույթից, նրանց համար մոտակա ժամանականերում հեռարձակման հնարավորություն պիտի ստեղծվի։ «Եթեր չստացած հեռարձակողները բավականին քիչ են, եւ պետության համար ամոթ է նրանց վերգետնյա հեռարձակման հնարավորություն չտալը, մանավանդ որ նրանց փոխարեն հնարավորություն տվեցին հեռարձակվել նոր ընկերությունների, որոնց պրակտիկ գործունեության մասին, բացի հայտերից, դեռ ոչինչ չգիտենք»,- հավելեց Բորիս Նավասարդյանը։
Քննարկման ավարտին մասնագետները նշեցին, որ լիցենզիա չստացած հեռուստաընկերությունները բողոքարկման հնարավորություն ունեն։
Նկատենք՝ «Հ2»-ն արդեն հայտարարություն է տարածել, որ, հունվարի 21-ից սկսած, ալեհավաքի միջոցով այլեւս հնարավոր չի լինի դիտել իրենց հաղորդումները: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Մեր հեռուստաընկերությունը համարում է այս որոշումը ոչ իրավաչափ եւ խտրական եւ բոլոր օրինական միջոցներով պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար»:
Մեդիա կենտրոնի ծավալած քննարկման բանախոսների խոսքով՝ բողոքարկումները կարող են դառնալ նաեւ իրականացվելիք աուդիտի մաս, որն իրենք պատրաստվում են առաջիկայում իրականացնել։ Նրանք նաեւ հույս հայտնեցին, որ «Ա1+»-ը կվերանայի իր հայտն ու եւս մեկ անգամ կմասնակցի առաջիկայում կայանալիք մայրաքաղաքային 1 ազատված սլոթի համար մրցույթին։
Նշենք, որ այդ 1 սլոթն ազատ է, քանի որ մայրաքաղաքային սփռման իրավունքի համար դիմած «ՇԱՆԹ» ՍՊ ընկերության «Շանթ սպորտ» ծրագիրը չի հաղթահարել մրցույթի անցողիկ շեմը:
ՀՌՀ-ից տեղեկացանք, որ մայրաքաղաքային 1 սլոթի համար առաջիկա մեկ ամսում նոր մրցույթ կհայտարարվի:
Հիշեցնենք, որ մրցույթ էր հայտարարվել 5 հանրապետական եւ 7 մայրաքաղաքային ալիքների համար։ Հանրապետական 5 սլոթի համար դիմել էին 11 ընկերություն, իսկ մայրաքաղաքային 7 սլոթի համար՝ 13։
Մրցույթի անցողիկ՝ նվազագույն շեմը 280 միավորն էր, առավելագույնը՝ 840։ Հաղթող են ճանաչվում ամենից բարձր միավոր հավաքած ընկերությունները։
Հիշեցնենք նաեւ, որ մրցույթն անցկացվում էր 2020 թվականին ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված նոր կարգով՝ ըստ վեց չափանիշներով սահմանվող գնահատականների․
Յուրաքանչյուր չափանիշ գնահատվել է առավելագույնը 20 վարկանիշային միավորով, հետագայում միավորները գումարվել են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT