Երեխաներն այլեւս չեն համարվում կորոնավիրուսի տարածման ակտիվ աղբյուր․ Հայաստանում վարակվել է ավելի քան 6600 երեխա

21/01/2021 schedule10:48

Նոր տեսակի կորոնավիրուսը (COVID 19), որն առաջին անգամ գրանցվեց 2019 թվականին Չինաստանում՝ տարածվելով ամբողջ աշխարհում, դեռ որոշակի հանելուկներ է պարունակում, կամ նախկինում եղած համոզմունքները սկսում են փոխվել։

Մասնավորապես՝ համավարակի առաջին ամիսներին հայտարարվում էր, որ երեխաների մոտ վիրուսը արտահայտվում է թեթև, հաճախ առանց որևէ ախտանիշի, սակայն նրանք վարակի տարածման ակտիվ աղբյուրներից են։ Ինչով էլ պայմանավորված՝ շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, փակվեցին ուսումնական հաստատությունները և այլն։

Համավարակի երկրորդ տարում, սակայն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի տնօրենը հայտարարեց՝ կան ապացույցներ, որ երեխաները վարակի տարածման հիմնական աղբյուր չեն համարվում։ «Չնայած երեխաների վրա դպրոցների փակման բացասական ազդեցությանը զուգահեռ աճում են ապացույցները, որ երեխաները վարակի տարածման հիմնական աղբյուր չեն՝ բազմաթիվ երկրներ, միևնույն է, նախընտրել են փակ պահել դպրոցները, ընդհուպ՝ գրեթե մեկ տարով»,- օրեր առաջ տարածած հայտարարության մեջ նշել էր Հենրիետա Ֆորը։

Այս կարծիքին է նաև ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժության  հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։ Նա միեւնույն ժամանակ նշում է․ «Երեխաները վարակի հիմնական աղբյուր չեն համարվում, բայց վարակել, թեկուզ և ցածր հավանականությամբ, կարող են»։

Երեխաների մոտ կորոնավիրուսային հիվանդությունը արտահայտվում է տենդով, թուլությամբ, հազով․ պարզաբանում է մանկաբույժը։ Համեմատած մեծերի հետ՝ ավելի հաճախ հանդիպող նշաններն են աղեստամոքսային խանգարումները, երբեմն լինում է ցան։ Բայց կան դեպքեր, երբ երեխան լինում է վարակված, իսկ հիվանդությունը կա՛մ արտահայտվում է մինիմալ նշաններով, կա՛մ չի ունենում որևէ ախտանիշ։ Դա, ըստ բժշկի, կախված է օրգանիզմի պատասխանից․

«Կորոնավիրուսային հիվանդության արտահայտումը պայմանավորվում է նրանով, թե ինչքան հախուռն ու բուռն կպատասխանի օրգանիզմը։ Եվ երեխաների մոտ, այսպես ասած, հենց օրգանիզմի ոչ բուռն պատասխանից է հարաբերական ոչ ծանր վիճակը։ Եվ նաև կա մի այլ տեսակետ՝ վաղուց հայտնի են կորոնավիրուսի «անմեղ 4 տարբերակները», որոնք  երեխաների մոտ նախկինում ավելի հաճախակի են եղել: Սակայն այս վարկածը ևս դեռ պետք է ուսումնասիրվի»,- ընդգծում է մանկաբույժ Սարգսյանը։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ երեխաների մոտ հանդիպում է նաև մեկ այլ ծանր հիվանդություն՝ «Կավասակի - նման» կամ «Բազմահամակարգային բորբոքային համախտանիշը»»,- նշում է մասնագետը։ Նոր կորոնավիրուսով պայմանավորված Կավասակի-նման համախտանիշի դեպքերը, ներառյալ՝ մահվան ելքով, նկարագարվեցին միջազգային հանդեսներում 2020 թ. ապրիլին․ «Հիվանդությունը արտահայտվում է վարակից 2-4 շաբաթ հետո, արտահայտվում է ցանով, բերանի և աչքի լորձաթաղանթների բորբոքումով, լինում են փոփոխություններ սրտում, այլ ներքին օրգաններում»։ Հայաստանում համախտանիշի առաջին դեպքը գրանցվել էր 2020 թ. մայիսին 4 տարեկան երեխայի մոտ, իսկ մինչ այսօր դեպքերի թիվը շուրջ 70 է»։

«Բուժման համար բավականին թանկ դեղորայք է անհրաժեշտ, որն այս օրերին աշխարհում բարձր պահանջարկի հետևանքով նաև դժվար հասանելի է: Հիվանդության մասին միջազգային առաջին իսկ հրապարակումից հետո նախարարությունը ձեռնարկեց քայլեր, որ այդ դեղորայքը լինի բժիշկների տրամադրության տակ, և կիրառելով  այն՝ հնարավոր լինի առավելագույնս խուսափել բարդություններից»,- ասաց Սարգսյանը։

Հայաստանում մինչ Ամանորը երեխաների՝ կորոնավիրուսով վարակված լինելու դեպքերը 6645-ն են եղել, որը վարակվածների ընդհանուր թվի շուրջ 4 տոկոսն է։ Վարակված երեխաների մոտավորապես 15 տոկոսը հոսպիտալացվել են։

«Հոսպիտալացման պատճառը շատ դեպքերում ոչ միայն կորոնավիրուսը, այլ ուղեկցող հիվանդություններ են: Հանդիպել են տարբեր բնածին, նյարդաբանական, թոքերի և այլ  խրոնիկ հիվանդություններ, շաքարային դիաբետի և ուռուցքների ծանր դեպքեր։  Երեխաների թոքաբորբերը, համեմատած մեծահասակների, հարաբերական քիչ տոկոս են կազմում։ Հիվանդությունը երբեմն ուղեկցվում է ուրիշ վարակներով, օրինակ՝ սալմոնելյոզ, դիզինտերիա, այլ աղիքային կամ շնչառական հիվանդություն»,- ասաց մասնագետը։

Համաձայն առողջապահության նախարարության մշակած կարգի՝ երեխաների կորոնավիրուսային հիվանդության ավելի ծանր և այլ հիվանդություններով ուղեկցվող դեպքերը բուժվում են «Արաբկիր» բժշկական համալիրում, միջին ծանրության, ոչ ծանր դեպքերը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, կյանքի առաջին ամիսների երեխաները՝ «Մուրացան» հիվանդանոցում։ Իսկ Հայաստանում մինչ այժմ կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով երեխաների մահվան առաջին և միակ դեպքը գրանցվել է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին 16-ամյա դեռահասի մոտ։ Սակայն, ըստ մասնագետի, դա կորոնավիրուսով պայմանավորելը ճիշտ չի լինի: «Մահվան առաջին դեպքը 16-ամյա դեռահասի դեպքում էր, սակայն դա կապել կորոնավիրուսի հետ սխալ կլինի, քանի որ երեխան ունեցել էր ուղեկցող ծանր հիվանդություններ, մասնավորապես՝ 2 տարվա վաղեմության հետվիրահատական անբուժելի ծանր վիճակ գլխուղեղի չարորակ նորագոյացության հեռացումից հետո»,- ասաց Սերգեյ Սարգսյանը։

Անդրադառնալով նաև այն հարցին, թե դպրոցների գործելուց հետո երեխաների վարակվածության թիվը կավելանա՝ մանկաբույժն ասաց․ «Եթե իրավիճակը ծայրաստիճան բարդ չէ, երեխաները պետք է իրենց զարգացումից և կրթությունից հետ չմնան։ Պետք է չմոռանանք՝ ինչքան կարևոր է, որ երեխան, հատկապես՝ 1-2-րդ դասարանցին, հաճախի դպրոց։ Համադրելով այդ ռիսկերը՝ Կառավարությունը որոշեց, որ դպրոցները պետք է գործեն, նման մոտեցում կա աշխարհի երկրների մեծ մասում։ Չվարակվելու համար կարևոր են բոլոր հակահամաճարակային միջոցառումները, դիմակ կրելը, քանի որ եթե երկուսով դիմակ չեն կրում, վարակվելու հավանականությունը շատ մեծ է, բայց եթե երկուսն էլ կրում են դիմակը, այդ հավանականությունը էապես նվազում է»,- հավելեց մասնագետը։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3923 դիտում

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան