Երևան
12 °C
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթող թիմը 2021 թվականին կմասնակցի ԱՄՆ-ում անցկացվելիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair), որի շրջանակում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը 5 միլիոն դոլար է։
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մասնակցության, ժամանակացույցի, ներկայացվելիք աշխատանքների գնահատման մասին տեղեկատվությունը հասանելի էր դարձել հունվարի 5-ին: Պարզվում է, սակայն, որ այս փառատոնի մեկնարկը դեռ 2019 թվականից էր տրված, եւ 2020 թվականին այն պիտի իրականացվեր, բայց համավարակով պայմանավորված՝ մնացել է անավարտ:
Արդեն 2021 թվականին հայկական համադպրոցական գիտության փառատոնը նորից պիտի կյանքի կոչվի: Փառատոնի նպատակները ընդգրկուն են եւ ժամանակի պահանջներից բխող: Այն նախեւառաջ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանելու նպատակ ունի:
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի համակազմակերպիչ Հարություն Սարգսյանը մեզ հետ զրույցում շեշտեց.
«Ամեն ինչ պետք է անել՝ խթանելու աշակերտների գիտական մտածելակերպի զարգացումը, պետք է աշակերտներին մոտեցնել գիտություններին, մեծացնել գիտությունները ուսումնասիրելու նրանց ցանկությունը: Դպրոցահասակ տարիքից երեխաները պետք է իմանան, թե գիտափորձերը ինչպես են կատարում, ինչպես պետք է ձեւակերպեն գիտական խնդիրները եւ ներկայացնեն գիտական արդյունքը: Եթե երեխաների մեջ հետաքրքրություն չառաջացնենք, կամ չլինի հստակ մոտիվացիա ու նպատակադրում, գուցե նրանք ինքնուրույն նախաձեռնողականություն չդրսեւորեն. այսպիսի նախագծերը առաջ շարժվելու, զարգանալու, հմտանալու եւ փորձառություն ձեռք բերելու նպատակ ու նշանակություն ունեն: Ուստիեւ փառատոնին մասնակցելով՝ աշակերտները կօգտագործեն ոչ միայն նոր բացահայտումներ, ուսումնասիրություններ անելու՝ իրենց տրված հնարավորությունը, այլեւ կկարողանան շփվել գիտնականների հետ, որովհետեւ փառատոնի ժյուրիի բոլոր անդամները լինելու են Հայաստանում գիտությամբ զբաղվող անհատներ»:
Նրա խոսքով․ գիտափորձերը, որոնց շրջանակում պետք է կատարվեն ուսումնասիրությունները, լինելու են բնագիտական ոլորտից՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա, աստղագիտություն, համակարգչային գիտություններից: Ներկայացվող ծրագրերն էլ պետք է համապատասխանեն հետեւյալ նվազագույն պահանջներին. լինեն ավագ դասարանի աշակերտների կողմից առաջադրված եւ իրականացված, մեկ ուսումնական տարվա ընթացքում իրականանալի, նոր ու նախկինում չիրականացված: Եվ քանի որ դեռ անցած տարվանից կային աշակերտներ, որ արդեն սկսել էին իրենց հետազոտական աշխատանքները եւ ներկայացրել մասնակցության հայտեր, ուստի դա հաշվի առնելով՝ միայն այս տարի նրանք հնարավորություն կունենան ավարտին հասցնել իրենց կիսատ թողած ծրագիրը եւ փառատոնին դրանով ներկայանալ, սակայն հաջորդ տարիներին արդեն կրկնություններ չեն թույլատրվի:
Հարցին՝ թիմի կողմից ներկայացվող ծրագիրը ի՞նչ ծավալ պիտի ունենա, կա՞ն հստակ պահանջներ, թե՞ միայն բովանդակային կողմն է կարեւորվելու, փառատոնի համակազմակերպիչը ասաց հետեւյալը.
«Փառատոնի՝ այս տարվա պահանջները անցած տարվա նույն պահանջներն են, ինչ տեսնում եք նախարարության կայքէջում: Աշակերտների կողմից ներկայացվելիք գիտաշխատանքի ծավալը պետք է լինի մինչեւ 3 էջի սահմանում: Ինչ վերաբերում է ծրագրերի բովանդակությանը, պետք է իմանալ, որ դպրոցահասակ աշակերտները իրենք են ընտրում խնդիրը, հիպոթեզը, որ պիտի ուսումնասիրեն: Հստակ պահանջներ հիպոթեզի խնդրի վերաբերյալ չեն լինելու: Աշակերտները կարող են առաջ քաշել տվյալ ոլորտից իրենց հետաքրքրող խնդիրը, եւ ուսումնասիրելով արդեն հայտնի գրականությունը, օգտվելով համացանցից, հոդվածներից, տարբեր գրքերից՝ ձեւակերպեն եւ գիտափորձերի միջոցով գտնեն այդ խնդրի լուծումը, պարզաբանեն, թե այդ տվյալ խնդրի լուծման ինչ ճանապարհներ են տեսնում իրենք: Իսկ վերջում պետք է ներկայացնեն, թե իրենց արած աշխատանքի արդյունքում ինչ եզրակացության են հանգել: Վերջնական աշխատանքը պետք է լինի պաստառի ձեւով: Փառատոնի մասնակցության, ներկայացվող պահանջների մասին շրջաբերականները ուղարկվել են բոլոր դպրոցներին: Մեր հայտարարության մեջ նշված է, որ փառատոնին կարող են մասնակցել 1-3 հոգանոց խմբեր՝ գիտական ղեկավարի եւ խորհրդատուի աջակցությամբ: Ղեկավարը կարող է լինել ուսուցիչը, բայց դա պարտադիր պայման չէ: Մինչեւ հունվարի 31-ը հայտատուները կներկայացնեն իրենց հայտերը, փետրվարին կքննարկվեն ծրագրերը, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա մարտին: Մարտ ամսվա վերջին կամ ապրիլին արդեն տեղի կունենա գիտության փառատոնը, որի ժամանակ ժյուրին իր կազմած հարցաշարից աշակերտներին կտա հարցեր, եւ կընտրվի հաղթող թիմը: Հարցաշարը եւս նախօրոք կտրամադրվի հայտատուներին, որպեսզի իմանան, թե ինչ տիպի հարցեր են տրվելու, եւ ինչպես են վերջում գնահատվելու»:
Հարցին՝ մինչեւ հիմա ինչպիսի՞ն է մասնակցության վիճակը, ո՞ր առարկաներից են ներկայացվել աշխատանքները. հիմնականում դիմում են նյութական սարքավորումներով հագեցած դպրոցնե՞րը, Հարություն Սարգսյանը պատասխանեց, որ հիմա շուտ է այդ մասին խոսելը, քանի որ հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. հունվարի 31-ն է: Միայն փետրվարի առաջին շաբաթում կարող են մոտավոր պատկերացում կազմել, թե որ առարկաներից են ավելի շատ դիմել, որ դպրոցներից, ներկայացնել ընդհանուր պատկերը, մասնակիցների քանակը:
Իսկ այն հարցին, թե ինչքանով է Հայաստանը այսօր մրցունակ եւ պատրաստ՝ միջազգային այսպիսի փառատոններին մասնակցելու եւ լավ արդյունք գրանցելու համար, եւ ինչ խնդիրների կարող են բախվել գիտափորձեր կատարող աշակերտները, հատկապես որ մեր դպրոցները այդքան էլ հագեցված չեն նյութատեխնիկական միջոցներով, լաբորատորիաներով եւ անհրաժեշտ այլ սարքավորումներով, փառատոնի համակազմակերպիչը ասաց.
«Սա ժամանակի հարց է, սակայն հստակ կարող ենք արձանագրել, որ մեր աշակերտները լիովին պատրաստ են միջազգային մրցույթներին մասնակցելուն, ուղղակի պետք է ամեն ինչ ճիշտ կազմակերպել: Հետաքրքրվողների թիվն էլ գնալով շատանում է. դրա մասին են փաստում ամենօրյա հեռախոսազանգերը եւ մեզ ուղղված նամակները»:
Հիշեցնենք, հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. հունվարի 31-ն է:
Փառատոնին մասնակցելու հայտերը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, որպես նամակի վերնագիր նշելով դպրոցի համարը:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT