ՀՖՖ վեց անդամների անդամությունը կասեցվել է. ՀՖՖ գլխավոր քարտուղարը պարզաբանում է

25/01/2021 schedule20:46

Հունվարի 25-ին կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը: Գործադիր կոմիտեի 15 անդամներից ներկա են եղել 13-ը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը եղել է ՀՖՖ Արտահերթ ժողով գումարելու մասին ՀՖՖ 9 անդամների (Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ) դիմումի քննարկումը:

Քննարկման արդյունքում ձայների՝ 12 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Գագիկ Աղբալյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան) 1 դեմ (Հայկ Ղազազյան) հարաբերակցությամբ ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշել է մերժել արտահերթ ժողով գումարելու վերաբերյալ ՀՖՖ վերոնշյալ 9 անդամների դիմումը:

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված մեկնաբանությունում նշել է, որ պատճառը ՀՖՖ վերոնշյալ անդամների գործելաոճն է. «

2020 թվականի դեկտեմբերի 30-ին՝ տարվա վերջին աշխատանքային օրվա ավարտից մի փոքր շուտ,  ՀՖՖ 9 անդամները՝ Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ, դիմում են ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ օգտվելով արտահերթ ժողով հրավիրելու կանոնադրական իրավունքից։

Վերոնշյալ անդամների կողմից առաջարկվում էր կասեցնել ՀՖՖ 6 անդամների՝ ՖԱ Անի ՀԿ, ՖԱ Արագած ՀԿ, Լոկոմոտիվ ՖԱ ՀԿ, ՖԱ Տորպեդո ՍՊԸ, ԴՖԱ ՓԲԸ և ՖԱ Վեստ Արմենիա ՀԿ անդամությունը ՀՖՖ-ին։ Սա առնվազն տարօրինակ է, քանի որ նշված անդամներից 3-ի կասեցման հարցն արդեն իսկ կար 2020 թ. դեկտեմբերին կայացած ՀՖՖ 20-րդ ժողովի օրակարգում։

Այդ նույն անդամներն առաջարկել էին այդ հարցը հետաձգել մինչև մյուս ժողով՝ լրացուցիչ ապացույցների հայտնաբերման և ուսումնասիրման նպատակով: Անտրամաբանական է, որ ժողովից ընդամենը 2 օր անց նույն անդամները նույն հարցը ներկայացնում են ՀՖՖ՝ արտահերթ ժողով գումարելու պահանջով։

Դիմումի մեջ, որպես արտահերթ ժողովի անցկացման ժամկետ, ներկայացված է հունվարի 20-ը, որը ողջամիտ ժամկետ չէ, քանի որ, ըստ ՀՖՖ կանոնադրության, ՀՖՖ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ արտահերթ ժողովի դիմում ներկայացնելու պարագայում Գործադիր կոմիտեն պետք է կազմակերպի ժողովը երկամսյա ժամանակահատվածում։

ՀՖՖ 9 անդամները, չսպասելով Գործադիր կոմիտեի՝ հունվարի 25-ին նախատեսված նիստին և կայացվելիք հնարավոր որոշմանը՝ հունվարի 21-ին որոշում են կայացրել իրենց նախաձեռնությամբ փետրվարի 1-ին հրավիրել Արտահերթ ժողով և այդ կապակցությամբ համապատասխան ծանուցումներ են ուղարկել ՀՖՖ անդամներին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ 9 անդամները չեն սպասել գործադիր կոմիտեի որոշմանը՝ դրանով իսկ խախտելով ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված ընթացակարգը, իրենց կողմից նախաձեռնված արտահերթ ժողովը կրում է ապօրինի բնույթ և դրանում ընդունված որևէ որոշում չի կարող ունենալ իրավական ուժ: Այդ իսկ պատճառով ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշեց մերժել 9 անդամների դիմում-պահանջը»,- նշել է Ազարյանը

Օրակարգի երկրորդ հարցը ՀՖՖ 6 անդամների՝ Դիլիջան ՖԱ ՓԲԸ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ,  Էրեբունի ՍԱ ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ ակումբների, հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ-ի, Դովեղ ՖԱ ՀԿ-ի ՀՖՖ անդամության կասեցումն էր:

ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվել են բոլոր 6 անդամների կասեցման հիմքերը: «Դիլիջան» ՖԱ-ի պարագայումՔննարկումների արդյունքում ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշեց կասեցնել 6 անդամների անդամությունը: Ընդ որում, «Դիլիջան», «Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ»-ի, «Էրեբունի ՍԱ ՀԿ»-ի, «Սևան ՖԱ»-ի պարագայում կողմ են քվեարկել գործկոմի 12  անդամները՝ Հրաչիկ Աղաբեկյանը, Գագիկ Աղբալյանը, Կիմ Առաքելյանը, Աննա Թադևոսյանը, Հասմիկ Ղարիբյանը, Հիրաչ Յագանը, Արմեն Մելիքբեկյանը, Արեն Մկրտչյանը, Բագրատ Նավոյանը, Արմեն Նիկողոսյանը, Կարեն Շաբոյանը և Արթուր Սահակյանը, իսկ դեմ՝ Հայկ Ղազազյանը:

Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ-ի անդամությունը կասեցվել է ՝ 11 կողմ, 1 ձեռնպահ,  դեմ ձայներով(ձեռնպահ է եղել Սահակյանը, դեմ՝ Ղազազյանը): «Դովեղ ՖԱ ՀԿ»-ի անդամության կասեցումը եղել է 11 կողմ, 2 դեմ ձայներով (դեմ են եղել Աղբալյանն ու Ղազազյանը):

Դովեղ ՖԱ ՀԿ՝ 11 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան), 2 դեմ (Հայկ Ղազազյան, Գագիկ Աղբալյան):

Վերոնշյալ անդամներից 5-ի անդամության կասեցման հիմքը եղել է ՀՖՖ կանոնադրության 16-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետի խախտում (անդամները պարտավոր են մասնակցել ՀՖՖ կազմակերպած առաջնություններին և այլ սպորտային միջոցառումներին): «Սևան ՖԱ»-ի պարագայում հիմք են հանդիսացել ՀՖՖ Կանոնադրության 16-րդ հոդվածի 1-ին կետի Զ և Դ ենթակետերի խախտումները (անդամները պարտավոր են անդամավճար վճարել, իսկ ՀՖՖ-ի հետ ունեցած վեճերը լուծել մարզական դատարանների միջոցով): Այդ առիթով Ազարյանը նշել է. «Դեկտեմբերի 26-ին Սևան ՖԱ-ն, խախտելով ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված ՀՖՖ անդամի իր պարտավորությունները, դիմել է ՀՀ Ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ՀՖՖ մեկ այլ անդամի, ինչպես նաև ՀՖՖ-ի դեմ: Սևան ՖԱ ՍՊԸ, հանդիսանալով ՀՖՖ անդամ և ստանձնելով դրանից բխող պարտավորությունները, որևէ իրավունք չուներ դիմելու ՀՀ ընդհանուր իրավասության դատարան: Ըստ ՀՖՖ կանոնադրության՝ ցանկացած վեճ լուծվում է ՀՖՖ իրավական մարմինների շրջանակներում, իսկ որպես վերջին ատյան՝ դիտարկվում է Լոզանի միջազգային արբիտրաժային դատարանը:

Կցանկանայի անդրադառնալ նաև Դիլիջան ՖԱ ՓԲԸ ՀՖՖ անդամությունից կասեցման հարցին՝ մանրամասնելով մի դրվագ: Անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ՀՖՖ հերթական ժողովից 1-2 օր առաջ Դիլիջան ՖԱ ՓԲԸ-ն փորձել էր փոխել իր պատվիրակին՝ ներկայացնելով այդ ակումբի հետ աշխատանքային կամ որևէ այլ բնույթի կապ չունեցող անձի, ով ներգրավվել էր որպես ՀՀ տարածքում գործող իրավաբանական ընկերության ներկայացուցիչ կամ անհատ իրավաբան:

Ընդ որում, նախապես ներկայացված պատվիրակին ակումբի կողմից լիազորել էր ակումբի տնօրենը, ով նման գործառույթ իրականացնելու իրավասություն չուներ, քանի որ դեռևս 2020 թ. հուլիսին ցմահ որակազրկվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու հիմքով: Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ որպես նոր պատվիրակ ներկայացվող անձը 2019 թ. դեկտեմբերին կայացած ՀՖՖ արտահերթ ժողովին հանդես էր եկել որպես ՀՖՖ մեկ այլ անդամի՝ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ պատվիրակ: Նման իրավիճակն առաջացնում է լուրջ և հիմնավոր կասկածներ առ այն, որ Դիլիջան ՖԱ ՓԲԸ կոպտորեն խախտում է ՀՖՖ կանոնադրության կետերից մեկը՝ չկարողանալով ապահովել իր գործունեության անկախությունը և թույլ տալով երրորդ անձանց միջամտություն:  

Վերջում կցանկանայի ավելացնել, որ բոլոր կասեցումները կրում են ժամանակավոր բնույթ. բոլոր անդամները կասեցվել են մինչև հերթական ժողովի կայացումը, և ըստ կանոնադրության, բոլոր կասեցումները վերջնական ուժ կստանան ժողովի որոշման արդյունքում: Այնուամենայնիվ, եթե մինչև ՀՖՖ հերթական ժողովը վերոնշյալ ակումբները համապատասխանեն ՀՖՖ անդամության համար սահմանված պահանջներին իրենց պարտավորությունների մասով, ապա նույն գործադիր կոմիտեն իրավասու է վերացնելու այդ կասեցումները»:

Օրակարգի երրորդ հարցը եղել է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի միջնորդության քննարկումը՝ Արման Սահակյանին, Արարատ Հարությունյանին և Սարգիս Ասոյանին ֆուտբոլում անցանկալի անձ ճանաչելու վերաբերյալ: Քննարկման արդյունքում գործադիր կոմիտեն որոշեց հարցի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգել մինչև հաջորդ նիստը և նշված անձանց, իրենց դիրքորոշումը հայտնելու հնարավորություն տալու նպատակով,  հրավիրել՝ գործադիր կոմիտեի հաջորդ  նիստին մասնակցելու:  

Տպել
972 դիտում

Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան այցելել նաև նույնականացման քարտերով

Դա հենց այն է, ինչին ձգտում էր Պուտինը․ Զելենսկին քննադատել է Շոլցին

Խոշոր վթար Գեղարքունիքում․ 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ

Ուրախ էի լսել, որ նա կրկնեց լեհական դիրքորոշումը․ Տուսկը՝ Պուտինի և Շոլցի զրույցի մասին

Կիբեռանվտանգությունը դարձել է նույնքան կարևոր, որքան ֆիզիկականը. նախագահը՝ «Կրան Մոնտանա» ֆորումի բացմանը

Աբխազիայի նախագահը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը

Արտաշիսյան փողոցում ավտոմեքենա է այրվել

Վարչապետը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին

Արդարադատությունը չի գործում, քանի որ ՀՀ կողոպտված անցյալի հետ կապվածները տեղավորված են համակարգում. քաղաքագետ

Քննարկվել են Վեդու և Կապսի ջրամբարների շինարարական աշխատանքներին, փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերը

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ

Եվրամիությունը Ուկրաինային 4,1 մլրդ եվրոյի աջակցություն կհատկացնի

Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի մայրաքաղաքի որոշ փողոցների երթևեկությունը

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից

Կոչ եմ անում այցելել հայ գերիներին և պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը. Գրետա Թումբերգ (տեսանյութ)

Սպանություն «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում․ մահացածը նախկինում հարկադիր բուժման մեջ է եղել

Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածներին առնչվող հարցեր

Պետք է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը․ զրուցել են Շոլցն ու Պուտինը

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակի արժանացած Նարայանա Մուրթիին

Ինչպե՞ս քվեարկել ՀՀ-ից Հայաստանի պատվիրակ Լեոյի օգտին

Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Երկրներն ունեն քաղաքական ակտիվ երկխոսություն․ վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին

«Կիլիկիա ավտոկայան»-ում «լևի» տրանսպորտային միջոցներ շահագործելու դեպքեր հայտնաբերվել. կան կուտակումներ

Պետականության խորհրդանիշերից մեկի՝ նամականիշի մարումը դրա լավագույն ցուցիչներից է․ Հարությունյան

Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը

Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել

Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. մեքենաներից մեկը կողաշրջվել է

Վարչապետի թրաշն ավելի լավ է օրակարգ թելադրում, քան ողջ ընդդիմությունը, մի թրաշի չափ էլ չկան. Չախոյան

Հանրային տրանսպորտից օգտվող հատուկ խմբերի համար կներկայացվի արտոնությունների փաթեթ

ՀՅԴ-ն խասյաթ ունի պատերազմի ընթացքում Կառավարության շենքի մոտ միտինգ անել․ Արշակյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոր նախագահ ունի

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի․ հայտնի է նորը

Տղամարդը ծեծել է ՍՊԸ-ի սեփականատիրոջը, աշխատասենյակի չհրկիզվող պահարանից գողացել 2 մլն 500 հազար դրամ

Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է

Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ

Բաքվում COP29-ի ժամանակ էկոակտիվիստները ակցիա են անցկացրել

Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. համառոտ ուղեցույց