Երևան
12 °C
Փետրվարի մեկից օտարերկլրացիները կարող են ազատորեն եւ առանց կարանտինային միջոցառումների կիրառման մեկնել Վրաստան, եթե նրանց մոտ առկա լինի COVID-19-ի պատվաստում անցնելու մասին փաստաթուղթ: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, փոխանցում է «Новости Грузия»-ն:
«Բոլոր երկրների քաղաքացիները կկարողանան անվերապահորեն մուտք գործել Վրաստան` սահմանին տրամադրելով ցանկացած տեսակի պատվաստանյութերի ներարկումների մասին ամբողջական տեղեկանք, այսինքն `երկու լրիվ դոզայի մասին փաստաթուղթ: Պատվաստված մարդկանց թիվն աշխարհում աճում է, սա մեր առաջին թիրախային խումբն է », - պարզաբանել է Թուրնավան:
Երկրի ցամաքային սահմանները նախկինի նման փակ կմնան, միայն օդային ավիափոխադրումը կվերսկսվի փետրվարի 1-ից:
Համաճարակի պատճառով Վրաստանը նախորդ տարվա մարտից ամբողջովին փակել էր իր սահմանները եւ դադարեցրեցլ կանոնավոր միջազգային թռիչքները: Հետագայում սահմանափակումները թուլացան, այնուհետ՝ կրկին խստացվեցին, իսկ հետո ավիափոխադրումները փույլատրելի եղան մի շարք երկրների քաղաքացիների համա:
Բոլոր այցելուների համար սահմանվեց պարտադիր կարանտին 8-14 օր ժամկետով և կորոնավիրուսի թեստավորում անցնելու պարտադիր պահանջ: Բացի այդ, Վրաստան մուտք գործելու համար շատ երկրների քաղաքացիների համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն: Վրաստանի քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև ԵՄ երկրների մեծ մասի քաղաքացիներն ու մշտական բնակիչները ազատվել են այն ստանալու անհրաժեշտությունից: Բոլոր մյուս օտարերկրացիների, ինչպես նաեւ անկախ աշխատողների համար, ովքեր ցանկություն կամ անհրաժեշտություն են ունեցել հեռակա աշխատել Վրաստանի տարածքից, անհրաժեշտ է հատուկ թույլտվություն, կորոնավիրուսի մի քանի թեստեր (մուտքից առաջ, ժամանումից եւ մուտքից որոշ ժամանակ անց), ինչպես նաեւ ութօրյա կարանտին:
Այժմ արդեն, նոր կանոնների համաձայն, մուտքը բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր արդեն ստացել են կորոնավիրուսի պատվաստանյութ, ազատ է լինելու : Նրանց համար, ովքեր չեն ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, կպահանջվի պարտադիր բացասական թեստ COVID-19-ի համար, որը կկատարվի ուղեւորությունից ոչ շուտ, քան 72 ժամ առաջ: Վրաստանի տարածքում գտնվելու երրորդ օրը օտարերկրացիները պետք է կրկին անցնեն թեստավորում՝ պատասխանը ներկայացնելով անհրաժեշտ վայր:
Վրաստանի քաղաքացիների երկիր վերադառնալու կարգը նույնպես հեշտացվելու է: Նոր կանոնակարգերով նվազեցվել է ինքնամեկուսացման օրերի քանակը: Մինչ այս գործող կանոնակարգերի համաձայն, արտերկրից վերադարձող Վրաստանի քաղաքացին պետք է ինքնամեկուսացման մեջ մնար 12 օր, իսկ PCR թեստի բացասական արդյունքի մասին փաստաթուղթ ունենալու դեպքում 8 օր անձը պարտավոր էր մնալ ինքնամեկուսացման մեջ: Փետրվարի 1-ից արդեն, երկիր վերադարձող Վրաստանի քաղաքացին 12 օրվա փոխարեն ինքնամեկուսացման մեջ կանցկացնի 8 օր, կամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնելու դեպքում, 72 ժամվա ընթացքում հնարավորություն կունենա նորից հանձնել թեստը եւ ավարտել ինքնամեկուսացումը:
Վրաստանի Էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան խոսել է նաեւ որոշակի սահմանափակումների վերացման մասին:
Ըստ նրա՝ համավարակի հարցերով զբաղվող խորհուրդը քննարկում է Թբիլիսի, Քութաիսի, Ռուսթավի քաղաքներում տրանսպորտի աշխատանքը փետրվարի 15-ից վերականգնելու հարցը: Նշենք, որ առայժմ, ըստ որոշումների, տրանսպորտի աշխատանքը պետք է վերականգնվեր մարտի 1-ից:
«Շուկաները եւս վերաբացելու անհրաժեշտության մասին քննարկումներ կան: Եթե մինչեւ փետրվարի 15-ը չհաջողվի բացել շուկաները, ապա այդ օրը հաստատ կբացենք, քննարկում ենք նաեւ դպրոցները վերաբացելու եւ տրանսպորտի աշխատանքը վերսկսելու հարցը»,- ասել է Թուրնավան:
Վրաստանում վերջին շաբաթվա ընթացքում քաղաքացիները շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում: Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ տարատեսակ սահմանափակումներ վերացնելու նպատակով ակցիաներ են կազմակերպում: Վերջինը՝ ռեստորանային ոլորտի մի շարք ներկայացուցիչների ակցիան է, որպես բողոքի նշան նրանք ամբողջ Վրաստանի տարածքում դադարեցրել են «սնունդը տուն տանելու», առաքման ծառայությունները:
Քաղաքի կենտրոնում էլ, աշխատանքային պայմանների մասին բողոքի ակցիաներ են կազմակերպել առաքման ծառայությունների աշխատակիցները:
Նշենք, որ այժմ Վրաստանից կանոնավոր թռիչքներ են իրականացվում դեպի Գերմանիա, Ֆրանսիա, Հունաստան, Ավստրիա, Իսպանիա և եվրոպական այլ երկրներ: Փետրվարին դրանց կավելանան նաեւ թռիչքները դեպի Ուկրաինա եւ Թուրքիա, Հայաստանից եւս, համապատասխան տեղեկանքների առկայությամբ հնարավոր կլինի մեկնել Վրաստան:
Կորորնավիրուսով պայմանավորված ընդհանուր համաճարակային իրավիճակը Վրաստանում, ըստ վերջին մի քանի օրերի համեմատությունների եւ ոլորտի պատասխանատուների, կարծես թե կարգավորվում է: Վարակակիրների թվի նվազում է նկատվում: Նշենք, որ այս տարվա մեկնարկից ի վեր, գրեթե ամբողջ հունվար ամիսը Վրաստանում COVID-ի զգալի բարձր ցուցանիշներ էին գրանցվում այն պարագայում, երբ գրեթե 1 տարի շարունակ երկրի առողջապահական համակարգին հաջողվում էր ինտենսիվ պայքար մղել վարակի տարածման դեմ՝ շատ երկրների համար օրինակ դառնալով արագ արձագանքման եւ խիստ սահմանափակումների ու կոշտ միջոցառումների արդյունավետության տեսանկյունից: Համեմատական առումով, Հայաստանի համեմատ, հարեւան Վրաստանում վարակման գրեթե կրկնակի բարձր ցուցանիշներ են գրանցվել, երկիրն առաջ անցել նաեւ մահերի ցուցանիշներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT