2025 թվականին Հայաստանում գիտություն գրեթե չի մնա. ԱԺ-ում քննարկվեցին գիտության ու անվտանգության խնդիրները

Այսօր ԱԺ- ում տեղի ունեցան «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին գիտության եւ կրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:

Նիստի մեկնարկին ԿԳՄՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ 44-օրյա պատերազմը խորապես մտորելու, բայց անհապաղ գործողությունների մղելու ազդակ հանդիսացավ: Նա հույս հայտնեց, որ լսելով եւ հաշվի առնելով շատերի տեսակետները ՝ հետագայում՝ ոլորտային քաղաքականություն եւ ռազմավարություն մշակելու աշխատանքներում, ընդգրկելու են նաեւ այստեղ առաջ քաշված լավագույն մոտեցումները:

«Այս ամբիոնից քանիցս հայտարարվել է, որ գիտությունը հիմքն է թե՛ անվտանգության, թե ՛առողջապահության, թե՛ տնտեսության, մի խոսքով՝ բոլոր ոլորտների. չկա մի ոլորտ, որ հնարավոր է զարգացնել առանց գիտական հիմքի: Ես իրավամբ հույս ունեմ, որ այս միջոցառման արդյունքում մենք կունենաք գաղափարների եւ մտքի ծաղկաքաղ ու դրանով կշարժվենք առաջ», - ասաց Մխիթար Հայրապետյանը:

ՀՀ բարձր  տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ խոսելով անվտանգային լեզվական, մշակութային, հայագիտական, սոցոլիոգիայի եւ այլ ուղղությունների մասին՝ նշեց, որ այս դեպքում մենք գտնվում ենք խիստ ագրեսիվ միջավայրում. հարեւան պետությունները ամեն օր խեղաթյուրում են քարտեզներ, պատմություններ, եւ դա անում են կազմակերպված, միջազգային ամբողջ հանրությանը ներառելով: Այս ուղղություններով էլ ավելի շատ եւ կոորդինացված աշխատանք տանելու խնդիր կա: Խոսելով ռազմական արդյունաբերության մասին՝ նա նշեց, որ  վերջին տարիներին համարյա  2.5 անգամ ավելացել է պետբյուջեից  տրվող գումարը՝  ռազմաարդյունաբերության ուղղությունը  զարգացնելու նպատակով:

«Այստեղ մեկ շեշտադրում պետք է անեմ. մենք, այնուամենայնիվ,  հրաշքների չսպասելու պարագայում էլ, պետք է առավելագույնը ներդնենք  եւ օգտագործենք մեր գիտական ներուժը: Հասարակության մեջ հույսի, սպասումի այս հոգեբանական վիճակը երբեմն կարող է բերել մեծ խնդիրների. ուստի համբերատարորեն, բայց ուժերի գերլարումով պիտի  հասնենք իսկապես արդյունավետ, զարգացած  արդյունաբերության», - խոսքը եզրափակեց Հակոբ Արշակյանը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, արձագանքելով ԿԳՄՍ նախարարի այն խոսքին, թե գիտական աշխարհում նման համեստ գումարների դեպքում որեւիցե հրաշքի պետք չէ սպասել, ասաց, որ ինքն անձամբ ուզում է հրաշքների սպասել, բայց ոչ թե անիրականանալի հրաշքների, այլ ձեռքից բաց թողած հրաշքների:

«Ժամանակակից պատերազմները չեն լինում առանց գիտության ներգրավման:  Այսօր կան քրեական գործեր, եւ կան մարդիկ, որոնց  անտարբերության  եւ կոռուպցիայի պատճառով մեր անվտանգության կարողությունները տկարացրել էին: Այս առումով այսուհետ մեր անելիքները պետք է լինեն անկեղծ ու հստակ: Գեղեցիկ խոսելը մի բան է, մի բան՝ ճիշտ  գործելը: Գիտությունը միշտ պետք է լինի բանակի մեջ. պաշտպանության նախարարությունը ինքը պետք է պատվերներ իջեցնի՝ անվտանգության համակարգը ավելի ամրապնդելու համար: Օրվա հրամայականն է ներդրումներ անել. դա պետք է անենք  ամեն մեկս մեր մասով: Ռազմաարդունաբերության կարողությունները պետք է վերանայենք. վաղվա պարտադրված պատերազմը կարող է լինել հեռահար պատերազմ՝ հեռահար կառավարվող: Գիտությունը այդ առումով այսօր պետք է դառնա այդ կարողությունների առաջատար ու ղեկավարող ուժը», - նշեց նա:

ՀՀ ԿԳՄՍ հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը կարեւորեց բնագիտական ուղղության հզորացումն ու գիտնականի դերի արժեւորումը, որոնք շարժիչ ուժ են հանդիսանում մշակույթի զարգացման համար:

«Անցած տարի կարողացանք 1,5 միլիարդի չափով ավելացնել գիտության ֆինանսավորումը: Իհարկե, դա բավարար չէ: Հիմնականում դրանք ուղղվեցին թեմատիկ ֆինանսավորումներին, բայց հիմա հիմնական շեշտադրումը պետք է դնենք բնագիտական ուղղությունը զարգացնելու վրա, որը այսօր, ցավոք, այդքան գրավիչ չէ: Հաջորդ կարեւոր քայլը պետք է լինի գիտնականի՝ հասարակության էլիտա դառնալու միտումը: Արժեւորված եւ արդյունք ստեղծող գիտնականը ուժեղ պետության գրավականն է» ,- նշեց նա:

Խոսելով «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի վերաբերյալ` Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ իրենք ինտենսիվ աշխատում են դրա վրա:

 «Տարբեր բուհերից եկած կարծիքները հավաքվել է, հիմա նախարարության հետ  բուռն քննարկումների միջոցով փորձում ենք գտնել կոնսեսուսային տարբերակներ: Եթե նույնիսկ  առաջին ընթերցմամբ ընդունվի օրենքը, առաջինից երկրորդ ընթերցման հատվածում նույնպես պատուհան ունենք, որտեղ կարող ենք էլի փոփոխություններ անել եւ բերել ու հասցնել այն մակարդակին, որը մեծ դժգոհություն չի առաջացնի», - ասաց նա:

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը գիտության ոլորտի առաջնահերթություններից մեկը համարեց  սփյուռքի ներգրավումը:

«Մենք ունենք գիտության մեջ մասնագիտացած պրոֆեսիոնալ սփյուռք, որի ներգրավումը գիտության կոմիտեի առաջնահերթությունների մեջ է մնում, նրանք կներգրավվեն որպես խորհրդատուներ, եթե կարիք լինի, նաեւ հեռավար աշխատելու  հնարավորություն կունենան», - նշեց նա:

Հայոցյանն ավելացրեց, որ այսօր կարիք կա սփյուռքի մեր գործընկերների հետ արդեն  մշակված  ծրագրերը զարգացնելու եւ իրականացնելու: Սրանց իրագործման համար, ըստ Հայոցյանի, պահանջվում են  մի քանի գերատեսչությունների համատեղ ու կայուն եւ նաեւ՝  մի քանի տարվա քրտնաջան աշխատանք: 

Ռոբոտաշինության ինժեներ, Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը նշեց, որ 2025 թվականին Հայաստանում գիտություն գրեթե չի մնալու։

«Գիտության վիճակը աղետալի է, քանի որ գիտական աստիճան ունեցողների մեծ մասը կենսաթոշակային տարիքի է: Եթե դրան ավելացնենք այն, որ 30 տարի մեր պետության գիտական քաղաքականությունը բերել է գիտության գրեթե վերացման,  ապա պատկերը ավելի պարզ կլինի: Անկախ Հայաստանում գրանցված խոշոր տեխնոլոգիական հաջողությունները խորհրդային տարիների ձեռքբերումն է. այսօր գիտության առաջնահերթությունը պետք է օրակարգային դառնա, պետական հստակեցումները պետք է ավելանան՝ ի նպաստ պետության զարգացման»,- ասաց Տիգրան Շահվերդյանը:

Գիտությունների ազգային ակադեմիայի տնօրեն Ռադիկ Մարտիրոսյանը ցավով նշեց, որ գիտության վերաբերյալ բնութագրումները մնացել են նույնը: Հաշվի առնելով 2020 թվի աղետալի երեւույթները, ըստ նրա, պետք է ուղղել ոչ թե սխալները, այլ պետք է փոխել մեր ամբողջ կյանքը. դա հնարավոր է միայն գիտության զարգացումով:

«Գիտության զարգացման համար անհրաժեշտ է ապահովել հետեւյալ կարեւոր գործոնները՝ առաջինը՝ անհրաժեշտ  ֆինանսավորում, երկրորդը՝ համապատասխան կադրային ներուժ, երրորդը՝ բարձր մակարդակի միջազգային համագործակցություն  եւ վերջինը՝ գիտական բարձր մակարդակին համապատասխանող պետական պատվեր», -ասաց նա:

Ռադիկ Մարտիրոսյանը առանձին-առանձին խոսեց այդ գործոնների մասին՝ մասնավորապես խոսելով գիտաշխատողների ցածր աշխատավարձերի մասին՝ սրանք համեմատության մեջ դնելով առաջադեմ երկրների ՝ մասնավորապես Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Շվեյցարիայի եւ Շվեդիայի  հետ: Երիտասարդ,  բարձր մակարդակի մասնագետներ ունենալու մեծ խնդիր կա.  երկար տարիներ ունենք լուրջ խնդիրներ բուհական, հետբուհական կրթական համակարգում:

ՀՊՏՀ ինֆորմատիկայի եւ վիճակագրության դեկան Սոս Խաչիկյանը նշեց, որ փոխհամաձայնեցված գործողությունների ակնհայտ թերացումներ կան պաշտպանական եւ կրթական, տնտեսական եւ կրթական ոլորտներում:

«Ռազմադիվանագիտական աշխատանքը կարեւոր է պատերազմի զսպման համար, ուստի անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն ապահովել պաշտպանական եւ կրթական գերատեսչությունների միջեւ:

Փոխհամաձայնեցված գործողությունների ակնհայտ թերացումներ, ըստ նրա, կան նաեւ տնտեսության եւ կրթության ոլորտներում: Մասնավորապես, տնտեսության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, շինարարությունը եւ այլն, ունեն նշանակալի տեսակարար կշիռ համախառն արդյունքի ձեւավորման  մեջ, սակայն այդ ոլորտները սպասարկող բարձրագույն կրթական մասնագիտությունները  տարիներ շարունակ ունեցել են եւ ունեն թափուր տեղեր, հաճախ նաեւ չեն ձեւավորվում որպես մասնագիտություն:

Ըստ էության մարդկային կապիտալի գործոնը ակնհայտ թույլ է դրսեւորված ինչպես պաշտպանական, այնպես էլ տնտեսական համակարգերում: Այդ գործոնը ուժեղացնելու նպատակով անհրաժեշտ է պետական քաղաքականությունն ուղղորդել այնպես, որ գիտելիքի հետազոտությունների եւ տեխնոլոգիաների վրա հիմնված որոշումների կայացումը դիտարկվի որպես առաջնահերթ կարեւորություն», -ասաց Սոս Խաչիկյանը:

«Ռեստարտ» կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ  Պետրոսյանը նշեց, որ պետք է խոսել նախ այն մասին, թե մինչ պատերազմը ինչը չենք արել կամ ճիշտ չենք արել:  

«Բյուջեի ավելացումը առաջնային օրակարգը չէ, որի մասին այսօր խոսեցին շատերը: Շատ հստակ պետք է գնահատական տրվի բոլոր սխալներին, պետք է վեր հանվեն թաքնված խութերը, եւ  պատժվեն  նրանք, ում պատճառով հասանք այս վիճակին. այս  մոտեցումը  պիտի լինի բոլոր բնագավառներում՝ թե ՛բուհերում, թե՛ բանակում, թե՛ամենուր: Կեղծ արժեհամակարգից պետք է խուսափենք ու վերջնականապես հաստատենք կարգուկանոն: Գումարներ հատկացնելով՝ ոչ մի հարց չի լուծվի, եթե չլինի միասնական ու պատասխանատու  մոտեցում. յուրաքանչյուրս պիտի դուրս գանք կոմֆորտ զոնաներից, եւ մեր աշխատանքին վերաբերվենք որպես առաքելություն», -ասաց նա:

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3069 դիտում

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան