Փետրվարի 1-ին ՌԴ մեկնած ուղեւորների մի մասին հետ են ուղարկել․ նրանք COVID-19-ի թեստի հետ կապված խնդիրներ են ունեցել

Փետրվարի 1-ին՝ Ռուսաստանի հետ օդային սահմանը վերաբացվելուց հետո, Հայաստանից մեկնած քաղաքացիների մի մասը այսօր հետ է ուղարկվել։ Նրանց թույլ չեն տվել դուրս գալ օդանավակայանից՝ պատճառաբանելով, որ կորոնավիրուսային հիվանդության թեստի պատասխանը առկա չէ։

Երեք օր օդանավակայանում անցկացնելուց հետո շուրջ մեկ տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ երեխա, վերադարձել են Հայաստան։

Նրանց մի մասն ասում էր, որ թեստավորվել են «Նորմեդ» բժշկական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում։ Այստեղի աշխատակից Թամարա Շահանզարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն էլ Մոսկվայից զանգահարել են այդ խնդրին բախված քաղաքացիներ։ Վստահեցրեց, որ լաբորատորիան թեստավորման գործընթացն ու հետազոտության արդյունքի տրամադրումն արել է սահմանված կարգի համաձայն։ Պարզապես, ինչպես ինքն արդեն հասցրել է պարզել, եղել են մարդիկ, որոնք «Ճամփորդի՛ր առանց COVID-19» հավելվածից օգտվելու համար օգտագործել են հարազատ-բարեկամների հեռախոսները, եւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում գրանցումն անցնելուց հետո հեռախոսը վերադարձրել են տերերին ու հետո մեկնել, այնինչ հեռախոսի մեջ ներբեռնած հավելվածի կարիքը կա նաեւ Ռուսաստանում։ Այստեղ եւս պահանջում են QR կոդը՝ համոզվելու համար, որ ժամանող ուղեւորի թեստի պատասխանը բացասական է։

Լաբորատորիայի աշխատակիցը նշեց, որ ինքն ամեն կերպ փորձել է օգնել այդ իրավիճակում հայտնված մարդկանց, խորհուրդ է տվել օդանավակայանում խնդրել համապատասխան հեռախոս՝ սմարթֆոն ունեցողներին ներբեռնել համապատասխան հավելվածը եւ սքանավորել թղթային տարբերակով իրենց տրամադրված QR կոդը, առաջարկել է այդ կոդն ուղարկել էլեկտրոնային փոստով, սակայն՝ անօգուտ։ Ըստ նրա՝ իրեն պատասխանել են, որ օդանավակայանում որեւէ մեկը չի ցանկանում աջակցել այդ հարցում՝ ասելով, որ դա իրենց պարտականությունների մեջ չի մտնում։

Ռուսաստանից հետ ուղարկված քաղաքացիները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Այստեղից մեզ պատասխանեցին, որ դիմումը ստացել են, եւ այն ուսումնասիրության փուլում է։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ տվյալ չվերթն իրականացրած «Նորդվինդ» ավիաընկերության հետ։ Վերջինիս ներկայացուցչություն «Ալյանսի» հեռախոսահամարներից ոչ մեկով կապ հաստատել չհաջողվեց։

Հիշեցնենք, որ փետրվարի մեկից մինչեւ մարտի մեկն իրականացվում է պիլոտային ծրագիր․ Հայաստանից դեպի Ռուսաստան իրականացվում են չվերթներ, որից կարող են օգտվել միայն այն քաղաքացիները, որոնք սմարթֆոնների միջոցով կներբեռնեն համապատասխան հավելվածը եւ սահմանված կարգով կհանձնեն կորոնավիրուսի թեսստ եւ կունենան հետազոտության բացասական պատասխան։ Համաձայնությունը ձեռք է բերվել երկու երկրների կառավարությունների միջեւ։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3588 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի