«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծով ԳԱԱ ինստիտուտները ստանում են առավել ինքնուրույնություն․ Դումանյան

ԱԺ-ում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի մասին: Պատգամավորը նշեց, որ ԳԱԱ-ի ինստիտուտներում կան 7000-ին մոտ աշխատողներ, իսկ միջին աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ: Հարցադրումը այդ ինստիտուտներում ֆինանսավորման ձեւերին եւ կառույցի նախագահության կարգավիճակի խնդրի վերաբերյալ էր:

Բարձրագույն կրթության առանձնահատկությունների հետ կապված՝ Մելքումյանը ընդգծեց, որ բուհում ակադեմիական միջավայրը պահպանելը ամենակարեւորն է, քանի որ բուհերում կամաց կորչում է ակադեմիական միջավայրը. ավագ սերնդի ձեւավորողները կարծես հրաժեշտ են տալիս, միջին սերունդը բացակայում է. խթանող գործոններ չեն երեւում, եւ կրտսեր սերունդն է գալիս:

«Ակադեմիական միջավայրը պահպանելու խնդիր եմ տեսնում. եթե օղակներից՝ ամբիոններից  որոշները դարձնում ենք վարչական, այսինքն՝ մի փայտիկով ակադեմիականը վերածում ենք  վարչականի՝ ոչ մի վարչական գործառույթ չտալով, ապա դա դառնում է արդեն պրոբլեմ:  Փաստացի այդ օղակները 80-90 տոկոս ակադեմիական կարգավիճակ ունեն, բայց պիտի արդեն գործեն վարչական կարգավիճակով: Չհաշված նաեւ այն,  որ այդտեղից մոտավորապես 3.5-4 միլիարդ փող է դուրս գալու, եւ ամբիոններին զրկելու ենք ակադեմիական ներուժը լիարժեք օգտագործելուց»,- նշեց նա:  

ԿԳՄՍ նախարարը Միքայել Մելքումյանի՝ ակադեմիայի կարգավիճակի մասին հարցի վերաբերյալ նշեց, որ ինստիտուտները ստանում են առավել ինքնուրույնություն. ի դեպ, խորհրդի կազմը 8 հոգանոց է, չորսը ինստիտուտի գիտխորհուրդն է առաջադրում, մեկը՝ ակադեմիայի նախագահությունը, իսկ երեքը՝ լիազոր մարմինը: Այնպես որ գիտական հիմնարկների հետ ոչ մի խնդիր չի տեսնում: Ֆինանսավորման վերաբերյալ նշեց, որ այն կատարվելու է ուղիղ: Իսկ նախագահությանը մնում է, ուղղակի վարչարարական եւ ֆինանսավորման գործերին ինքը չի խառնվում: Ավելացրեց նաեւ, որ օրենքը տալիս է հնարավորություն՝ ակադեմիական ինստիտուտին ձեւավորելու ցանցեր, որոնք կարող են նախագահությանը զուգահեռ ձեւավորել իրենց համակարգող խորհուրդը:

Արձագանքելով նախարարի պատասխանին՝ Միքայել Մելքումյանը նշեց, որ կյանքը ցույց կտա, թե այդ ցանցային համակարգը ինչ արդյունքներ կտա, թեեւ ինքն էլ տուրք չի տալիս նրան, որ 70 տարի առաջ եղածից պետք է կառչենք ու հանկարծ վախենանք ինչ-որ բան փոխելու գաղափարից, ինչ է թե կարող են ինչ-որ կարծիքներ լինել: Միակ խնդիրը Միքայել Մելքումյանը տեսնում է ֆինանսավորման մեջ: Նա հույս հայտնեց, որ գոնե հաջորդ տարվա բյուջեում ֆինանսավորման հստակ ավելացում կունենանք եւ ճիշտ ֆինանսավորման մեխանիզմներ կմշակենք ապագա արդյունքների համար: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3501 դիտում

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ