Երևան
12 °C
Փետրվարի 11-ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Վարդանանց տոնը, որ հայտնի է նաև որպես բարի գործի և ազգային տուրքի օր:
Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի՝ Սուրբ Վարդան Զորավարի և հազար երեսունվեց վկաների հիշատակին նվիրված ուխտի Սուրբ Պատարագ մատուցվեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում: Պատարագիչն էր թեմակալ առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Գուգարաց թեմի դիվանից հայտնում են, որ հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն: Հովնան Սրբազանի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Գուգարաց թեմում սպասավորող բարեշնորհ Մարտուն և Գևորգ սարկավագները:
Ձեռնադրության ընթացքում Հովնան Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին՝ աղոթքներից հետո Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհելով նոր անուններ: Գևորգ սարկավագ Առաքելյանը վերակոչվեց Տեր Մասիս քահանա, Մարտուն սարկավագ Շահվերդյանը ՝ Տեր Արարատ քահանա:
Այնուհետև ձեռնադրող Հովնան Սրբազանը իր խոսքն ուղղեց ներկա հավատավոր ժողովրդին՝ անդրադառնալով քահանայական ձեռնադրությանը՝ մասնավորաբար ասելով.
«Առաքեա զհայրն իմ և Ես առաքեմ զձեզ, առե՛ք Սուրբ Հոգին», Իմ Հայրը Ինձ ուղարկեց, Ես էլ Ձեզ եմ ուղարկում, վերցրեք Սուրբ Հոգին:
Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ, ահավասիկ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի վերջին պատգամն է, վերջին կտակը, որ հայտնեց իր աշակերտներին, երբ վերջինս ցանկանում էր իր առաքյալներին ուղարկել աշխարհ: Իսկ ինչու՞ է ցանկանում իր առաքյալներին աշխարհ ուղարկել: «Աստված այնքան սիրեց այս աշխարհը, որ մինչև Իր իսկ Միածին Որդուն տվեց, ով որ հավատա չկորչի այլ փրկվի, հավիտենական կյանք ունենա», ասում է Հովհաննու ավետարանի 3-րդ գլխում: Աստված այնքան սիրեց այս աշխարհը իր մեղքերով հանդերձ, մինչև իսկ իր Միածին Որդուն ուղարկեց: Աստված սիրեց այս աշխարհը որովհետև այնտեղ էին բնակվում իր մեղավոր զավակները, իր անառակ զավակները, անդունդի եզրին կանգնած իր զավակները, շղթայված և կորսված իր զավակները: Աստված երկնքից նայեց և սիրեց այս աշխարհը, սիրեց նաև մեզ այս իսկ պատճառով իր միածին որդուն ուղարկեց աշխարհի փրկության համար:
Սակայն, սիրելի՛ հավատացյալներ, մենք գիտենք, որ այս փրկագործությունը մեկ մարդով չի կարող իր կատարումին հասնել, այդ իսկ պատճառով Տերն ընտրեց իր 12 աշակերտներին և պատվիրեց իրենք էլ իրենց հերթին կատարեն այդ ձեռնադրության արարողությունները: Եվ այսօր, մենք էլ մեր հերթին ունենալով այդ առաքելական շնորհը ձեռնադրեցինք 2 քահանաների և նրանց կոչեցինք և սիրով պիտի ուղարկենք աշխարհ»:
Այնուհետև Սրբազան Հայրը դիմելով նորընծաներին ասաց. «Սիրելի՛ քահանա նորաօծ հայրեր, պետք է գնաք Գուգարաց թեմի շրջանները, Ձեզ շատ մեծ դժվարություններ են սպասվում: Դեռևս շատ շատերի համար Դուք պետք է լինեք տերտերներ: Իրատես լինելու համար պետք է ասենք, որ մեր ժողովուրդը եպիսկոպոսին դպիրից չի տարբերում, և պետք է անկեղծ լինենք և ասենք, որ դա իրենց մեղավորությունը չէ, պատմության, մեր ճակատագրի բերումով այդպես է ստացվել: Սակայն, Դուք պետք է այցելեք մեր հավատացյալների տները, պետք է իրենց հիշեցնեք և ասեք, որ Աստծո կողմից պատգամ ունեք իրենց փոխանցելու, պետք է հիշեցնեք, որ նրանք հոգևոր էակներ են, նաև պետք է հիշեցնեք, որ նրանք մահկանացուներ են և իրենց պետք է ցույց տաք, որ իրենց հայրենիքը այստեղ չէ այլ երկնքում է: Եվ, այդ հայրենիք տանող ճանապարհը, դեպի եկեղեցի տանող ճանապարհը իրենց պետք է սովորեցնեք, որովհետև այդ եկեղեցու ճանապարհով է մարդ հասնում իր հոգևոր հայրենիքին: Պետք է մուտք գործեք իրենց տները, իրենց հետ սեղան նստեք, զրուցեք, որ երբ որ իրենց տնից դուրս գաք նրանք պետք է ասեն մեր հոգևոր հայրն է , մեր տեր հայրը:
Սիրելի՛ քահանա հայրեր, Դուք պետք է նրանց համար հայրեր լինեք, նրանց պետք է մխիթարեք, նրանց աչքերի արտասուքը պետք է մաքրեք, հիվանդի համար բժշկություն պիտի լինեք: Եվ այդ պարագային, երբ որ նրանցից հեռանաք նրանք ձեզ պիտի ասեն մեր հոգևոր հայրն է:
Շատ ծանր պարտականություն կա Ձեր ուսերին, բայց և միևնույն ժամանակ քաղցր պարտականություն, որովհետև Դուք ունեք փառավոր գործ, այն է դեպի երկնքի արքայություն առաջնորդել մեր ժողովրդին: Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին Աստծո որդուն պետք է ներկայացնեք այս երկրի վրա: Շնորհքը նման է սերմի, եթե այն ցանվի և խնամվի այն կմեծանա, Դուք ունեք առաքելական բոլոր շնորհները բացի ձեռնադրության արարողությունից և այսօր քահանայական աստիճան ունենալով Դուք ստացաք Աստծո կողմից ամենամեծ զորությունն ու շնորհները:
Այս պահին աղոթք ենք բարձրացնում և խնդրում Աստծուն, որպեսզի Սուրբ Խաչը հովանի լինի և պահապան լինի Ձեզ ողջ կյանքի ընթացքում և լինեք «մշակ առանց ամոթոյ»:
Վերջում Սրբազան հայրն իր շնորահակալական և շնորհավորանքի խոսքն ուղղեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչադասախոսական կազմին, Սրբոց Հակոբյանց Երուսաղեմի տեսչության ու դասախոսական կազմին, նորաօծ քահանաների ընտանիքներին, Գուգարաց թեմի հոգևոր դասին և հավատացյալներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT