Էրեխուն ու կնոջը, որ հայհոյում է, ոստիկանը պետք է կո՞ւլ տա. միջադեպի մասնակից ոստիկանները չեն ընդունում մեղքը

Համացանցում երեկ մի տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես են ոստիկանության մի խումբ աշխատակիցներ ոտքերով եւ ձեռքերով ծեծում երկու քաղաքացու: Դեպքը տեղի է ունեցել 2020-ի օգոստոսի 22-ին ոստիկանության «Փոսի ԳԱԻ» անվամբ հայտնի ստորաբաժանման դիմաց, բայց այդ մասին հայտնի դարձավ տեսանյութի տարածումից հետո:

Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի Ճանապարհային ոստիկանության երեք տեսուչ՝ Սարգիս Մնացականյանը, Սահակ Խաչատրյանը եւ Սեյրան Սարգսյանը: Առանցքային տուժողը Արթուր Մեսրոպյանն է եւ նրա ազգական Տիգրան Մեսրոպյանը:

Ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով (Բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ ՀՔԾ երեկ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիներից մեկը (Արթուր Մեսրոպյանը,-հեղ.) պարզաբանումներ էր պահանջել տեսուչներից իր ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու պատճառների վերաբերյալ, հայհոյել էր ոստիկաններին, իսկ ոստիկանները, ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու համար վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, բռնություն են գործադրել քաղաքացու ու նրա ազգականի նկատմամբ, մարմնական վնասվածքներ պատճառել նրանց։ Քննիչի որոշմամբ 3 ոստիկանների պաշտոնավարումը դադարեցվել է:

Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել մեղադրյալներ Սարգիս Մնացականյանի եւ Սահակ Խաչատրյանի պաշտպան Սմբատ Մինասյանը:

- Պարոն Մինասյան, ձեր պաշտպանյալներն ընդունո՞ւմ են առաջադրված մեղադրանքները, թե՝ ոչ: Ի՞նչ դիրքորոշում ունեն դրա վերաբերյալ:

- Առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Ընդհանուր մեր դիրքորոշումը եղել է այն, որ սա միջանձնային խնդիր է եղել, ոչ թե պաշտոնական լիազորությունների չարաշահում:

- Ասացիք՝ չեն ընդունում մեղքը, կա հրապարակված տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են ոստիկանները մի քանի րոպե անընդմեջ ծեծում տուժողին: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

-... Տուժողը հարաբերական է: Ես չեմ ասում հարվածել են կամ չեն հարվածել, ընդունենք՝ երրորդ անձի անունով եմ ասում. երբ որ ճանապարհային ոստիկանությունն իր ծառայությունն է իրականացնում եւ խախտում կատարած ավտոմեքենան տեղափոխում է տուգանային հրապարակ, վարորդը՝ ձեր ասած տուժողը, գալիս է ոստիկանություն եւ խմած վիճակում սկսում է հայհոյանքներ հնչեցնել ոստիկանների հասցեին, ոստիկանին ասում՝ մեր ու մանուկդ..., ըստ ձեզ, ոստիկանը, որը 25 տարեկան է, գոնե իրավունք ունի՞ իր կնոջն ու երեխային պաշտպանի՝ մարդկային առումով եմ ասում:

- Բայց չէ՞ որ ոստիկանը արդեն իսկ կրում է համազգեստ, համարվում է իշխանության ներկայացուցիչ:

- Որ համազգեստ է կրում, կնոջն ու երեխային հայհոյեն՝ նորմա՞լ է:...Ոստիկանի հասցեին կարելի է հայհոյա՞նք հնչեցնել: Անձին եթե վիրավորում են, ի՞նչ կապ ունի՝ ոստիկան է, քննիչ, թե լրագրող: Երբ ինքը խոչընդոտում է ոստիկանի օրինական աշխատանքին, ու մի հատ էլ հայհոյում է կնոջը, ոստիկանը պետք է կո՞ւլ տա: Չի կարելի տենց: Դրա համար մեր իրականությունը սենց է գնում:

- Դա նշանակում է, որ ոստիկանը պետք է անդադար հարվածնե՞ր հասցներ:

- Բա հոգեբանական վիճակը: Նորմալ տղուն, որ հարցնես՝ իր կնոջն ու էրեխուն հայհոյեն, ինչ կանի, կապ չունի ինքը ոստիկան է, կարող է ոստիկան չի, դատախազ է, ինչի դատախազը գալու էր զեկուցագիր գրե՞ր: Իրենց մեղադրում են ՀՀ ՔՕ 309 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման համար: Ես միջնորդել եմ վերաորակել մեղադրանքը՝ նշելով, որ սա միջանձնային հարաբերություն է՝ ըստ հետեւանքի:

- Բայց անձին անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոց:

- Ով է տեղափոխել:

- Ըստ մամուլի՝ ոստիկանները:

- Գործում նման տվյալ չկա: Գործի մեջ գրված է, որ մինչեւ վիճաբանությունը էդ մարդուն տարել են ոստիկանության բաժին՝ անձը ճշտելու համար, ինչից հետո հետ են բերել ճանապարհային ոստիկանություն, հետո թողել են, ինքը գնացել է: Թե ինքը Մասիվում ուշագնաց է, եղել, ինչ է եղել... ոստիկանները չեն ուշագնաց տեղափոխել:

- Պարոն Մինասյան, այնուամենայնիվ, ձեր պաշտպանյալները հարվածներ հասցրե՞լ են տուժողին, թե՝ ոչ:

- Դե դա արդեն կդառնա, որ ես ցուցմունք եմ տալիս, բերեք ես այդ հարցին չպատասխանեմ, հանգամանքներ կան որոնք դեռ դատաքննության փուլում չեն հետազոտվել: Էդ տուժողը ոչ մի բան չէր արել հա՞, ոստիկաններին հայհոյելը նորմա՞լ եք համարում:

- Հայհոյանքն ապաքրեականացված է, չէ՞:

- Խուլիգանություն չի արե՞լ:

- Դրա համար չպե՞տք է իրավապահները քրեաիրավական գնահատական տային:

- Բա մենք էլ ենք դա ասում:

- Ըստ գործի նյութերի, ի վերջո քանի՞ ոստիկան է մասնակցել միջադեպին:

- Մեղադրյալները երեքն են:

- Տուժողը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ իր մեքենան տուգանային հրապարակ տանելուց հետո արձանագրություն չի կազմվել: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Արձանագրություն կազմվել է, իրեն վարչական պատասխանատվության են ենթարկել: Այն, ինչ ինքը ասում է, Գյուլնազ տատի, Կարմիր գլխարկի եւ մնացած հեքիաթներն է պատմում:

- Պարոն Մինասյան, եթե ամփոփենք, ապա դուք ասում եք, որ հայհոյել է, պատժվե՞լ է:

- Գաղափարն այն է, որ ինքը հայհոյել է, դրա համար պատժվել է:

- Այսինքն՝ պատիժը ձեռնաշղթաներ հագցնելն ու պարբերաբար ծեծի ենթարկե՞լն էր:

- Ձեռնաշղթաներ չեն հագցրել ծեծելու համար, իրեն ադեկվատ չի պահել, դրա համար, որպեսզի հանգստանա:

Հ.Գ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունից մեր հարցին ի պատասխան նշեցին, որ միջադեպին մասնակից մյուս ոստիկանների վերաբերյալ միջնորդագիր է ներկայացվել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5840 դիտում

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից