Մելբուրնում հայտնի դարձան կիսաեզրափակիչների բոլոր մասնակիցները

17/02/2021 schedule18:00

Հայտնի դարձան Ավսրտալիայի Մելբուրն քաղաքում ընթացող թենիսի Մեծ Սաղավարտի տարվա առաջին մրցաշարի՝ Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերի կիսաեզրափակիչների բոլոր մասնակիցները:

Քառորդ եզրափակիչների զարդը դարձավ փետրվարի 17-ին տեղի ունեցած Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) հանդիպումը: Մեծ Սաղավարտների մրցաշարերի 20-ակի հաղթող իսպանացի թենիսիստը, որն իր վարկանիշով երկրորդն է մրցաշարում, հաղթեց մեկնարկային երկու սեթերը 6-3, 6-2 հաշիվներով: Սակայն 22-ամյա հույն թենիսիստը կարողացավ բեկել հանդիպման ընթացքը և հաղթել հաջորդ երկու սեթերում (7-6, 6-4): 5-րդ սեթում Ցիցիպասն ու Նադալը հաջորդաբար վերցնում էին իրենց մատուցումները, սակայն ամենավճռական պահին՝ 5-5 հաշվի ժամանակ, Ցիցիպասը կարողացավ հաղթել գեյմ մրցակցի մատուցման ժամանակ, հաջորդ մատուցումով էլ  ավարտեց հանդիպումը՝ 7-5:

Կիսաեզրափակչում Ցիցիպասի մրցակիցը կլինի ռուս Դանիիլ Մեդվեդևը: «Ռուսական» քառորդ եզրափակչում Մեդվեդևը առանց լուրջ խնդիրների պայքարից դուրս թողեց Անդրեյ Ռուբլևին (7-5, 6-3, 6-2): 

Մեդվեդևը Ռուսաստանի միակ ներկայացուցիչը չէ կիսաեզրափակչում: Նախօրեին քառորդ եզրափակչի արգելքը հաղթահարել էր Ասլան Կարացևը: Նա 4 սեթում պարտության էր մատնել բուլղարացի Գրեգոր Դիմիտրովին (2-6, 6-4, 6-1, 6-2): Կարացևը դարձել է մրցաշարի ամենամեծ անակնկալը: Նա թենիսի «բաց դարաշրջանի» (1968թ.-ից ի վեր) մեջ առաջին թենիսիստն է, որը Մեծ Սաղավարտի իր առաջին մրցաշրջանում հասնում է մինչև կիսաեզրափակիչ: Բացի այդ՝ 27-ամյա թենիսիստը 2000թ.-ից ի վեր առաջինն է, որը մրցաշարի ուղեգիր նվաճելով որոակավորման փուլի միջոցով՝ հասնում է կիսաեզրափակիչ: Համաշխարհային դասակարգման ցուցակում Կարացևը զբաղեցնում է 114-րդ հորիզոնականը: Վերջին անգամ նման ցածր վարկանիշով թենիսիստը Մեծ Սաղավարտերի կիսաեզրափակիչ հասել էր 2001թ.-ին (այդ տարվա Ուիմբլդոնի մրցաշարում հաղթեց աշխարհի 125-րդ ռակետ Գորան Իվանիշևիչը):

Կարացևի մրցակիցը կիսաեզրափակչում լինելու է մրցաշարի ռեյտինգ-ֆավորիտ սերբ Նովակ Ջոկովիչը: Աշխարհի թիվ մկե ռակետը քառորդ եզրափակչում 4 սեթերում հաղթեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևին (6-7, 6-2, 6-4, 7-6):

Կանանց քառորդ եզրափակչում անակնկալ հաղթանակ տարավ Չեխիան ներկայացնող Կարոլինա Մուխովան: Նա երեք սեթերում պայքարից դուրս թողեց մրցաշարի ֆավորիտ ավրստալուհի Էշլի Բարտիին (1-6, 6-3, 6-2): Ընդ որում, մինչ այս հանդիպումը Բարտին ոչ մի սեթ չէր զիջել մրցակիցներին: Կիսաեզրափակչում Մուխովան կհանդիպի ամերիկուհի Ջենիֆեր Բրեյդիին: Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են ամերիկուհի Սերենա Ուիլյամսը և ճապոնուհի Նաոմի Օսական:

Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան փետրվարի 20-ին ու 21-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1259 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի