Երևան
12 °C
ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի երեկվա հայտարարությունից հետո, ոստիկանության մի շարք նախկին ոստիկաններ նույնպես միացան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, կոչ անելով ոստիկանության ծառայողներին՝ չենթարկվել վարչապետի հրահանգներին և ուժ չկիրառել ժողովրդի դեմ:
Վարչապետի հրաժարականը պահանջող ոստիկանության նախկին ոստիկանների անուններն ուսումնասիրելիս, շարքում են հանրությանը հայտնի մի քանի անուններ, որոնք աշխատանքային գործունեության տարիներին աչքի չեն ընկել իրենց այսօրվա հորդորի՝ ուժ չկիրառելու պահանջը պահպանելու հարցում:
Գեներալ մայոր Աշոտ Գիզիրյանն օրինակ 2002 թվականին Երեւանի ներքին գործերի վարչության պետ աշխատելու տարիներին ՆԳ բաժնում ծեծի էր ենթարկել ԱԺ «Միասնություն» խմբակցության եւ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Հակոբյանին: Պատգամավորի խոսքով՝ իրեն պահել են քրեական հետախուզության վարչության պետի սենյակում: Մոտ 2.30-ին սենյակ է մտել Գիզիրյանը. երկու ոստիկաններ բռնել են Գեւորգ Հակոբյանի թեւերից, ինչից հետո Գիզիրյանը սկսել է ծեծել պատգամավորին:
Մյուս նախկին բարձրաստիճան ոստիկանը Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանն է: Դեռեւս 2013 թվականին մամուլը գրեց, որ Բաբակեխյանը ծեծի էր ենթարկել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի` Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանին: Սարգսյանի խոսքով՝ Շիրակի մարզային ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանն այնքան է հարվածել իրեն, որ ինքն ուշագնաց է եղել, եւ ուշքի գալով` տեսել է, որ Բաբակեխյանը ջուր է ցփնում իր վրա: Նախկին ոստիկանապետն այսպիսով ստիպել էր, որ Հ.Սարգսյանն իր վրա վերցնի Կարեն Եսայանի սպանությունը:
Աշխատանքային կարիրեայի տարիներին Բաբակեխյանը սկանդալների պակաս չի զգացել: 6-րդ վարչության պետի տեղակալի պաշտոնին լինելու տարիներին նա որպես վկա անցնում էր ՀՀ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի աղմկոտ սպանության գործով: Հիշեցնենք, որ Մհերյանը սպանվել է 2009-ի փետրվարի 3-ին՝ իր տան շքամուտքի մոտ՝ դիմահար կրակոցից, սակայն մինչև հիմա գործի հանգամանքները պարզված չեն: Փոխոստիկանապետի հայրը մշտապես հայտարարել է, որ իր որդու սպանության գործը «սարքելու» մեջ մեծ դերակատարություն են ունեցել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը և նրա հետ քավորսանիկական հարաբերությունների մեջ գտնվող Բաբակեխյանը:
Հայտարարության տակ ստորագրած մյուս բարձրաստիճան ոստիկանը գեներալ-լեյտենանտ Սաշիկ Աֆյանն է: Նա մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնը: Մարտի 1-ի մայր գործով նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն հետագայում քրեական հեապնդումը դադարեցվել էր՝ վաղեմության հիմքով: Ըստ ՀՔԾ-ի՝ Աֆյանը, 2008-ի մարտի 1-ին անցնելով պաշտոնեական լիազորությունները, այլ անձանց հետ կազմակերպել է Երևանի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողություները, դրանք ուղեկցվել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ: Այս ամենի հետևանքով քաղաքացիների իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։
Շերիֆ անունով հայտնի գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանն էլ 2008 թվականի մարտի 1-ին ղեկավարել է ներքին զորքերի ստորաբաժանումների գործողությունները: Այս գործով նա ունի վկայի դատավարական կարգավիճակ:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT