Երևան
12 °C
Այսօր լրանում է Մարտի 1-ի ողբերգական դեպքերի 13-րդ տարին: 2008 թվականի այս օրը սպանվեցին Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Աբգարյանը, Զաքար Հովհաննիսյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադեւոսյանը, Գրիգոր Գեւորգյանը, Սամվել Հարությունյանը:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սույն գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանը, նրա մտերիմներից ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, 2008-ին Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանը: Այս գործը մոտ 2 տարի է՝ գտնվում է դատարանում, սակայն դեռ դատաքննություն չի սկսվել. պաշտպանական կողմը տարբեր միջնորդություններով ձգձգում է դատական նիստերը:
Դատական նիստերի, դրանց ձգձգման վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի մի քանի հարցերին է պատասխանել Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
- Տիկին Սաֆարյան, մոտ 2 տարի է, ինչ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով քննությունը: Որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ՝ ընթացքն ինչպե՞ս եք գնահատում:
- Գնահատում եմ՝ շատ վատ: Սա դատական համակարգի պարտությունն է, երբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցում դրսևորվեց այսպիսի անարդարություն: Կարծում եմ՝ այստեղ կա նաև իշխանությունների մեղքը, որ 2,5 տարվա ընթացքում չկարողացավ դատական համակարգում լուրջ վերափոխումներ անել և ապահովել արդարության իրականացումը: Միգուցե չցանկացան ցնցումների ենթարկել մեզ, բայց մենք արդեն ցնցումների ենթարկված ենք, դա կարելի էր անել մի քանի ամսվա մեջ այն ձևաչափերով, որոնք գոյություն ունեն: Օրինակ՝ Եվրոպական դատարանների փաստերի հիման վրա դատարանների մաքրման աշխատանքներ կարող էին իրականացնել, քննություններ իրականացնելով՝ կարող էին վատ որակի դատավորներին հանել և այլն: Ես իմ առաջ հարց եմ դնում՝ արդյոք այն դատավորը, որը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործն է քննում, կարո՞ղ է այդ գործի ծանրության տակից դուրս գալ: Այս երկու տարիները ցույց տվեցին, որ պատրաստ չէ: Դատավորը նա չէ, ով պետք է նստի դատարանում ու բոլորին լսի, նա պետք է իրեն վերապահված գործառույթի շրջանակներում կարողանա գործին արագ տեմպ տալ և ողջամիտ ժամկետների քննությամբ ապահովել գործի արդարացի քննությունը: Բոլորիս ակնկալիքն այն է, որ համակարգը պետք է մաքրվի, և դա միայն դատարաններին չի վերաբերում, նաև իրավական համակարգին՝ ոստիկանություն, քննչական մարմիններ: Խմբավորումները, որոնք հիմա դրսում են, որոնք իշխանությունը վարկաբեկող քաղաքականություն են վարում, ազդեցություն ունեն նախկինում ձևավորված դատական համակարգի վրա: Ռեֆորմներ չանելը ի վնաս իշխանության է: Իշխանությունների դանդաղ գործելակերպն ազդեցություն ունեցավ դատական համակարգի վիճակի պահպանման վրա, դա էլ իր հերթին ազդեց արդարությունը վերականգնելու՝ ժողովրդի ցանկությունների վրա:
- Ե՞րբ եք պատրաստվում վերադառնալ նիստերին, ո՞ր դեպքում (տևական ժամանակ է, ինչ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները բոյկոտել են դատական նիստերը)։
- Երբ դատարանը կսահմանափակի պաշտպանության կողմի միջնորդությունները, երբ դատարանը պատշաճորեն կապահովի հավասար պայմաններ երկու կողմերի համար, մենք կգնանք դատարան: Բայց քանի դեռ դատարանում այս ամենը չի արվում, մենք ոչինչ չանելուն հաղորդակից դառնալ չենք ցանկանում:
- Տիկին Սաֆարյան, մոտ 2 տարի է՝ սույն գործով չի հաջողվում անցնել դատաքննության, այս միջնորդությունները կարո՞ղ են անվերջ քննվել դատարանի կողմից: Ի վերջո, դուք, որպես տուժող կողմ, ի՞նչ լուծում եք տեսնում:
- Միջնորդությունները կարող են անվերջ արվել, բայց կարող են անվերջ մերժվել նույն հիմքով լինելու պատճառով: Օրենքը թույլ է տալիս նույն հիմքով արված միջնորդությունը թողնել առանց քննության, միջնորդություններ էլ կան, որոնց լուծումը կարող է տրվել քննության ավարտին: Դատարանն ունի լծակներ, բայց դատարանի գործողություններում չկա կտրուկություն, լուծում տալու արագություն չկա: Միջնորդությունը, եթե կարելի է 15 րոպեում քննարկել, պե՞տք է դրա համար երեք ամիս ժամանակ ուզի դատավորը: Մտավախություն ունեմ, որ դատարանն ունի կաշկանդվածություն՝ անվերջ պաշտպանել պաշտպանության կողմերի իրավունքների հնարավորինս արդյունավետությունը, բայց տուժող կողմի մասին որևէ բան չի մտածում: Տպավորություն է, թե դատարանն ինչ-որ բանի սպասում է, սպասում է տեսնի, թե ինչ տեղի կունենա:
- Ձեր վերջին հարցազրույցներից մեկում նշել էիք, որ տարաձայնություն ունեք ներկայացված մեղադրանքի վերաբերյալ, նշել էիք, որ փաստական հանգամանքների մեջ այնպիսի շարադրանք կա, որը այլ հանցագործության մասին է խոսում, եւ պետք է որպես առանձին հանցագործություն դիտարկել, ինչը տեղի չի ունեցել: Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ շարադրանքի մասին է խոսքը:
- Ես բազմիցս ասել եմ՝ իշխանությունները համագործակցել են զինված խմբավորումների և օլիգարխիկ համակարգի հետ, և այդ համագործակցությունը ներկայացնում է հանցավոր համագործակցություն: Հանցավոր համագործակցության տարրերի շարադրանքը տեղ է գտել մեղադրական եզրակացության մեջ, և այդ արարքին առանձին գնահատական չի տրվել, այլ դիտվել է որպես սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունների ամբողջականություն: Բայց դա առանձին հանցագործություն է:
- Միջնորդություն ներկայացրե՞լ եք՝ տվյալ շարադրանքն առանձին հանցագործություն համարելու համար:
- Նախաքննության ընթացքում Վահե Գրիգորյանը (նախկին ներկայացուցիչ,-հեղ.) դիմել է, իսկ դատաքննության այս փուլում դեռ հերթը մեզ չի հասել, որպեսզի մենք կարողանանք որևէ միջնորդություն ներկայացնել եւ խնդրենք մեղադրող կողմին, որպեսզի վերաձևակերպեն մեղադրական եզրակացությունը:
- Այսօր լրանում է մարտի 1-ի ողբերգական դեպքերի 13-րդ տարին, ըստէության՝ ի՞նչ առաջընթաց կարող եք մատնանշել գործի բացահայտման ուղղությամբ:
- Ես կցանկանայի, որ սպանություններն իրականացնող մարդիկ այսօր հանրությանը հայտնի դառնային: Հասկանում եմ, որ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներ, բայց դա չի կարող արդարացնել նախաքննական մարմնի գործողությունների անարդյունավետությունը: Ես հույս ունեի, որ կլինեն լծակներ, լայնածավալ օպերատիվ աշխատանքի հնարավորություն, բայց տեսնում եմ, որ այս հարցում քննչական մարմինը և օպերատիվ աշխատողները զուգահեռաբար չեն կարողացել իրենց աշխատանքը կազմակերպել:
Դեռևս ՀՔԾ-ում գործի քննվելու ժամանակ ինձ մոտ կար տպավորություն, որ ավելի լավ կլիներ ՀՔԾ-ն ունենար իր օպերատիվ աշխատողները, ովքեր համագործակցելով կաշխատեին, որովհետև կյանքը ցույց տվեց, որ ԱԱԾ-ում այնպիսի իրավիճակ է եղել, որ այդ աշխատանքը չէր արվի: Հատկապես, երբ Արթուր Վանեցյանն է եղել ԱԱԾ տնօրենը, և հիմա մենք տեսնում ենք, թե ում կողքին է կանգնած նա: Ես կարծում էի՝ այս սպանությունների հայտնաբերման հարցում նոր թափ կլինի ԱԱԾ հաջորդ ղեկավարի պաշտոնավարման ժամանակ, բայց էլի ամեն բան մնացել է նույն մակարդակում: Ես իմ կողքին նստած տուժողի իրավահաջորդներից ամաչում եմ, նրա համար, որ համակարգը չի կարողանում միասնականություն ձևավորել այդ սպանությունները բացահայտելու հարցում: Սպանողները մեր կողքին են, քայլում են փողոցներով, և շատերն անուններով գիտեն, թե ովքեր են կրակել ժողովրդի վրա, գործն անհուսալի կորած չէ, բայց պետք է գործնական քայլեր արվեն, արդյունք այդպես կարող ենք ունենալ:
- Մայր գործով նախաքննության ընթացքից տեղյա՞կ եք, ինչ գործողություններ են իրականացվում:
- Ընթացքից տեղյակ չեմ, բայց դրա վերաբերյալ քննությունը պետք է թափանցիկ լինի, եթե առաջընթաց կա, տուժողների իրավահաջորդները պետք է իմանան դրա մասին: Քանի որ դրա մասին ոչինչ չգիտենք, հետևաբար չենք կարող ասել, որ այնտեղ կա առաջընթաց:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին
Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները
ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ
Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ
Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է
Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ
ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել
Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները
Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից
Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ
Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է
Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ
Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է
Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան
ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել
Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր
Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան
Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն
ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա
Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը
Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան
Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ
Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը
Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը
Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT