Պատասխան տվին՝ տվին, չէ՝ կդիմենք ծայրահեղ քայլի. գերեվարված զինվորների մայրերը Շիրակի մարզպետարանում են

Շիրակի գերեվարված զինվորների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել մարզպետարանի շենքում: Կեսօրից սկսած՝ նստել են շենքի մուտքի և դրան հարակից աստիճաններին ու պահանջում են հստակ պատասխան տան, թե երբ են իրենց որդիները վերադարձվելու Հայաստան:

Ասացին՝ իրենց մինչ այս պահը հստակ պատասխան չեն տվել, միայն հորդորել են համբերել ու սպասել: «Բայց էս մոլորությամբ ինչքան կարելի է սպասել: Գոնե իմանանք, թե ինչ կկատարվի: Ամեն ամսվա վերջ կսպասենք: Հա կըսեն՝ էս ամսվա վերջին կբերենք, հա կըսեն՝ էն ամսվա 15-ին կբերենք: 12 հատ ամիս կա, է հետո՞: Ըսենք թե մենք ստեղ սպասենք, ըբը էն երեխեքը ընդեղ ի՞նչղ կսպասեն, մենք ինչ գիտենք ախր, հլը իրանց վիճակը պատկերացրեք»,- լրագրողների հետ զրույցում ասացին ծնողները:

«Թող վարչապետի հետ նշանակեն հանդիպում, բայց վաղվա օրով: Ճիշտ է, անցած անգամ հանդիպանք, բայց էլի գուզենք, որովհետև հստակ բան չսեց ինքը էն ժամանակ: Մեզի հստակ պատասխան է պետք մեր երեխաներին բերելու մասին: Անընդհատ էսօր-էգուց կենեն, էլ հնարավոր չէ սպասելը: Թող մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, երկրի ղեկավարը գա, պատասխան տա»,- ասաց մայրերից մեկը:

Ծնողները նշեցին, թե մինչև վաղը կսպասեն այն անձին, որը կկարողանա գալ Գյումրի և հստակ ու ճիշտ պատասխանել ծնողների հարցերին: Հակառակ պարագայում կդիմեն ծայրահեղ քայլի: Թե ինչ քայլի, չասացին, բայց նշեցին՝ ինչքան պետք լինի, կմնան մարզպետարանում: Այսօր դեռ ելումուտը կթույլատրեն, վաղվա համար որոշում չունեն հիմա:

«Արդեն 80 ու ավելի օր մենք մեր երեխեքին չենք տեսել, 4 ամսի է՝ կսպասենք: Ինչքան երկրցավ, ըդքան երեխոնց դրությունն ավելի կվատընա: Մենք կխնդրենք, որ արագ վերադարձնեն: Մեր երեխեքը սաղ-սալամաթ վերադառնան: Մենք ինչ ձևի հանձնել ենք, էդ ձևի էլ դիմավորենք: Դառել ենք հոգեկան հիվանդ: Ամենացավալին էն է, որ մեր երեխեքը գերեվարվեցին հրադադարից մեկ ամիս հետո»,- նշեցին ծնողները՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ իրենք ոչ մի կուսակցության հետ կապ չունեն, ընդամենը պահանջում են իրենց որդիներին:

Հիշեցնենք, որ նախորդ ակցիայի ժամանակ գերեվարված զինվորների ծնողները պահանջել էին հանդիպում ՀՀ և ԱՀ նախագահների հետ: Ասացին՝ մինչ օրս ոչ մեկի կողմից արձագանք չի եղել:

«Մենք ո՛չ էս կողմեն ենք, ո՛չ էն կողմեն: Մեռած ենք ու թաղած չենք: Մեր ընտանիքների մեջ սուգը քիչ է, անընդհատ կռիվ է, իրար հետ կկռվինք, հարևանների հետ կկռվինք, էլ չիդենք, թե մեզի ինչղ պահենք, ինչ էնենք: Լավ, մենք մեր գլուխն առնինք ուր էրտանք, ինչ էնենք, որ պատասխան տան մեզի»,- հուսահատված ասացին գերեվարվածների ծնողները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2199 դիտում

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում