Երևան
12 °C
Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է 2019-2020 ուստարվա «Հայոց Եկեղեցու պատմություն» (ՀԵՊ) առարկայի հանրապետական օլիմպիադայի՝ ՀՀ մարզերից և Արցախից ժամանած քսանմեկ դիպլոմակիրներին և մի խումբ ուսուցիչների։
Հանդիպմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն և ՀԵՊ հանրապետական առարկայական հանձնաժողովի նախագահ Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է օլիմպիադայի փուլային կազմակերպման ընթացքը և արձանագրված արդյունքները։
Հայր Զաքարիան ուրախությամբ նշել է, որ 16 տարիների ընթացքում «Հայոց Եկեղեցու պատմությունը» դարձել է աշակերտների սիրված առարկաներից և իր ուրույն տեղն ունի առարկայացանկում։
Այնուհետև պատանիներին իր հայրական օրհնությունը և շնորհավորանքներն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունն ընդգծել է, որ իր համար ուրախություն է տեսնել առարկայի հանդեպ ցուցաբերվող մեծ հետաքրքրությունը, ինչի վկայությունը նաև տարեցտարի օլիմպիադաներում արձանագրվող արդյունքներն են։
Անդրադառնալով 16 տարի առաջ հայրենի իշխանությունների հետ համագործակցաբար հանրակրթական դպրոցում ներդրված «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առաքելությանը՝ Ամենայն Հայոց Հայրապետը նշել է, որ նպատակն էր մատաղ սերնդին հաղորդ դարձնել Հայոց Եկեղեցու ծոցում ստեղծված ազգային, հոգևոր և մշակութային արժեքներին։ Շեշտվել է, որ առարկայի դասավանդումը հայագիտական մյուս առարկաների հետ նպաստում է ազգային ինքնության և նկարագրի ձևավորմանը։
Հայրապետը ընդգծել է, որ առարկայի միջոցով աշակերտներին հնարավորություն է տրվում ծանոթանալ ոչ միայն Հայոց Եկեղեցու պատմությանը և վարդապետությանը, այլև քրիստոնեական մյուս եկեղեցիներին ու տարբեր կրոններին, ինչն օգնում է հայորդիներին ճիշտ կերպով կառուցել իրենց հարաբերությունները բազմակրոն աշխարհի և տարբեր աշխարհայացքի տեր մարդկանց հետ։
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը հորդորել է աշակերտներին լավ սովորել, շարունակ կրթել միտքն ու հոգին՝ իրենց գիտելիքներով, դավանած արժեքներով և հայրենասեր նկարագրով դառնալու ազգի արժանի զավակներ և նպաստելու հայրենիքի հզորացմանը, խաղաղ ու անվտանգ կյանքի կերտմանը։
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս ներկա մանկավարժների, նաև իր գնահատանքն է փոխանցել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի բոլոր ուսուցիչներին ազգանվեր ծառայության համար՝ հավելելով, որ վերջին արցախյան պատերազմում զինապարտ հայորդյաց դրսևորած ոգին և սխրանքները նաև իրենց անտրտունջ, նվիրյալ աշխատանքի արդյունքն են։ Վեհափառ Հայրապետը արձանագրել է, որ 44-օրյա պատերազմն ավելիով ցույց տվեց կարևորությունը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի և հայագիտական մնացյալ առարկաների՝ սերունդների հայեցի դաստիարակության և ազգային դիմագծի կերտման գործում։
Առարկայի հետագա դասավանդման շուրջ արտահայտված մտահոգություններին ի պատասխան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը լուսաբանություններ է տվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախորդիվ արտահայտած կեցվածքի և ԿԳՄՍ նախարարության կողմից վերջերս ներկայացված մոտեցումների ոչ ընդունելի նկատվելու վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ Կրթական հարցերով ենթախումբն առաջիկա օրերին վերստին Հայոց Եկեղեցու դիրքորոշումները կհանձնի կրթության պետական լիազոր մարմնի ուշադրությանը։ Այս առնչությամբ նշվել է նաև, որ խնդրին անդրադարձ է կատարվել նաև օրեր առաջ գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում։
Հանդիպման ավարտին օլիմպիադայի հաղթողները Վեհափառ Հայրապետից ստացել են նվերներ, ապա ուսուցիչների ուղեկցությամբ այցելել Մայր Աթոռի թանգարաններ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT