Երևան
12 °C
Վերջին շրջանում լուրեր են պտտվում Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում չարաշահումների վերաբերյալ:
Խոսքը մասնավորապես այն մասին է, որ ծառերի էտումից ստացված բնափայտը վաճառվել է: Այն դեպքում, երբ դա պետք է անվճար տրամադրվի կարիքավորներին: Նշվում է նաեւ թափոնների տեսակավորման արդյունքում հավաքված ստվարաթղթի վաճառքի մասին:
Ամեն տարի Երեւան քաղաքի չորացած ծառերի հատումներից եւ ճյուղերի էտումից ստացված բնափայտը Երեւանի քաղաքապետարանը բաժանում է անապահով ու կարիքավոր ընտանիքներին, որպես աջակցություն: Այս տարի նախատեսված էր այդ փայտը, առաջնահերթության կարգով, տրամադրել նաեւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների կարիքավոր ընտանիքներին։
Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, ՀՈԱԿ-ի հավաքած փայտը հասցեատերերին չի հասել կամ հասել է գումարի դիմաց:
«Հայկական ժամանակը» հարցում էր ուղարկել «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ՝ խնդրելով մեկնաբանել վառելափայտի մասին տարածված լուրերը, նաեւ հայտնել, թե ինչ առաջնահերթությամբ են ընտրվում աջակցություն ստացող ընտանիքները եւ նախորդ մեկ տարվա ընթացքում քանի ընտանիքի ու քանի խորանարդ մետր փայտ է տրամադրվել:
ՀՈԱԿ-ից հայտնել են, որ համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի էտումից եւ չորացած ծառերի հեռացումից 2020 թվականի ընթացքում առաջացած փայտանյութը տրամադրել են Երեւանի վարչական շրջաններին։
Ընդհանուր վարչական շրջաններին տրամադրվել է 800 խմ վառելափայտ։ Ընտանիքների ցանկը եւս կազմվել է վարչական շրջաններում:
Վառելափայտը տրամադրվել է սոցիալապես անապահով այն ընտանիքներին, որոնք՝
- 4 եւ ավելի անչափահաս երեխա ունեն,
- ռազմաճակատ մեկնած եւ անչափահաս երեխաներ ունեցող մարտիկների ընտանիքներ են,
- այն ընտանիքներին, որոնք տվյալ պահին վառելափայտի խիստ կարիք ունեին:
Թե քանի ընտանիք եւ յուրաքանչյուրը քանի խմ վառելափայտ է ստացել, ՀՈԱԿ-ից չեն մանրամասնել:
Ինչ վերաբերում է հասցեատերերին վառելափայտը գումարի դիմաց տրամադրելուն կամ ընդհանրապես չտրամադրելուն, պատասխանել են. «Այդ լուրերը ստահոդ են, անհիմն, եւ մեկնաբանության ենթակա չեն»։
Իսկ ստվարաթղթի վաճառքի հարցում չարաշահումների ու յուրացումների մասին մեր հարցը «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն անպատասխան է թողել:
Նկատենք, որ խնդրի շուրջ առաջացած աղմուկից հետո Թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է: Ազատվել է նաեւ տվյալ վարչության Աջափնյակ թաղամասի պատասխանատու Վարդգես Զուռնաչյանը:
«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հետաքրքրվել էինք, թե ճի՞շտ են արդյոք շրջանառվող լուրերը, որ վարչությունը ստվարաթղթի վաճառք է իրականացրել, խնդրել էինք նշել, թե ինչու են ազատվել Հովհաննիսյանն ու Զուռնաչյանը: ՀՈԱԿ-ից միայն հայտնել են, որ վերջիններս ազատվել են սեփական դիմումի համաձայն։
Հայկ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Վերջնիս խոսքով՝ նման որոշման պատճառը ՀՈԱԿ-ի տնօրինության հետ տեւական ժամանակ ունեցած անհամաձայնություններ են եղել, որոնք վերջին շրջանում արդեն անհամատեղելի էին դարձել միասին աշխատելու հետ: Իսկ վարչությունում ստվարաթղթի վաճառքի մասին շրջանառվող լուրերին Հովհաննսիյանն արձագանքեց մեկ բառակապակցությամբ՝ ֆեյք նյուզ:
«Իմ գնալու ժամանակ աշխատանքից ազատվել են ցանկացել մարդիկ, որոնք եկել էին ինձ հետ աշխատելու: Զուռնաչյանը իմ վարչության Աջափնյակի պատասխանատուն է եղել: Երբ որոշել եմ, որ պիտի դուրս գամ, ընկերս էլ է ազատվել: Էլի եղել են մարդիկ, որ ցանկացել են ազատվել, բայց չեն արել»,- ասաց Հայկ Հովհաննիսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT