Երևան
12 °C
Մեր օրերում սոցիալական ցանցերն ու առցանց կայքերը գումար վաստակելու լավագույն միջոցներից են դարձել: Եվ դրանից առատորեն օգտվում են շատերը, այդ թվում՝ հանրությանը հայտնի դեմքերը, որոնք իրենց մեծաթիվ լսարաններն օգտագործում են, ասենք, օրինակ, որևէ բան գովազդելու համար:
Արդեն մի քանի ամիս գործող kololak.com կայքը նմանատիպ մի հարթակ է, պարզապես այս անգամ հայտնի դեմքերը դրա միջոցով առաջարկում են գումարի դիմաց տեսաուղերձի միջոցով շնորհավորել պատվիրատուի նշած անձանց՝ ծննդյան օրվա, ամուսնության, նշանադրության կամ որեւէ տոնի կապակցությամբ: Շնորհավորանքի տեքստն ուղարկում է պատվիրատուն:
Հարթակում նշված է, որ տեսաուղերձի մեկ ընդհանուր արժեք գոյություն չունի, այն, տարբեր է յուրաքանչյուր արտիստի համար և նշված է անհատական էջում։ Դա կարող է, սակայն, երբեմն փոփոխման ենթարկվել արտիստի որոշմամբ:
Այսպիսով՝ ուսումնասիրելով «Կոլոլակ»-ում գրանցված արտիստներից մի քանիսի սահմանած գնային սանդղակը՝ նկատեցինք, որ դերասան-երգիչ Կարեն Ասլանյանը, որը հանրությանն առավել հայտնի է սերիալներից, ըստ կայքում գրանցված տվյալների, մեկ շնորհավորական տեսաուղերձ հղելու համար 150,000 դրամ գումար է ուզում: Ի դեպ, նախագծում գրանցված մյուս արտիստների համեմատ նրա սահմանած արժեքը ամենաբարձրն է:
Տեսաուղերձ հղելու համար սահմանած բարձր արժեքով Կարեն Ասլանյանին հաջորդում են ամուսիններ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը: Նրանց սահմանած գինը 129,000 դրամ է, ընդ որում՝ յուրաքանչյուրը առանձին:
Իսկ պարուհի Վիկա Մարտիրոսյանը և իր փոքրիկ երգչուհի դուստրը՝ Նանուլը, 99,000 դրամ են սահմանել իրենց մեկ տեսաուղերձ հղելու արժեքը: Ընդ որում, նրանք նույնպես առանձին են ներկայացված կայքում:
Վիկա Մարտիրոսյանի և Նանուլից հետո համեմատաբար ցածր արժեք են առաջարկում հաղորդավար-հումորիստ Տիգրան Գևորգյանը և երգիչ Գոռ Սուջյանը: Տիգրանը 79,000 դրամ է սահմանել մեկ տեսաուղերձ հղելու արժեքը, իսկ Գոռը՝ 75,000:
Իսկ ահա երգչուհի-դերասանուհի Դիանա Մխիթարյանը և հումորիստ Մարիա Թադևոսյանը տեսաուղերձը 59,000 դրամով են հղում:
Հումորիստներ Զառա Մինասյանը և Լիլի Մորտոն պատրաստ են 49,000 դրամով հղել շնորհավորական ուղերձ: Ի դեպ, կրկին յուրաքանչյուրը առանձին:
Նրանց տեսաուղերձ հղելու սահմանած ցածր արժեքով հաջորդում են երգչուհի Սոնա Շահգելդյանը և դերասան Լևոն Հարությունյանը, որոնք մեկ տեսաուղերձի արժեքը սահմանել են 39,000 դրամ:
Իսկ հաղորդավար-շոումեն Արտյոմ Մարկոսյանը, երգչուհիներ Ալլա Լևոնյանը, Սիլվա Հակոբյանը և դերասան Վահագն Գալստյանը մեկ տեսաուղերձ հղելու համար ուզում են 29,000 դրամ:
19,000 դրամով պատրաստ են տեսաուղերձներ հղել դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, հաղորդավար Եգոր Գլումովը, դերասան-հումորիստ Անդրանիկ Հարությունյանը և դերասան-պրոդյուսեր Սերգեյ Դանիելյանը:
Տեսաուղերձ հղելու ամենացածր արժեքը, ըստ կայքի տվյալների, ի թիվս այլոց, սահմանել են նաև շոումեն-երգիչ Սամվել Գրիգորյանը և երգչուհի Ջուսը: Նրանք ծառայությունը մատուցում են ընդամենը 15,000 դրամով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT