Թխվածքով սուրճ եմ խմել ու երազանք պահել. մուրացկանություն անող տղամարդը, ի նշան շնորհակալության, նաեւ մաքրում է տարածքը

16/03/2021 schedule10:59

37-ամյա Տիգրանը, ապրուստի բավարար միջոց չունենալով, մուրացկանություն է անում Երեւանի Արշակունյաց պողոտայի վերգետնյա անցման տարածքում: Վերնանցումի աստիճանները, որտեղ օրվա մեծ մասը անցկացնում է Տիգրանը, ամեն օր պարտադիր մաքրվում են հենց նրա կողմից: Սա, իր խոսքով, կարծես այն փոքր ներդրումն է հաշմանդամության երկրորդ կարգ ունեցող մարդու կողմից, որը շնորհակալ է լինում այն մարդկանց, որոնք անտարբեր չեն անցնում իր կողքով՝ դրսեւորելով կարեկցանք եւ օգնություն ցուցաբերելով:

Տիգրանն ունի մանկական ուղեղային կաթված, քայլում է հենակներով, ամսական ստանում է 26.500 դրամ նպաստ, սակայն գումարը բավարար չէ ապրելու համար: Նա ավելի շատ սիրում է խոսել անցյալի մասին, քան ներկայի: Անցյալում բարեկեցիկ կյանքով ապրող Տիգրանը մի առանձին ջերմությամբ է հիշում մորը, որին կորցրել է երկու տարի առաջ, բայց նրա մասին  հիշողություններն ավելի պայծառ են ու լուսավոր: Հայրը վաղուց է մահացել, նույնիսկ չի հիշում նրան: Դառնացած պատմում է, որ «Օպերայում» գտնվող իրենց տունը կորցնելուց հետո մոր հետ որոշ ժամանակ ապրել են վարձով. անցել են շատ դժվարությունների ու փորձությունների միջով: Մայրիկի մասին խոսելիս էլ անկեղծ հուզվում է, կոշտ ձեռնոցներով՝ փորձում մաքրել արցունքները: 

«Մայրս իմ ընկերն էր, իմ միակ հարազատը, ում հետ անգամ դժվարություններով ապրելը իսկական երջանկություն էր: Հիմա ապրելու իմաստն էլ այն չէ. ապրում եմ՝ մինչեւ որ…»,- չի շարունակում: Ու մի քանի րոպե լռելուց հետո լրացնում է մայրիկի մասին ջերմ հիշողություններն ու պատմությունները այն մասին, որ մայրը՝ Կարինե Վարդանյանը, մանկավարժական համալսարանում դասախոս է եղել (թեեւ մի կարճ ժամանակահատված), ու ինքը հպարտանում է իր մայրիկով: Մոր մահից հետո կյանքի նկատմամբ մի տեսակ անտարբերություն ու սառնություն զգացող Տիգրանը ցավով է նշում, որ ազգականների մեծ մասի հետ շփումը կորցրել է, բայց հեռավոր ազգականներից մեկը իրեն ապաստան է տվել Նոր Նորքի հանրակացարանի՝ իրենց բնակարանում, հիմա այնտեղ է ապրում 65 տարեկան կնոջ ու նրա երկու երեխաների հետ: Թեպետ խոստովանում է, որ մուրացկանություն սկսել է անել դեռ 16 տարեկանից, բայց այսօր էլ ստիպված է շարունակել, քանի որ առողջական խնդիրների պատճառով այլ բան չի կարող անել: Դիմել է մի քանի տեղ՝ պահակ աշխատելու խնդրանքով, բայց մերժել են՝ ասելով, որ չի կարողանա:

«Այստեղ համեմատաբար մարդկանց հոսքը շատ է, ու արդեն շատերն էլ ինձ ճանաչում են եւ օգնում, դրա համար եմ այստեղ գալիս, ու այդպես ամեն օր՝ անկախ եղանակից՝ առավոտյան ժամը տասից մինչեւ յոթը»,- ասում է Տիգրանը: Մեր հանդիպման ժամին էլ առատ անձրեւ էր տեղում, եւ Տիգրանը պատսպարվել էր մի անկյունում:

Չնայած Տիգրանը շատ չի սիրում խոսել հիվանդության մասին, բայց անընդհատ ծունկն է բռնում ու նշում, որ միակ խնդիրը ոտքերի ցավն է, որն անընդհատ հիշեցնել է տալիս դեղ առնելու անհրաժեշտության ու վիրահատության մասին, որի համար անհրաժեշտ միջոցներ չունի:   

«Ամսական 26.500 դրամ թոշակ եմ ստանում, ամեն օր մոտավոր 3 հազարի չափ գումար եմ հավաքում: Ճիշտ է, թաղապետարանից էլ եմ երբեմն օգնություն ստանում՝ սնունդ, բայց ինձ տեղ տվող ընտանիքին ես էլ իմ աշխատանքով ուզում եմ ինչ-որ ձեւով օգնած լինել: Նույնիսկ այս տարածքում էլ մի լավ բան եմ ուզում անել ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկն է ինձ ասում կամ ստիպում, այլ զուտ իմ խղճի համար՝ որպես ինձ լավություն անող մարդկանց ի պատասխան եւ ի նշան շնորհակալության»,- ասում է նա:

Տիգրանը բարի եւ կարեկից մարդկանց հոգատար վերաբերմունքից առանձնակի ջերմություն է ստանում, բայց երբեմն թարս աչքով նայողներից էլ չի նեղանում.

«Ձեռքիս ձեռնոցներս էլ մի կին է տվել, հետն էլ մեկ ամսվա համար Բ-12 վիտամին է տվել: Հիմնականում հագուստներ եմ օգնություն ստանում»,- հուզմունքով ասում է նա: Բայց նաեւ նշում է, որ այսօր մարդկանց մեջ սերն է պակասել: Ինքը չի նեղանում ոչ մեկից ու ոչ մի բանից: Նա հասկանում է, որ հազար ու մի խնդիր ունեն բոլորն էլ, հոգսեր ու նյարդային ապրումներ, այն էլ՝ հատկապես հիմա:

«Կարեւորը՝ բեռ չլինես ուրիշների համար: Ես այսպես եմ մտածում, ու թեկուզ աննշան, բայց  քո ուժերի չափով փորձես օգտակար լինել: Ա՛յ օրինակ, որ ինձ օգնող լիներ, մյուս կողմի  աստիճաններն էլ հաստատ կմաքրեի, թե չէ էդ ինչ վիճակ է, կեղտոտ աստիճաններով ամեն օր քայլում են մարդիկ՝ կարծես ոչինչ չնկատելով,- ցրտից կծկված՝ ասում է ու վերջում թույլ շշնջում,- երեկ ծննդյանս օրն էր, 37 տարեկան եմ դարձել. թխվածքով սուրճ եմ խմել ու առողջանալու երազանք պահել»:

Մարիամ Գևորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3062 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը