«Պետք է լինեն արտահերթ ընտրություններ». Թանկյանը՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել Vulture կայքին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

Լրագրողի դիտարկմանը՝ հետխորհրդային Հայաստանում գրանցված ընտրակեղծիքների ու խորհրդարանում արձակված կրակոցների մասին տեղեկանալիս կարծիք է ձևավորվում, որ Ամերիկան կարող է հեշտությամբ գնալ նույն ճանապարհով: Այս պարագայում ինչպե՞ս կարող է նա հանգիստ լինել, երբ հայրենիքում և այն երկրում, որը ներկայումս տուն է անվանում, անհնազանդություններ են տիրում, Թանկյանը պատասխանել է.

«Ողբերգական է: Արցախում պատերազմը պարտվելուց անմիջապես հետո ստորագրված ամոթալի զինադադարին (ես ասում եմ՝ «ամոթալի», որովհետև լավ է, որ պատերազմը դադարեց, և այլեւս մարդիկ չէին զոհվի, բայց հրադադարի կետերը շատ վնասակար էին հայ ազգի համար), հետևեց Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած անկարգությունը: Կարճ ժամանակ անց Կապիտոլիումում տեղի ունեցավ նույն բանը: Դա ինձ ստիպեց զգալ, որ այն, ինչ կատարվում է աշխարհում, շատ փոխկապակցված է: Ես կասեի, որ շատ մարդկանց ցույցերի են տանում այն ուժերը, որոնք շատ-շատ էգոիստ են իշխանությունը զավթելու հարցում, և դա նույնն է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»:

Անդրադառնալով հարցին՝ պատերազմից հետո Հայաստանի քաղաքացիների շրջանում տարակարծություններ են առաջացել՝ արդյոք վարչապետը պե՞տք է շարունակի պաշտոնավարել, թե՞ ոչ, այս կապակցությամբ ի՞նչ դիրքորոշում ունի ինքը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, Թանկյանը ասել է, որ նոյեմբերի 10-ի զինադադարից ի վեր հայերը սգում են ոչ միայն զոհված երիտասարդների, այլ նաև դիկտատուրայի ու անպատժելիության մթնոլորտում շարունակական հարձակումների հետևանքով կորսված 2500-ամյա պատմական հայրենիքի համար:

«Դա ակնհայտորեն Հայաստանում ստեղծում է անկայունություն և մեծ զայրույթ է առաջացնում Նիկոլ Փաշինյանի ներկայիս Կառավարության նկատմամբ: Նա հեղափոխական առաջնորդն էր, որը սկսեց կառավարել 2018-ի թավշյա հեղափոխությունից՝ Հայաստանի պատմության համար կուլմինացիոն պահից ի վեր»,- նկատել է նա:

Թանկյանը նաև նշել է, որ փողոցում գտնվող ընդդիմությունը բաղկացած է տարբեր կուսակցություններից, նրանց մեծ մասը կապված են հին իշխանությունների հետ և նույնիսկ խորհրդարանում ներկայացված չեն ու փորձում են օգտագործել պատերազմում պարտությունը և վերադարձնել իշխանությունը.

«Նրանցից շատերը կապված են հին իշխանությունների վարչակարգերի հետ, որոնք փորձում են վերադարձնել իշխանությունը՝ որպես արդարացում օգտագործելով պատերազմում Հայաստանի պարտությունը: Դա շատ տհաճ իրավիճակ է: Մարդիկ զայրացած են: Հայերի մեծամասնությունը այժմ գտնվում է մի վիճակում, երբ չի պատկերացնում՝ որ ուժին կարող է սատարել: Շատերը բարկանում են Կառավարությունում տեղի ունեցածի պատճառով: Կան պատերազմի՝ սխալ ղեկավարման ու այլ թեմաների շուրջ չպարզաբանված հարցեր: Բայց մարդիկ նաև չեն վստահում նախկին օլիգարխիկ վարչակարգերին, որոնք շուրջ 20 տարի շարունակ գողացել են քաղաքացիներից»,- ասել է ռոք երգիչը:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում միակ լուծումը նոր արտահերթ ընտրություններն են, որոնց մասին խոսել է գործող Կառավարությունը, և արտահերթ ընտրությունները պետք է լինեն ավելի շուտ, քան՝ հերթականը: Ընդդիմությունը, Թանկյանի խոսքերով, դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, քանի որ կասկածներ ունի՝ իրենց ուժերը անգամ այդ պարագայում ավելի քիչ վստահություն կստանան, քան պատերազմում պարտված իշխանությունը:

«Միակ ճանապարհը հիմա ժողովրդավարությունն է: Բանակը չպետք է ստանձնի ղեկավարումը: Ընդդիմությունը՝ ևս: Ոչ ոք պարզապես չպետք է խլի իշխանությունը: Պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ: Եվ դրանք պետք է լինեն 2,5 տարուց ավելի շուտ, երբ չի մոտենա հերթական ընտրությունների ժամկետը: Սա այն է, ինչ ես կարծում եմ»,- եզրափակել է նա:

Գագիկ Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3989 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս