Հակասություններ AstraZeneca պատվաստանյութի շուրջ. արդյունավետ է այն արդյոք, թե ոչ

Վերջին շրջանում Եվրամիության մի շարք երկրներ հրաժարվել են կորոնավիրուսի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութից: Պատճառը Եվրամիության և Մեծ Բրիտանիայի պատվաստված 17 միլիոն քաղաքացուց 40-ի մոտ թրոմբի առաջացումն է հետպատվաստումային շրջանում:

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ երկրները պատվաստանյութից հրաժարվելուց առաջ համեմատել են՝ արդյոք առաջացած առողջական խնդիրը պատվաստված անձանց մոտ ավելին է կազմում, քան չպատվաստվածների մոտ. «Նման որոշում երկրները կայացնում են այն դեպքում, երբ տեսնում են՝ կա վիճակագրական նորմայից շեղում: Համեմատում են, թե, ենթադրենք, 17 միլիոն չպատվաստված մարդկանց շրջանում քանիսն է, որ ունի այդ խնդիրը, իսկ 17 միլիոն պատվաստված մարդկանց շրջանում քանիսը: Հիմա, մենք ունենք իրավիճակ, որ դադարեցվել է պատվաստանյութի օգտագործումը, հետևաբար առաջացրած առողջական խնդիրը ավելի բարձր է եղել պատվաստվածների մոտ, քան չպատվաստվածների»:

Զաքարյանի խոսքով՝ բարդությունները կարող են առաջանալ ցանկացած պատվաստանյութի դեպքում, ինչպես դեղամիջոցների դեպքում է: Բայց կան պատվաստանյութեր, որոնց դեպքում մինչև այսօր որևէ խնդիր չի առաջացել. «Բարդություններ կարող են առաջանալ ինչպես ցանկացած դեղորայքի, այնպես էլ պատվաստանյութերի դեպքում, հարցը նրանում է, թե որքանով է առաջացած բարդությունը նորմայից շեղվում: Եթե նորմայից շեղումը մեծ է, այդ դեպքում այդ պատվաստանյութը շուկայից կա՛մ հանում են, կա՛մ էլ դադարեցնում դրա օգտագործումը: Մենք տեսնում ենք նաև, որ կան այլ պատվաստանյութեր, որոնք արդեն մասսայական կիրառվում են, օրինակ՝  «Sputnik V», «Pfizer» պատվաստանյութերը և դրանց դեպքում ոչ մի խնդիր ի հայտ չի եկել և շատ հավանական է, որ չի լինի»:

Մասնագետը ընդգծում է, որ չնայած պատվաստանյութերի հետ կապված բացասական ինֆորմացիաններին, պետք է հիշել, որ համավարակի կանխարգելման, բնականոն կյանքի վերականգնման ու մահացության դեպքերի նվազման միակ արդյունավետ լուծումը պատվաստանյութն է. «Առաջիկայում համավարակի դեմ արդյունավետ պայքարի միակ միջոցը պատվաստվելն է: Մարդիկ, եթե ուզում են չհիվանդանալ, նորմալ, բնականոն կյանքի վերադառնալ, պետք է պատվաստվեն: Պատվաստումը միակ լուծումն է, մարդիկ կարող են կասկածներ ունենալ դրա վերաբերյալ, դա բնական է, բայց պետք է այդ մարկանց հետ աշխատանք տանել, բացատրել, որ վիրուսի դեմ պայքարի միակ միջոցը դա է»:

Հայաստանի առողջապահության նախարարությունն էլ այսօր հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ վերը նշված 17 մլն անձանց տվյալների մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չկա թոքային զարկերակի էմբոլիայի, խորը երակների թրոմբոզի կամ թրոմբոցիտոպենիայի առաջացման ռիսկի աճ որևէ սեռային, տարիքային խմբում, կոնկրետ երկրում կամ կոնկրետ խմբաքանակում: Գերատեսչությունը հավելում է, որ հաղորդված դեպքերի թիվը շատ ավելի ցածր է, քան թրոմբոզի այն հարյուրավոր դեպքերը, որոնք ակնկալվում են բնակչության ընդհանուր պոպուլյացիայում: Միևնույն ժամանակ, նախարարությունը շեշտում է՝ COVID-19-ի դեմ պատվաստումները չեն կարող նվազեցնել այլ պատճառներով պայմանավորված մահացությունը: Նման դեպքերը կշարունակեն գրանցվել նաև պատվաստումից հետո` չունենալով պատճառահետևանքային կապ պատվաստման հետ:

«Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում կիրառվել է մոտ 20մլն դեղաչափ «Pfizer» ընկերության պատվաստանյութ և 20մլն դեղաչափ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ և իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ երկու պատվաստանյութի մեկ դեղաչափի արդյունավետությունը նույնն է: «AstraZeneca» պատվաստանյութի արդյունավետությունը 70 տարեկանից բարձր տարիքի անձանց շրջանում անախտանիշ դեպքերի կանխարգելման առումով ավելի բարձր է, քան «Pfizer»-ինը: Շոտլանդիայում «AstraZeneca» պատվաստանյութի արդյունավետությունն ավելի բարձր է բոլոր տարիքային խմբերում հոսպիտալացումների կանխարգելման առումով: Երկու պատվաստանյութերն էլ նվազեցնում են հոսպիտալացման և մահվան դեպքերի առաջացման ռիսկը,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ»:

Հավելենք, որ «COVAX Facility»-ի միջազգային պլատֆորմի միջոցով Հայաստանին առաջարկվել է նաև «AstraZeneca» պատվաստանյութը: «AstraZeneca» ընկերությունը տարածած հաղորդագրությունում շեշտում է, որ իրենց պատվաստանյութի անվտանգության և որակի առումով չկա որևէ անհանգստացնող փաստ: Իրականացվել են լրացուցիչ բազմաթիվ հետազոտություններ եվրոպական մի շարք անկախ առողջապահական մարմինների կողմից, որոնց արդյունքում ոչ մի խնդրահարույց երևույթ չի հայտնաբերվել:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1785 դիտում

Երկուսդ էլ ճիշտ եք, մի՛ կռվեք, դուք նույն սանրի կտավն եք. Հակոբյանը՝ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին

Թուրքիան պատրաստ է աջակցել ՌԴ-ին և Ուկրաինային գերիների փոխանակման հարցում

Կուզենայի կարդալ դիտարկումներ Արտաշատի ԲԿ-ի փոփոխությունների մասով, այն ինձ համար շատ կարևոր է. Ավանեսյան

ՆԳ փոխնախարարն ու Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել

Վճարել բացառապես դրական եզրակացության դեպքում. դիտարկվել է Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինաշխատանքը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Հրապարակվել է Ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Պուտինը կրակի հետ է խաղում. Թրամփ

Ռուսները ԼՂ-ում մտել էին գյուղեր և մարդկանց ասել՝ մի ժամ ժամանակ ունեք դուրս գալու համար. Մելքոնյան

Երկու օր որոշակի ժամերի փակ կլինի Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը. ինչպես երթևեկել

Մայիսի 28-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի

31-ամյա վարորդը «Տոյոտա Քեմրի»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ

Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը ընդգծել են սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման սկզբունքայնությունը

Քննարկվել են իրավահավասարության ապահովման, հակախտրականության քաղաքականության շրջանակում առկա մարտահրավերները

Ռուսները չցանկացան գնալ Վատիկան. Քելլոգը հայտնել է՝ որտեղ կարող է տեղի ունենալ ՌԴ-Ուկրաինա հաջորդ հանդիպումը

ՀՀ ՏԿԵ և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Արարատ Միրզոյանը Կատարի պետնախարարին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը

Արմեն Գրիգորյանն ու Լիտվայի փոխարտգործնախարարը միջազգային և տարածաշրջանային հարցեր են քննարկել

ՆԳՆ-ն իրազեկում է հուշանվեր թղթադրամներով խարդախությունների մասին և զգոնության կոչ անում. տեսանյութ

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի

Հայտնաբերել ենք կարագ, պանիր այն գնով, որով անհնարին էր ստանալ. ներկայացվել է ՄՊՀ 2024-ի գործունեությունը

Արման Եղոյանը Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ հանդիպման ժամանակ արժևորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը

Հայաստանի և Իսրայելի միջև առկա է համագործակցության զարգացման ներուժ. Ծովինար Վարդանյանը՝ դեսպան Ջոել Լիոնին

Նախ պատմել է՝ ինչպես է կոտրել սանհանգույցը, հետո կացինը նետել է բժշկի ուղղությամբ. մանրամասներ Երևանի դեպքից

Նոյեմբերյանի Ոսկեվան բնակավայրի գյուղամիջյան ճանապարհը տուֆապատված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ինչ վերահսկողություն է իրականացնելու ՊՎԾ-ն ՏԻՄ-երում. Ռոմանոս Պետրոսյանը մանրամասնել է

Նկատելի են ստանձնած պարտականությունների կատարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերը. ՄՔԴ ռեգիստրար

Մայրաքաղաքային ռադիոհեռարձակման դաշտը նոր խաղացող ունի. տեղի է ունեցել ՀՌՀ նիստը

Վարչապետն ընդունել է Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին

Արարատ Միրզոյանն ու Բելեն Մարտինես Կարբոնեն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 27-ին

Գրիգորյանն ու Կատարի ԱԳ պետնախարարը վերահաստատել են համագործակցության օրակարգի առաջ մղման պատրաստակամությունը

Դասախոսը քննական բարձր գնահատականների համար ուսանողներից կաշառք է պահանջել և ստացել. նախաքննության ավարտ

Ջեյքոբ ՄաքԳին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանը ձգտում է ավելի խոր համագործակցության Եվրամիության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ. Ռուբինյան

Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցիչները կարևորել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները

Խաղաղությունը, անվտանգությունն ու ինքնիշխանություն պահպանող վահանն արդարադատությունն է. Գլխավոր դատախազ

Տանել գցել բանտ, ինչ-որ ձևով ինչ-որ բան կորզել, դրա վրա կառուցել քրգործ. արատավոր գործառույթ է. Սիմոնյան