«Չվախեցողներն իրենց կոկորդին կանգնած են». Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության արդյունքները շարունակում են վիճելի մնալ

18/03/2021 schedule22:36

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ռեկտորի ընտրությունից հետո դեռ շարունակվում են քննարկումները՝ այդ ընտրությունն արդար, թե անարդար էր, ու կարծես արդեն հարցը աստիճանաբար տեղափոխվում է իրավական դաշտ:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից երկուսը, այդ թվում՝ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գոհար Մամիկոնյանը, հրաժարվեցին հաշվիչ հանձնաժողովի անդամ լինելուց: Մամիկոնյանն իր լիազորությունները վայր դնելը պատճառաբանեց նրանով, որ հաշվիչ հանձնաժողովի անդամները սահմանված նմուշից շեղված նշումներով երկու քվեաթերթիկները վավեր էին համարել: Հայտնվելով բավականին անորոշ իրավիճակում՝ մյուս անդամները, այնուամենայնիվ, հաստատեցին քվեարկության արդյունքները՝ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր ընտրելով պրոռեկտոր Գոռ Վարդանյանին:

Սակայն մրցույթից հետո պարզ դարձավ, որ քվեարկության արդյունքների արձանագրությունը ստորագրել են հաշվիչ հանձնաժողովի ոչ թե երեք անդամ, այլ ընդամենը՝ երկու: 

Ռեկտորի նախկին թեկնածուներից Դավիթ Ղազարյանը, որ մասնակցել էր ընտրության առաջին փուլին, սակայն բավարար ձայներ չստանալով` դուրս էր մնացել ընտրապայքարից, իր ֆեյսբուքյան էջում կրկին անդրադարձել է ռեկտորի մրցույթին՝ միեւնույն ժամանակ գրելով, որ իր գրառումը թող ընդունվի որպես հաղորդում՝ հանցագործության մասին եւ նշել, որ կա՛մ Հաշվիչ հանձնաժողովի երկու անդամները թող իրեն դատի տան զրպարտության համար, կա՛մ էլ պետք է կրեն պատասխանատվություն:

«ՀԱՊՀ ռեկտորի «ընտրության» 2-րդ փուլն ավարտվեց կատարյալ խայտառակությամբ՝ որն ի ցույց դրեց Պոլիտեխնիկի ներկայիս վիճակը և լիովին արտացոլեց մեր նշած անփառունակ կառավարումը: Հանձնաժողովի երկու անդամները հոգաբարձուների խորհրդին հայտնել են, որ առկա է 3 ստորագրություն և հոգաբարձուների խորհուրդը 18 կողմ ձայնով հաստատել է այդ «արձանագրությունը»: Սա հաղորդում է հանցագործության մասին։ Կամ թող նշված երկու անդամները ինձ դատի տան զրպարտության համար կամ կրեն պատասխանատվություն»,- գրել է Ղազարյանը։

Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ նա հայտարարել էր աշխատանքից ազատման դիմում գրելու եւ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի առաջին, երկրորդ փուլերի արդյունքները դատարանում վիճարկելու մասին:

ՀԺ-ի հետ զրույցում այն հարցին, թե ինչ նկատի ունի «Պոլիտեխնիկի անփառունակ կառավարում» ասելով՝ Դավիթ Ղազարյանն այսպես պատասխանեց. «Համալսարանի այսօրվա իրավիճակն է, որը հանգեցրեց նրան, որ տեխնոլոգիական պատերազմի օրերին երկրին առաջարկելու ոչինչ չուներ Պոլիտեխնիկը: Այս տեխնոլոգիական պատերազմի պարտության ակունքները պետք է փնտրել նաեւ Պոլիտեխնիկի շարունակական վատ կառավարման մեջ: Ովքեր համալսարանն այս իրավիճակին են հասցրել, իրենք պետք է չկառավարեն պարզապես»:

Հարցին՝ թե ովքեր են համալսարանի «անփառունակ կառավարողները»՝ նա նշեց, որ վարչակազմի անձինք են, նրանք, որոնք համալսարանը հասցրել են այս վիճակին. «Կեղծիքի միջոցով մարդիկ ռեկտոր են ընտրում եւ հայտարարում, շնորհավորում նույնիսկ: Եթե իրենք ցանկանում են մեկնաբանել, թե «ինչի եք պտիչկայի հետեւից ընկել», ես էլ ասում եմ՝ հատուկ ինչ-որ մեկին գուցե ասել, պարտադրել են, որ պտիչկան այնպես կդնես, որ մենք իմանանք, որ դա դու ես»,- նշեց նա:

Դավիթ Ղազարյանը նշեց նաեւ, որ բուհի ղեկավար կազմը սկսել է հետապնդել ՀԱՊՀ այն աշխատակիցներին, որոնք ստորագրել էին Հոգաբարձուների խորհրդի անդամներին ուղղված ուղերձի տակ:

Հիշեցնենք, որ Պոլիտեխնիկի ռեկտորի մյուս 5 թեկնածուները, որոնցից երկուսն իրենց ելույթներից հետո հայտարարել էին ընտրապայքարից դուրս գալու մասին, իսկ մյուսները չէին անցել երկրորդ փուլ, մրցույթի երկրորդ եւ որոշիչ փուլի օրը նաեւ երեսուն այլ աշխատակիցների անունից հայտարարությամբ կոչ արեցին հոգաբարձուների խորհրդի անդամներին գերադասել պետական եւ հանրային շահը եւ չընտրել Գոռ Վարդանյանին:

Ավելի վաղ էլ ռեկտորի թեկնածուներից մի քանիսը նշում էին Գոռ Վարդանյանի հովանավորչությամբ կատարված անօրինականությունների, ռեկտորի թեկնածուների համար ստեղծված անհավասար պայմանների մասին՝ նշելով, որ բուհի ղեկավար կազմի կողմից արդեն իսկ կա նախընտրելի թեկնածու՝ նկատի ունենալով հենց Վարդանյանին:

«Հիմա ղեկավար կազմը սկսել է ճնշումները, փորձում են գտնել, թե ովքեր են այդ ստորագրողները. սա էլ անփառունակ կառավարման եւս մեկ դրսեւորում է: Համակարգն այնպես է ամբողջապես կառուցված, որ ով խոսեց, նրան լռեցնում են, սպառնալով որ կազատեն աշխատանքից, իսկ այն մարդիկ, որոնց դա չի վախեցնում, իրենց կոկորդին կանգնած են։ Թող տպավորություն չստեղծվի, թե մենք լռել ենք այսքան ժամանակ և նոր ենք սկսել խոսել»,- նախկին թեկնածուն:

Իր ֆեյսբուքյան էջում Դավիթ Ղազարյանը նշել էր նաեւ, որ դեռ մարտի 15-ին դիմել է Հոգաբարձուների խորհրդի քարտուղարին, երեկ էլ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահին, որպեսզի իրեն տրամադրվի նիստի արձանագրության պատճենը, սակայն մինչև հիմա պատասխան չի ստացել։

«Հաշվիչ հանձնաժողովի 2 անդամները հայտարարել են, որ երեք ստորագրություն կա արձանագրության մեջ, եւ պարոն Մուսայելյանը (բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը-խմբ.) դա ներկայացրել է Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Հաստատվել է 18 անդամի կողմից: Բայց Մուսայելյանը տեղյա՞կ է եղել, որ այնտեղ երկու ստորագրություն է միայն, թե չէ, դա չեմ կարող պնդել: Այնուամենայնիվ, նա է դրել քվեարկության. եթե նույնիսկ նրան մոլորության մեջ են գցել՝ ասելով՝ երեք ստորագրություն է, ու ինքն այդպես է դրել քվեարկության, ինչ խոսք, նաեւ նրա մեղքն էլ կա. որեւէ մեկը սրա համար պե՞տք է պատասխանատվություն կրի»,- նշեց նա:

Դավիթ Ղազարյանը նաեւ մանրամասնեց, որ իր կողմից ներկայացվող դատական հայցը ձեւավորման վերջնական փուլում է:

«Մենք դիմում ենք դատարան առաջին և երկրորդ փուլերի արդյունքները ընթացակարգային խախտումների պատճառով չեղարկելու պահանջով։ Միաժամանակ սպասում ենք նաեւ նախարարության պատասխանին, որն էլ կարծես սպասում է թե ինչ արձանագրություն կներկայացնի ՀԱՊՀ հոգաբարձուների խորհուրդը»,- ասաց նա:

ԿԳՄՍ նախարարությունը դեռեւս պաշտոնական դիրքորոշում չի արտահայտել ընտրությունների վերաբերյալ, սպասում է Հոգաբարձուների խորհրդի կողմից համապատասխան պաշտոնական գրությանը: Նախարարությունը, սակայն, չի բացառում ընտրության արդյունքների բողոքարկումը:

Փորձեցինք կապ հաստատել նաեւ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները մնացին անպատասխան:

Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնն առաջացել էր նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո:

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3684 դիտում

Ջերմաստիճանը կբարձրանա 2-4, որոշ մարզերում՝ 7-10 աստիճանով

Վանաձորցի դպրոցահասակ աղջկան բռնության ենթարկելու գործով կա մեղադրյալ. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից

Լոռու, Շիրակի, Սյունիքի կադաստրի մարզային ստորաբաժանումները կփակվեն. Թովմասյան

Պապիկյանը ծանոթացել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին. լուսանկարներ

Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին

Նորածին երեխային խեղդած և պետքարանը նետած մոր նկատմամբ դատարանը որոշում է կայացրել

Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ պատահարների հետևանքով տուժել է 43, զոհվել՝ 14 մարդ

Եկամտահարկի վերադարձի դիմումները քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ

Երևան-Ապարան երթուղայինի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների մեծ մասը դուրս է գրվել

Փետրվարից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը. տեսանյութ

Քիմ Քարդաշյանը շնորհավորել է հայերին Սուրբ ծննդյան առթիվ

Թաթուլ-Կանչ-Հակո ճանապարհը հիմնանորոգվել է. տեսանյութ

Չինաստանում մարդու մետապնևմովիրուսային վարակի բռնկում է, որի պատվաստանյութը դեռ հասանելի չէ. մանրամասներ

Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն, սադրիչ և անընդունելի է որակել Մակրոնի հայտարարությունները

ՀՀ-ն շարունակել է ընդլայնել դիվանագիտական կապերը և միջազգային աշխարհագրությունը. ԱԳՆ-ն՝ 2024-ին արվածի մասին

Չինաստանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվն աճել է. տեսանյութ

Կառավարությունը ներկայացրել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծ

Արտաշատի և Արթիկի ճանապարհներին մառախուղ է

Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ԱՆ քրեակատարողական ծառայության պետ. վարչապետ

Դանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը, մեղավորը ճանաչվել է մեղսունակ. նախաքննության ավարտ

2024 թվականին ՀՀ տարբեր բնակավայրերում կառուցվել ու նորոգվել է շուրջ 220 կմ գազատար. Խուդաթյան

Երևանում հրդեհվել է չշահագործվող գործարանի պահակակետը

Անհամբեր սպասում եմ «Ինչպես հաղթահարել հետտոնական դեպրեսիան» վերնագրով նյութերին. Աննա Հակոբյան

Գյումրիում մեքենա է այրվել

ԱՄՆ Կոնգրեսը Թրամփին պաշտոնապես ճանաչել է նախագահական ընտրությունների հաղթող

Թբիլիսիի քաղաքապետը շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու ծխականներին

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, օգնել՝ մի քանի տասնյակ մարդու

Նոր վիրուս է սկսել շրջանառվել աշխարհում. բժիշկը ներկայացրել է՝ ինչպես է այն դրսևորվում

Պարզվում է՝ Թուրքիան և Իրանը «Զանգեզուրի միջանցք»-ի հարց չեն քննարկել. Իոաննիսյանը՝ աղմուկի պատճառի մասին

Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օրն է

Մինչև ԱՄՆ նախագահի երդմնակալությունը ռիսկային ժամանակահատված է սահմանային ընդհարումների առումով. Սարգսյան

Ուժգին երկրաշարժ Չինաստանում. կան զոհեր և ավերածություններ

Աշխատանքային ժամի մեկնարկից առաջ անգլերեն եմ պարապում. վարչապետ

Երկրաշարժ Ադրբեջանի և Իրանի սահմանին

Վարչապետը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին

Ավտովթար Խարբերդի ամառանոցների մոտ. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Ջոնաթան Վան Նեսը «Ոսկե գլոբուս»-ում ներկայացել է զգեստով, որն իրարանցում է ստեղծել համացանցում. լուսանկարներ

Վրաստանում ռուս զբոսաշրջիկ է սպանվել, կան ձերբակալվածներ

Լոռու մարզում կոշկեղենով բարձված վրացական բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշն ու ընկել Դեբեդ գետը

ՆԳՆ ՓԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Երևան-Ապարան երթուղայինի վթարից